Posted in Բնագիտություն 5

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

ուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթականությունը պատկերված է  նկար  1-ում:

1l                                                                                                                                                      նկ 1

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երևում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:
Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Լուսինը պտտվում է երկրի շուրջ և իր առանցքի շուրջ ,որը տևում է 27 օր 7ժամ։Այդ պատճառով լուսնին տենում ենք մեկ կողմից։

  1. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը

Փուլեր են կոչվում լուսնի տեսանելի մասերն։Մենք աստիճանաբար տեսնում ենք ,որ լուսինը մեծանում և փոքրանում է։Դա ժամանակ առ ժամանակ կրկնվում է։Այդ կոչվում է լուսնի փուլեր։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերեվույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնորթով։Կան բարձր լեռնաշղթաներ կան նաև շաթ խառնարաններ ,որոնք առաջացել են հրաբուխի ժայտքումից և երկնաքարերի հարվածներից։

  1. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսինը չունի մթնոլորտ ,որի պատճառով ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև +120oC իսկ գիշերը նվազում է մինցհև -160oC։Լուսնի վրա նաև բացակայում է թթվածինը և ջուրը այդ իսկ պատճառով այնտեղ կյանք գոյություն չունի։

  1. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին։Տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը վայրէջք կատարեցին լուսնի վրա «Ապոլոն-11» տիեզերանավով։

  1. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s