| Վարազը ժեռուտ քարերի վըրա Անխոնջ եռանդով Սըրում էր մեկ-մեկ ժանիքներն իրա: Հեգնող ժպիտով Աղվեսը նրան հարց արավ, ասաց. -Ո՛վ կտրիճ եղբայր, Ո՛չ կովի լուր կա և ո՛չ էլ կասկած, Ի՞նչ ես վայրապար Ծով-քրտինք մտել ու քեզ չարչարում: Իսկ վարազն այսպես պատասխան տվավ -Ամբողջ աշխարհում Խորամանկ, խելոք Հաճել ես համբավ, Բայց խելքըղ, իրոք, Հավնոցից հեռու չի անցնում բնավ: Զինվորը պիտի Խաղաղության մեջ և ո՛չ թե մարտի Զենքերը սրե, և պատրաստ ու կազմ՝ Աչալուրջ լինի: Գիտցի՛ր, որ ժանգն է ծնել պատերազմ. Սրբած թրի դեմ դուրս գալ ճակատի Թշնամին նվազ ախորժակ ունի: |
2.-Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը: Վերհիշելուց-կրկնելուց հետո կարդացածդ առակներից դո՛ւրս գրիր 10 պարզ և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:
պարզ
— Վարազը
-քարերի
-մեկ
-Աղվեսը
-դուրս
-Թշնամին
-նվազ
-թրի
-հարց
բաղադրյալ
-ժեռուտ- ժեռ(արմատ)+ուտ(ածանց) ածանցավոր
-Անխոնջ-ան (ածանց)+խոնջ(արմատ) ածանցավոր
-եռանդով-եռանդ(արմատ)+ով(ածանց) ածանցավոր
-ժպիտով- ժպիտ(արմատ)+ով(ածանց) ածանցավոր
-չարչարում-չար(արմատ)+չար(արմատ)+ում(ածանց) ածանցավոր
-Խորամանկ-խոր(արմատ)+ա+մանկ(արմատ) բարդ
-Հավնոցից-հավ(արմատ)+ոց(ածանց)+ից(ածանց) ածանցավոր
-Խաղաղության-խաղաղ(արմատ)+ության(ածանց) ածանցավոր
-Սրբած-սուրբ (արմատ)+ած(ածանց) ածանցավոր
-ախորժակ-ախորժ(արմատ)+ակ(ածանց) ածանցավոր