Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության
արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ
ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և
լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:
Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգին բնորոշ
ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն, կենցաղը, մշակութային շատ տարրեր,
այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտական հսկողության տակ։
Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու
համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում
վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ
մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝
մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:
Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք
կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված
պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։
Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան
երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության
որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի,
արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և
այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը
պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ
երկրի բնական արտադրանքով։
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս
զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար
զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք
ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։
Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։
Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է։
Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ
տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալտնտեսական պայմանները։
Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում
ունենալ։ Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու հարդարանքի իրեր չեն
պատրաստում։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում` արքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության
լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն
ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա
կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև
արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական
մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում,
տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում
կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք
գուցե և չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են
հիացնել մարդկանց։
- Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ։ Ոսկերիչներին և արհեստավորներին։
- Ժողովրդական ո՞ր վարպետին են անվանում բրուտ։ Խեցեգործներին։
- Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։ Ջուրը։
- Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում` արքայական ու իշխանական պալատները։ - Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։ Արվեստի բարձրարժեք նմուշներ։