1.Ի՞նչ է բջիջը։ Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավորն է, և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:
2.Ո՞ր նյութերնեն բջջում էներգիայի հիմանական աղբյուրները։Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը:Կարևոր ածխաջրերն են գլյուկոզը,սախարոզը,ցելյուլոզը:Ածխաջրերը օրգանիզմին ապահովում են էներգիայով:
3.Որո՞նք են բջջի հիմնակա ն կառուցվածքային մասերը։Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:
4.Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։Բջջաթաղանթի միջով բջիջ են ներթափանցում ջրում շուծված որոշակի նյութեր և հեռացնում են բջիջի համար ոչ պիտանի նյութերը:
5.Որտե՞ղ է գտնվում բջջահյութը,և ի՞նչէ այն պարունակում ։Բջջահյութը գտնվում է բուսական բջիջների վակուոլներում: Բջջահյութը պարունակում է ջրի մեջ լուծված շաքար և զանազան այլ նյութերով:
6.Ի՞նչ է հյուսվածքը։Հյուսվածքը միանման բջիջներից կազմված խումբ է:
7.Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։Բույսերը ունեն հինգ տեսակի հյուսվածք՝ գոյացնող, հիմնական, ծածկող, մեխանիկական և փոխադրող:
8.Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։ Գոյացնող հյուսվածքը տեղադրված է բույսի արմատի ծայրին, ընձյուղի գագաթին, ցողուններում և արմատներում:
9.Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։Մեխանիկական հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:
10.Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:
11.Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը։Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր:
12.Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։
Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
13.Արմատի ի՞նչ ձևափոխություն գիտեք։
գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից:
14.Որո՞նք են արմատի գործառույթները։
Սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև անհրաժեշտ նյութերի տեղափոխությունը:v