Posted in ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գերմանիա

Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ ԼյուքսեմբուրգինԲելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Ռուսաստան Դաշնությունից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաև Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ էլ գտնվում է դաշնության խոշորագույն օդանավակայանը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։ Բացի այդ, Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են ՀամբուրգըՄյունխենըՔյոլնըՇտուտգարտըԴյուսելդորֆըԼայպցիգըԴրեզդենըԲրեմենըՀաննովերըԳելզենկիրխենը և Նյուրնբերգը։

This slideshow requires JavaScript.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s