Posted in Հայոց Լեզու 7

Թվական անուն. թվականի տեսակները

Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։

Թվականներն ածականների նման իրենց հիմնական գործածության ժամանակ չեն հոլովվում, դրվում են գոյականի վրա ուղիղ, անթեք ձևով: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գործածվել գոյականաբար և հոլովվել։

Թվականներն ըստ իմաստի լինում են՝

1. Քանակական թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկհինգտասըհարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները կազմված են երկու մասից՝ քանակական թվականից (համարիչից), որը ցույց է տալիս, թե ամբողջի քանի մասն է վերցված, և դասական թվականից (հայտարարից), որը ցույց է տալիս, թե ամբողջը քանի մասի է բաժանված։

Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մասբաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասըհինգ ութերորդ հեկտար և այլն։

3. Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է -ական ածանցը, օրինակ՝ երկուականտասնմեկական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ։

4. Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների կարգը թվարկման ժամանակ։

Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից -րորդ-երորդ ածանցների միջոցով։

Առաջադրանքներ

1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ: եզակի

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել: եզակի

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձան: եզակի – եզակի

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է: եզակի

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց: եզակի

Միայն մի քաղաքում` Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում: եզակի – եզակի

2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց: եզակի

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին: հոգնակի

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում: եզակի

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին: եզակի – եզակի-եզակի-եզակի-հոգնակի

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզու (լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու գործածվում է (գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում է (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար (հեկտար) անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ (ստեղծագործություն) ցուցադրել են(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներ(դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում:

Advertisement

Հեղինակ՝

6-6

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s