Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնաեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբողջ
անգամ
երբեք
դարձավ
- Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Վատն-լավն
Սովորական-տարբեր
Պարզ է-բարդ է
Ինչո՞ւ ստվերը բարդի ունի- Ինչո՞ւ ստվերը բարդի չունի
Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում- Ինչո՞ւ ամպերը նամակ են գրում
Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում-Ինչո՞ւ նամականիշները գարեջուր են խմում
- Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.
ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր
- Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/աչքերը —————————————
բ/ հարցերին —————————————
գ/ դարակները —————————————
դ/ խրճիթ —————————————
- Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
գոյական-տղա, սեղան:
ածական- վատն, ճիշտ
- Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է
բ/չէր կարողանում
գ/դնեն
դ/դարձավ
- Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա ————————ստորոգյալ ——————————
- Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը
- Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
- Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
- Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
- Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
- Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
- Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :