- Փող – Այս գործիքն օգտագործում էի բանակային ճամբարներում՝ զինվորներին հավաքելու համար։ Ունի մոտ 45 սմ երկարություն։ Աստվածաշնչում գործիքի մասին հիշատակվում է բազմիցս։
- Շեփոր – Շեփորը օգտագործում է բարձր ազդանշանների համար։ Գործիքը պատրաստում են կենդանիների կոտոշներից, լինում է նաև ոչխարի կոտոշից։ Նրան նվագում էն՝ ծայրամասից ուժեղ սղմելով շրթունքներին։ Կարողանում է հնչեցնել մի քանի ձայնային ազդանշաններ, ձայնանշանները լինում էն տարբեր տոնայնության և երկարության։ Աստվածաշունչը գործիքի մասին խոսում է 70-ից ավելի անգամներ։
- Դաշնամուր — Երաժշտական գործիքներից մեծագույնը։ այսպես են արտահայտվում ոմանք դաշնամուրի մասին։ Նա համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը, մեծ ձայնածավալի և հարուստ հնչողության շնորհիվ այն օգտագործվում է ինչպես դասական, այնպես էլ ջազային և հանրամատչելի երաժշտություն նվագելու համար։ Դաշնամուրին անվանում են բեմերի շքեղ տիրուհի։ Նա նույնիսկ կարող է մեղմորեն ձայնակցել լույնիսկ ամենաամաչկոտ երգչին։ Այս հրաշք երաժշտական գործիքը ստեղծել է իտալացի Բարտոլոմեո Կրիստոֆորին։ Նա իր հայտնագործությունը անվանեց «gravicembalo col piano e forte», որը նշանակում է «կլավեսին՝ մեղմ և ուժգին ձայնով», կրճատ՝ «pianoforte» կամ «piano»։