Շրջանակի մեջ վերցրու 1 – 10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1․-Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 7:
- 77475
- 77574
- 75774
- 74775
2․-Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը:
- 5-ով
- 50-ով
- 500-ով
- 5000-ով
3․- Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
- 21
- 40
- 56
- 60
4․- Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ
- 4
- 5
- 6
- 7
5․-Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
- 2466, 5159, 78427, 62436
- 2466, 5159, 62436, 78427
- 78427, 62436, 2466, 5159
- 78427, 62436, 5159, 2466
6․-Անին գնեց 800 գ պանիր: Նա պիցայի համար օգտագործեց այդ պանրի մասը: Քանի՞ գրամ պանիր նա օգտագործեց:
- 100 գ
- 200 գ
- 400 գ
- 600 գ
7․-Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:
- 507 գ
- 5700 գ
- 5070 գ
- 5007 գ
8․-Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:
- 542 ր
- 292 ր
- 342 ր
- 162 ր
9․-Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ: Գտի՛ր քառակուսու պարագիծը: Նշի՛ր ճիշտ պատասխանը:
- 14 սմ
- 56 սմ
- 112 սմ
- 196 սմ
10․- Նշի՛ր այն գծապատկերը, որի մասը ներկված է:
(11- 15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում):
11.-Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27 սմ, 35 սմ և 43 սմ են:
Պատ.` 120 սմ
12.-Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:
Պատ. 498
13.-Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:
(3200 : 40 + 20).8 = 800
14.- Հաշվի°ր 2536 + 45. (48240 : 80 – 503) արտահայտության արժեքը:
Պատ.`2536 + 45. (48240 : 80 – 503)=7036
15.-օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:
1, 5, 10, 16, 23 :
(16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում):
16.-Ուղղանկյան լայնությունը 45 մ է, որը կազմում է երկարության մասը: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:
Պատ.` 1) 45.3= 135 երկարություն
2) 45.135=6075 մ մակերեսը
17.-Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ: Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:
Պատ․ 1)12-8=4
2)2+8=10
3)1800:20=90 կմ/ժ
4)90.12=1080 կմ