Posted in Հասարակագիտություն 7

«Սասունցի Դավիթ» էպոսի ուսումնասիրությունը պատմական տեսանկյունից

Ժողովրդական վեպը, դյուցազնավեպը կամ էպոսը մարմնավորում է տվյալ
ժողովրդին առանձնահատուկ, նրան բնորոշ հատկությունները: Ժողովրդի
ապրումները, նրա ձգտումներն արտահայտող նման ստեղծագործությունները մշակվում են երկար ժամանակ, դարերի ընթացքում, բայց վերջնական
ձևավորում են ստանում ժողովրդի ինքնության, ինքնագիտակցության բարձրացման որոշակի աստիճանում: Ինչպես հայտնի է պատմահայր Մովսես Խորենացին հայ ժողովրդի հետ առնչվող բազմաթիվ առասպելներ է հիշատակում, որոնք սակայն տակավին ժողովրդական էպոս դառնալու մակարդակի չեն հասնում: Հայ իրականության մեջ ժողովրդական էպոսը ծնունդ առավ
զարգացած միջնադարի շեմին` ժողովրդի քաղաքական ակտիվության, լուսավորական շարժման վերելքի պայմաններում: Մյուս ժողովուրդների ազգային դյուցազնավեպերը նույնպես առաջացել են հասուն ավատատիրության այդ նույն դարաշրջանում:

«Սասունցի Դավիթ» էպոսը կարդալու ընթացքում

1.դուրս գրել տեղանունները, վայրերի քարտեզագրում

  • Գտնել դրանց իրական , առասպելական լինելը
  • Վիրտուալ քարտեզում գտնել , նշել այդ վայրերը
  • գտնել այժմ ինչպես են կոչվում այդ վայրերը

2.«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, “Սասունցի Դավիթ”

Էպոսը կարդալուց հետո փորձիր/տես վերևում նշված հոդվածը, կարող ես օգտվել այլ աղբյուրներից/ նկարագրել հայկական պատմական որ ժամանակաշրջանն է ընդգրկում, էպոսի կերպարները որ իրական պատմական կերպարների հետ են կապված:

3.Բացահայտել, փնտրել, գտնել, պատմել որևիցե  պատմական կերպարի և նրա հավատարիմ ձու մասին:

4.Ներկայացրու տեսաֆիլմի տեսքով,, պատում բլոգում, կարող են լինել քո ստեղծած անիմացիաները:

Posted in Հասարակագիտություն 7

Առաջադրանք, դեկտեմբերի 6-10-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայաստանը VI դարում

Այս թեմայում՝
 Արևմտյան Հայաստանը և Հուստինիանոս I-ի
կառավարումը:
 Արևելյան Հայաստանը և պարսից Խոսրով I-ի
քաղաքականությունը:
 Ապստամբություն, որը վերաճեց մեծ պատերազմի:
 591 թ. պարսկաբյուզանդական պայմանագիրը և
Հայաստանը:
 Պատմաբանի բառարան՝ վարչական միավոր,
խավ, դավանանք, հարկահանություն, հարկ,
ատրուշան, տիտղոս:

1. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ
Ժամանակաշրջանի ընդհանուր դիմագիծը
428 թ. հայոց անկախ պետականության կորստից հետո հայ ժողովրդի առաջ ծառացան նոր խնդիրներ ու վտանգներ։ Մասնավորապես, գլխավոր խնդիրներից էին սեփական ինքնության պահպանումը, բյուզանդական և պարսկական կայսրությունների ռազմական, քաղաքական և տնտեսական ոտնձգություններին դիմակայելը։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի
տարբեր մասերում տիրապետում էին պարսկական և բյուզանդական կայսրությունները, իսկ այնուհետև սկսվեցին արաբական արշավանքները, որոնց տիրապետության դեմ մեր ժողովրդի պայքարը հերոսական բազմաթիվ դրվագներ ստեղծեց: Հարկ է նշել, որ բոլոր այն ժամանակաշրջանների համար, երբ Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվել է երկու այլ պետությունների կազմում, կիրառվել և այսօր էլ կիրառվում են պայմանական՝ Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան անվանումները։
Միևնույն ժամանակ, հենց IX դարում վերականգնվեց 428-ին կորսված անկախ պետականությունը Հայաստանում։

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

Երկու իրականություն. այնքա՜ն տարբեր և այնքա՜ն նման
Իրավիճակը Արևմտյան Հայաստանում VI դարում:
387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: VI դարում Արևմտյան Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի կազմում։
Արևմտյան Հայաստանում հայ բնակչությունը սերտ փոխազդեցության մեջ էր հունա-հռոմեական մշակութային աշխարհի հետ: Բյուզանդիայի տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ նախարարական տներ, որոնք ունեին ներքին ինքնուրույնություն։ Այս
հանգամանքը VI դարում սկսեց դուր չգալ Հուստինիանոս Առաջին (527-565 թթ.) կայսրին, և նա ձեռնարկեց մի շարք քայլեր, որպեսզի վերացնի հայ նախարարական տների ինքնուրույնությունը: Մասնավորապես.
ա. Կայսրը տեղերում կառավարումը հանձնեց բյուզանդացի զինվորականներին՝ խախտելով հայկական իշխանական տների համակարգը:
բ. Կատարեց նոր վարչական բաժանում՝ ստեղծելով
Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք վարչական միավորները:
գ. Հուստինիանոսն ընդունեց օրենք, որով հողը ժառանգելու իրավունք ստացան նաև կանայք և աղջիկները: Մինչ այդ հողը ժառանգաբար անցնում էր հորից որդուն. այդպիսով պահպանվում էր հայկական իշխանական տների միասնականությունը:
դ. Մեկ այլ օրենքով կայսրը հարկադրեց, որպեսզի
աղջիկներին օժիտ հատկացվի: Հայոց մեջ մինչ այդ էլ դուստրերին ամուսնացնելիս պարտադիր օժիտ տալիս էին, բայց կայսրը ցանկանում էր, որ աղջիկներն օժիտի տեսքով մասնաբաժիններ ստանային հայրական կալվածքներից։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի դիտարկումներից։ Դրանք վերաբերում են Արևմտյան
Հայաստանի հայ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ դեպի Բյուզանդական կայսրության արևմուտք և մայրաքաղաք Կոստանդնուպոլիս արտագաղթելուն։ Կայսրության շահերի տեսակետից հայերի գաղթը
դեպի արևմուտք շատ ցանկալի էր. դրա ապացույցն է այն, որ կայսրերը խրախուսում էին այդ շարժումը, և երբեմն էլ իրենք էին տեղահան անում հայրենի հողերից ու բնակեցնում կայսրության մյուս մասերում… Հայերն աչքի ընկան պետական կյանքի բազմաթիվ բնագավառներում՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական. նրանք տվեցին հռչակավոր անուններ, որոնք շատ խոշոր ծառայություններ մատուցեցին կայսրությանը… Շատ նշանակալից եղավ
հայերի դերը նաև մշակութային և հոգևոր կյանքում… Ինչպե՞ս անդրադարձավ հայերի հիշյալ տեղաշարժը Հայաստանի ճակատագրի վրա։ Հայերի՝ կայսրությունով մեկ սփռվելը իրենց հայրենիքի շահերի տեսանկյունից,
անշուշտ, չի կարող դրական երևույթ համարվել… Երկրից հեռանում էին առավել ձեռներեց և առույգ ուժերը, այնպիսի ձիրքերով օժտված անձինք, որոնք կարողանում էին մնալ և աչքի ընկնող տեղ գրավել կայսրության կյանքի խռովահույզ ծովի մակերևույթի վրա։
    Նիկողայոս Ադոնց,Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում

ա. Մեջբերված երկու հատվածում էլ խոսքը արտագաղթ երևույթի մասին է։ Առաջին հատվածում հեղինակը դիտարկում է հայերի արտագաղթը Բյուզանդական կայսրության շահերի տեսանկյունից, իսկ երկրորդում՝ Հայաստանի շահերի։
բ.Ինչպես հասկանալի է դառնում առաջին հատվածի բովանդակությունից, Բյուզանդիայի արևմտյան բնակավայրեր և մասնավորապես մայրաքաղաք Կոստանդնուպոլիս տեղափոխված հայության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր ասպարեզներում հասել են բարձր նվաճումների և արդյունքների։ Այս հանգամանքը խիստ ցավալի է, քանի որ նրանք իրենց հայրենիքում մնալու դեպքում կարող էին իրենց տաղանդի շնորհիվ բարելավել սեփական ժողովրդի կյանքը և գուցե վերականգնել Հայաստանի անկախությունը։
գ.Ցավոք, երբեմն սեփական հայրենի միջավայրում ընտրած ուղիով գնալը և զորանալը դժվար և խոչընդոտներով լի է լինում։ Ուստի շատերը փնտրում են
այնպիսի միջավայր, որն առավել բարենպաստ է լինում իրենց տաղանդի, շնորհների զարգացման և իրացման համար։ Սա արտագաղթի գլխավոր
ազդակներից է։ Սակայն կարելի է նաև, ելնելով սեփական ժողովրդին բարեկարգության ուղղորդելու նպատակից, նրա մեծերի երազանքից՝ տեսնելու հայրենիքը հզոր և բարգավաճ, մնալ, չհեռանալ՝ փորձելով հաղթահարել դժվարությունները, բարելավել այն միջավայրը, որը լավագույն հնարավորությունները կստեղծի յուրաքանչյուրի տաղանդի
զարգացման համար։ Ասվածը զգալի չափով վերաբերում է հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անհատներին, որոնք ունենալով իշխանություն՝ թերևս առավել մեծ պատասխանատվություն
են կրում այն միջավայրի համար, որում ապրում է տվյալ հասարակությունը։

Հակաբյուզանդական ապստամբություններԱրևմտյան Հայաստանում

Արևմտյան Հայաստանում նշանակված բյուզանդացի պաշտոնյաները զանազան բռնություններ էին գործադրում, ավելացնում հարկերը: Այս քաղաքականությունը զայրույթ էր առաջացնում հայ ժողովրդի մեջ:
Հուստինիանոսի օրոք հայ ռազմական-քաղաքական մի շարք գործիչներ ապստամբություններ կազմակերպեցին կայսերական իշխանության դեմ: Ամենախոշոր ապստամբությունը տեղի ունեցավ 539 թ.: Ապստամբությունը գլխավորեցին Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը: Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում, որի ղեկավարին Արտավանը սպանում է: Կայսրը նոր զորաբանակ է ուղարկում հայերի դեմ: Բյուզանդական զորավարը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավիրում Հովհաննես Արշակունուն: Խնջույքի ժամանակ Հովհաննես Արշակունին դավադրաբար սպանվում է բյուզանդացի զորավարի հրամանով: Չհաշտվելով այս իրադարձության հետ՝ ապստամբները փորձեցին սպանել Հուստինիանոս I
կայսրին: 548 թ. նրա դեմ Կոստանդնուպոլսում կազմակերպվում է խռովություն: Այդ խռովությանը մասնակցում էին նաև զորավար Արշակ Արշակունին և կայսեր մոտ ծառայության անցած Արտավանը: Բյուզանդացի պաշտոնյաներից մեկը, որը տեղյակ էր նախապատրաստվող խռովությունից, այդ մասին տեղեկացնում է բյուզանդական արքունիքին, և խռովությունը բացահայտվում է:
Հուստինիանոսը պաշտոնանկ է անում Արտավանին ու արգելափակում նրան պալատում: Արևմտյան Հայաստանում որոշակիորեն վտանգվել էր նաև հայոց լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Չնայած այս  դժվարություններին և վտանգներին՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն ու մշակույթը, որոնք ազգի ինքնությունը պայմանավորող էական հատկանիշներից են։

Առաջադրանք 2

Այս թեմայում՝
 1.Արաբական խալիֆայության նվաճումները և
Հայաստանը:
2. Ներսես Տայեցու և Թեոդորոս Ռշտունու գործունեությունը:
3. Հայ-արաբական պայմանագիրը:
4.Արաբական խալիֆայության քաղաքականությունը Հայաստանում:
5. Հակաարաբական ապստամբությունները:
6. Բագրատունիների հզորացումը:
7.Պատմաբանի բառարան՝ քոչվորներ, օազիս,
խալիֆայություն, սուրհանդակ, վարչական միավոր, ոստիկան, ռոճիկ, ռազմավարություն, ամիրա, ամիրապետ, ցփսի, կանոնական իրավունք,
հարկահան, արյան վրեժ, բաբան, դարանակալել,
անջատողականություն, թյուրք, աշտե:


 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քոչվորությունից դեպի նվաճող կայսրություն
Արաբական թերակղզու տարածքում հնագույն ժամանակներից բնակվող արաբական ցեղերը միավորված չէին մեկ իշխանության ներքո: Այդ ցեղերի մի
մասը քոչվորներ էին՝ բեդուիններ, որը թարգմանաբար նշանակում է վրանաբնակ: Արաբները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ օազիսներում՝ երկրագործությամբ: Այսպիսով, արաբներն ունեին միավորման խնդիր, որը VII դարի սկզբում լուծեց նրանց առաջին ընդհանուր առաջնորդը՝ Մուհամմեդը: Այդ միավորման մեջ մեծ նշանակություն ունեցավ
նոր կրոնը՝ իսլամը (բառացի՝ հնազանդություն Ալլահին), որը նաև անվանում են մուսուլմանություն կամ մահմեդականություն: Միավորվելով մուսուլմանության
շուրջ՝ արաբական ցեղերը ստեղծեցին նոր պետական կազմավորում՝ Արաբական խալիֆայությունը, և սկսեցին արտաքին նվաճումները: Մուհամմեդը պատգամել էր արաբներին աշխարհով մեկ տարածել իսլամը, իսկ հրաժարվող ժողովուրդներին՝ նվաճել:

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ
Մեր թշնամու թշնամին մեր բարեկամը չէր


Արաբական զորքերը Միջագետքում մոտեցան Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի սահմաններին: Իրար դեմ երկարատև պատերազմներից խիստ թուլացած այդ կայսրությունները պարտություններ կրեցին արաբներից: Վերջիններս նախ 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, ապա՝ 637 թ., կործանեցին Սասանյան Պարսկաստանը: Գրեթե ամբողջ պարսիկ ժողովուրդն ընդունեց իսլամ, ավելին՝ նրանք հրաժարվեցին իրենց գրային համակարգից և սկսեցին օգտագործել արաբականը:
Տարածաշրջանում Բյուզանդիայի և Պարսկաստանի դիրքերի թուլացումից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին կարողացավ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը` ստեղծելով անկախ
իշխանապետություն: Նա իր նստավայրը դարձրեց Վանա լճի Աղթամար կղզին:
Ազատվելով կրակից` կանգնեցինք հրդեհի վտանգի առաջ
Բյուզանդական և պարսկական բանակներին պարտության մատնելուց հետո արաբական զորքերը արշավեցին Հայաստան: Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: Սպարապետ Թեոդորոս Ռշտունին Հայաստանում գտնվող բյուզանդական զորքի հրամանատարին առաջարկեց համատեղ ճակատամարտ տալ արաբներին, սակայն վերջինս որոշեց չմիավորել իր ուժերը և, առանձին ճակատամարտ տալով, պարտվեց:

Արդարանալու համար, բյուզանդացի զորավարը մեղքը
բարդեց հայոց սպարապետի վրա: Թեոդորոս Ռշտունուն ձերբակալեցին և ուղարկվեցին Կոստանդնուպոլիս: Բյուզանդիայի կայսրը, տեսնելով իր առջև կանգնած Թեոդորոս Ռշտունուն, անմիջապես հրամայում է
ազատ արձակել նրան, քանի որ ինքը հայոց իշխանին և
սպարապետին ձերբակալելու հրաման չէր տվել։ Կայսրը պատվում է հայոց սպարապետին և վերահաստատելով հայոց իշխանի ու սպարապետի պաշտոններում՝ հետ ուղարկում հայրենիք: Վերադառնալով Հայաստան՝ Թեոդորոս Ռշտունին կրկին գլխավորում է հայերի զինված պայքարն ընդդեմ արաբ նվաճողների։ Արաբական երրորդ արշավանքը տեղի ունեցավ
650 թ.: Արաբները երեք ուղղությամբ հարձակվեցին
Հայաստանի վրա: Բյուզանդիայի կայսրը ստեղծված
իրավիճակում հայերի զինված պայքարին օժանդակություն չցուցաբերեց՝ պատճառաբանելով, որ հայերը մերժում են քաղկեդոնականությունը։ Բյուզանդացիները ոչ միայն չէին օգնում հայերին, այլև նվաճողական քաղաքականություն էին վարում: Այս արշավանքի ժամանակ
հայերը, Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին: Թեոդորոս Ռշտունու նշանակալի ռազմական հաջողություններից
էր Արծափ բերդի մոտ տարած հաղթանակը։ Արաբները պատրաստվում էին կոտորել Արծափ բերդի գրավումից հետո գերված մոտ 3000 բնակիչներին, սակայն Թեոդորոս Ռշտունին հանկարծակի հարձակումով փրկում է
նրանց և փախուստի մատնում արաբներին։ Անսպասելի որոշում Թեոդորոս Ռշտունու կողմից :Այս արշավանքներից հետո հասկանալի էր, որ
արաբների հիմնական նպատակը Հայաստանի վերջնական նվաճումն էր: Ստեղծված իրավիճակում Թեոդորոս Ռշտունին որոշեց գնալ արաբների հետ հաշտության բանակցությունների ճանապարհով: Այս ժամանակահատվածում հայ իշխանները միասնաբար չէին գործում։
Նրանց մի մասը դեմ էր Արաբական խալիֆայության
հետ հաշտության բանակցությունների գնալուն և կողմ էր Բյուզանդիայի հետ դաշնակցելուն։ Բյուզանդամետ թևը ղեկավարում էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Մյուս մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կարծում
էր, որ հարկավոր է արաբների հետ հաշտության հասնել։ Այսպիսի իրավիճակում Թեոդորոս Ռշտունին գնաց համարձակ քայլի ու որոշեց բանակցել արաբների հետ: 652 թ. նա մեկնեց Դամասկոս, որտեղ հանդիպեց Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Արաբները համաձայնում են կնքել պայմանագիր: Ըստ 652 թ. կնքված պայմանագրի.
1. Խալիֆայությունը երեք տարի հարկ չէր գանձելու,
իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու:
2. Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին ունենալ 15 000-անոց
այրուձի: Այն պաշտպանելու էր Հայաստանի սահմանները, իսկ անհրաժեշտության դեպքում կռվելու
էր արաբների կողմից:
3. Խալիֆայությունը ճանաչում էր Հայաստանի ներքին
ինքնավարությունը:
4. Հայաստան արաբական զորք ու պաշտոնյաներ չէին
մտնելու:
5. Արտաքին հարձակումների դեպքում արաբներն
օգնելու էին հայերին զորքով:
Պայմանագրի լուրը ստանալուց հետո Բյուզանդիայի
Կոնստանդ II կայսրը, անհանգստացած հայ-արաբական
դաշնակցությամբ, հարյուր հազարանոց բանակի գլուխ
անցած, շարժվեց դեպի Հայաստան։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ Բյուզանդիայի կայսր Կոնստանդ II-ի՝ հարյուր հազարանոց բանակով Հայաստան մտնելու և այստեղ
նրա եղած ժամանակ մի քանի պատմական դրվագների մասին։
Այնժամ Կոնստանդ կայսրը հարյուր հազարանոց զորքով շարժվեց դեպի Հայաստան։ Եվ երբ հասավ Դերջան,

նրան ընդառաջ եկան արաբ դեսպաններ և կայսրին
փոխանցեցին խալիֆի նամակը։ Նամակում խալիֆն
ասում էր Կոնստանդ կայսրին, որ Հայաստանն իրենն է, և
եթե նա կանգ չառնի ու շարունակի առաջ շարժվել դեպի
Հայաստանի կենտրոնական շրջանները, ապա Արաբական խալիֆայությունը պատերազմ կսկսի Բյուզանդիայի
դեմ։ Կայսրը պատասխանում է խալիֆին, որ ինքը առաջ է
շարժվելու, քանի որ Հայաստանն իրենն է, իսկ եթե պատերազմ լինի՝ Աստված է որոշող դատավորը, թե ով է արդար։
Կայսրին ընդառաջ գնացին բյուզանդամետ իշխանները Ներսես Տայեցի կաթողիկոսի և Մուշեղ Մամիկոնյան
իշխանի գլխավորությամբ։ Նրանք ավելի մանրամասն
ներկայացրին Թեոդորոս Ռշտունու և նրան համակիր
իշխանների դաշինքը արաբների հետ։ Կայսրը, այս ամենից խիստ բարկացած, որոշեց պատժիչ ռազմական գործողություններ իրականացնել Թեդորոս Ռշտունու և նրան համակիր իշխանների, ինչպես նաև Աղվանքի և Վիրքի
նկատմամբ, սակայն կաթողիկոսին և Մուշեղ Մամիկոնյանին մեծ աղաչանքներով հաջողվեց նրան համոզել, որ նոր ռազմական գործողություններ չսկսի, և հայոց երկիրն ու ժողովուրդը նոր աղետներ չտեսնեն։ Այդժամ կայսրը
Թեոդորոս Ռշտունուն, որը նաև մի շարք անգամներ մերժել էր հանդիպելու և բանակցելու իր հրավերը, զրկեց հայոց իշխանի պաշտոնից, իսկ Մուշեղ Մամիկոնյանին նշանակեց հայոց հեծելազորի հրամանատար։
                                                                          Սեբեոս, Պատմությու
ա. Ինչպիսի՞ զգացողություններ կունենար մի հայ մարդ, եթե ներկա լիներ մեջբերված առաջին հատվածում ներկայացված կայսեր և դեսպանների միջև զրույցին… Թերևս վրդովմունք կապրեր, որովհետև երկու
օտար պետությունների ներկայացուցիչներ իր հայրենիքի մասին խոսում են որպես իրենց պատկանող մի երկրամասի մասին, որի ճակատագիրը որոշողն
իրենք են։ Նա կհասկանար, որ Հայաստանն այնքան անկախ և հզոր չէ, որպեսզի դիմակայի նվաճողներին։ Եվ, այնուամենայնիվ, նա չպետք է տրվեր
բացասական հույզերին՝ փորձելով որոնել լավագույն հնարավորությունը ստեղծված իրավիճակում հայրենիքի ազատագրության համար:
բ.Գուցե նա լավագույն տարբերակ համարեր այն, որ
հայ իշխանները ոչ թե պետք է բաժանվեն արաբների կամ բյուզանդացիների հետ դաշինքի կողմնակիցների, այլ միավորվեն անկախ Հայաստանի
թագավորության վերականգնման գաղափարի շուրջ։ Իրենց ուժերը այս նպատակի շուրջ միավորելու դեպքում արաբ նվաճողների դեմ նրանք
կկարողանային դուրս բերել ամբողջ հայկական զորքը դաշնակից Աղվանքի և Վիրքի բանակների հետ: Այսպիսով, հնարավոր կլիներ ոչ միայն միասնաբար գործել արաբների դեմ, այլև չենթարկվել Բյուզանդիայի կամայականություններին և սկսել հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթացը։
գ. Հայաստանում եղած ժամանակ կայսրը ճնշումներ գործադրեց նաև հայ եպի
սկոպոսների վրա, որպեսզի նրանք ընդունեն քաղկեդոնականություն։
Թեև սպառնալիքների միջոցով կարողացավ որոշ արդյունքների հասնել, նրա հեռանալուց հետո Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները շարունակեցին մերժել քաղկեդոնականությունը։ Այստեղից կարելի է եզրակացություններ անել, որ Հայաստան գալով՝ կայսրը նաև թաքնված նպատակներ ուներ.
փորձել ստիպել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներին՝ ընդունել Քաղկեդոնի 451 թ.տիեզերական ժողովի որոշումները։
դ. Դժվար է հասկանալ Բյուզանդիայի կայսրի՝ հայերին արաբների դեմ պայքարում օգնելուն ուղղված քայլերի տրամաբանությունը։ Թերևս նա անկեղծ չէր օգնության իր մտադրություններում և ցանկանում էր, օգտվելով առիթից, հայերին մեղադրել քաղկեդոնականությունը մերժելու համար՝ փորձելով ստիպել
ընդունել Քաղկեդոնի ժողովի բոլոր որոշումները։ Իր այս խորամանկ և ոչ վճռական քաղաքականության պատճառով Բյուզանդիան կարճ ժամանակ անց նոր ծանր պարտություններ կրեց նույն արաբական զորքերից, որոնք կարողացան անգամ պաշարել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։
ե.Այն փաստը, որ Մեծ Հայքի արևմտյան սահմանի մոտ կայսրին հանդիպում են արաբ դեսպաններ և փոխանցում խալիֆի սպառնալիքը Հայաստան
մտնելու դեպքում, թույլ է տալիս ենթադրել, որ արաբներն անմիջապես կիրառեցին հայ-արաբական պայմանագրի համապատասխան կետը։
Սակայն, հայ-արաբական պայմանագիրը լիովին չէր պահպանվում հենց արաբների կողմից։ Քանի որ պայմանագրից շատ չանցած, երբ բյուզանդական
զորքերը Հայաստանում էին, արաբները բյուզանդացիների դեմ կռիվների հետ մեկտեղ կրկին հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի
վրա։ Թերևս նրանց նպատակն էր այդ պայմանագրով պարզապես.
 ցույց տալ Բյուզանդիային, որ տարածաշրջանում (Հյուսիսային Միջագետք, Մեծ Հայք, Աղվանք և Վիրք) նա այլևս չունի գերիշխանություն և ամրապնդել սեփական դիրքերը.պայմանագրի կետերն օգտագործել սեփական
քաղաքական ազդեցությունը մեծացնելու և հայերի
զգոնությունը թուլացնելու նպատակով։
Բյուզանդիայի կայսեր՝ Հայաստանից հեռանալուց
հետո որոշ բախումներ տեղի ունեցան հայ իշխանների միջև։ Հայ իշխանների երկու խմբավորումները փորձում էին պատժիչ գործողություններ իրականացնել միմյանց նկատմամբ։ Շուտով Թեոդորոս Ռշտունին ծանր հիվանդացավ և հեռացավ իր նստավայրը՝ Աղթամար կղզի։ Այնուհետև նա կամավոր միացավ
արաբների կողմից բռնի կերպով տեղահանված հայ գերիներին և նրանց հետ հեռացավ խալիֆայություն, որտեղ 656 թ. կնքեց իր մահկանացուն։ Նրա մարմինը, սակայն, թաղվեց հայրենի Ռշտունիքում։
Ի բարեբախտություն հայ ժողովրդի՝ իշխանները շուտով միավորվեցին, և հայոց իշխան դարձավ Համազասպ Մամիկոնյանը։ VII դարի երկրորդ կեսին
Հայաստանում համեմատական խաղաղություն էր, ինչը կարևոր հանգամանք էր մշակութային, սոցիալտնտեսական և մյուս ոլորտների կյանքը կարգավորելու
համար։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։
2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվելով թեմայի տեքստից։
3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։
4. Փորձի՛ր ենթադրել, թե ինչպիսի գերակշռող կարծիքներ էին ձևավորված ժողովրդի շրջանում հետևյալ գործիչների նկատմամբ. Ներսես Տայեցի կաթողիկոս, Թեոդորոս Ռշտունի, Բյուզանդիայի կայսր
Կոնստանդ, արաբական խալիֆայության առաջնորդ։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։
5. Աշխատանք պատմական տեքստի հետ հատվածի
պնդումների 4-րդ կետում խոսվում է «օգնություն»
հասկացության մասին։ Եվս մեկ անգամ ընթերցի՛ր
այդ հատվածը և փորձի՛ր պատասխանել ստորև բերված հարցերին.
ա. Ինչպիսի՞ն է հեղինակների վերաբերմունքը Բյուզանդիայի կայսեր՝ հայերին օգնության շտապելու փաստի
առթիվ։
բ. Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական օգնությունը։
գ, Արդյոք կարո՞ղ էր և պե՞տք էր առանց նախապայմանների, այսինքն՝ հայ հոգևորականությունից, իշխաններից, ամբողջ ժողովրդից որևէ բան պահանջելու,
Բյուզանդիան օգնություն տրամադրեր Հայաստանին։
դ.Ունե՞ր արդյոք Հայաստանը օգնության կարիք:

Posted in Հասարակագիտություն 7

 հոկտեմբերի 10-17

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անանիա Շիրակացի։ Անանիա Շիրակացու աշխատությունները ներառում են տիեզերքի, աստղագիտության, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստվածաբանության թեմաներ: Թվաբանության նրա ստեղծած դասագիրքն իր խնդրագրքով համարվում է
առաջինը աշխարհում: Միջնադարի մյուս հայ փիլիսոփաների ու գիտնականների նման՝ Շիրակացին համադրում է հավատի և գիտության ճանաչողական հնարավորությունները, որպեսզի կարողանա ամբողջական պատկերացում տալ երկրային ու երկնային մարմինների մասին: Ըստ այդմ՝ նա նշում է, որ Աստված ինքն է իր գոյության պատճառը, իսկ մնացած բոլոր գոյերի
գոյության պատճառը Աստված է: Անանիա Շիրակացին կիրառել է բնագիտության
համար հիմնարար համարվող փորձերի և դիտումների մեթոդները՝ իր հաղորդած գիտելիքների հավաստիությունը պաշտպանելու համար: Դեռ VII դարում նա պաշտպանել և հիմնավորել է Երկիր մոլորակի գնդաձևության գաղափարը: Շիրակացին շարունակել է Մովսես Խորենացու սկսած «Աշխարհացույց» աշխատությունը, որի շնորհիվ մենք հարուստ տեղեկություններ
ենք ստանում Մեծ Հայքի և Փոքր Հայքի վարչական և աշխարհագրական նկարագրի, ինչպես նաև վարչաքաղաքական այլ իրողությունների մասին:Միջնադարյան հայ պատմագիտության, իմաստասիրության և մյուս գիտությունների ներկայացուցիչների համար ընդհանրական է մի գլխավոր սկզբունք. նրանք չեն հակադրել հավատքի և գիտության ճշմարտությունները, այլ իմաստուն կերպով կարողացել են համադրել և հաշտեցնել դրանք:

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ, ԱՐՀԵՍՏԸ V-IX ԴԱՐԵՐՈՒՄ
Ճարտարապետություն
V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Բազիլիկները քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկ և երբեմն մինչև եռապատիկ երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ
դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով… Այս շինությունները հարմար էին մեծամեծ ժողովների համար, երբ կայսեր գլխավորությամբ
հավաքվում էին մեծամեծ իշխաններ, դատավորներ, օրենսգետներ և խորհրդակցում էին ազգային կարևոր հարցերի մասին ժողովրդի ներկայությամբ: Բազիլիկ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արքայի տուն։ Մեջբերված հատվածում կայսր բառի կիրառվածությունը հուշում է, որ օրինակը բերված է հունահռոմեական իրականությունից։ Բազիլիկ տեսակի հայկական տաճարներից են Ծիծեռնավանքը, Երերույքը (համացանցից գտնել համապատասխան եկեղեցիները): V դարի վերջերից տարածում են ստանում հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիները։ IV-IX դարերում կառուցված հայկական եկեղեցիներից են Էջմիածնի
Մայր տաճարը, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցին, Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը և այլն։ Հայկական եկեղեցիները հիմնականում բաղկացած են երեք մասից՝ խորանից, աղոթասրահից և գավթից.  Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվելուց հետո անպայման օծվում են։

Քանդակագործություն
V-IX դարերում հայկական քանդակագործությունը սերտորեն կապված է ճարտարապետության և հատկապես եկեղեցաշինական ճարտարապետության հետ։
Այս ժամանակաշրջանից հայտնի են բազմաթիվ պատկերաքանդակներ և հենց այս ժամանակաշրջանում է սկզբնավորվել հայկական արվեստի յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստը։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն: Խաչքարերն ավանդաբար անվանակոչվել են սրբերի անուններով։ IX դարից սկսած խաչքարային արվեստը բուռն զարգացման ժամանակաշրջան է մտնում։ Այն այսօր էլ լայն տարածում ունի Հայաստանում։ 

Օժանդակ աղբյուրներ

Անանիա Շիրակացի

Առաջադրանքներ

1.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն «Անանաիա Շիրակացին մեծ գիտնական » խորագրով:

2.«Մի վանքի պատմություն»/Կարծում եմ , ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի վանքերով ճամփորդել է. ընտրում եք մեկ լուսանկար, ներկայացնում այդ վանքի ա.աշխարհագրական դիրքը, բ. պատմությունը, գ. ճարտարապետությունը/:

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ խնդիրներ լուծվեցին, և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում գրերի ստեղծման շնորհիվ։
2. Փորձի՛ր ենթադրել, թե ամենօրյա կենցաղում օգտագործվող ի՞նչ իրեր, պարագաներ և աշխատանքային գործիքներ էին պատրաստում ենթաթեմայի բովանդակությունում նշված արհեստների վարպետները։
3. Դավիթ Անհաղթի առաջարկած 4 հարցերի օգնությամբ քննի՛ր թագավորություն հասկացությունը։
4. Դուրս բեր թեմայի այն հատվածները, որոնք քո մեջ առաջացրին՝ ա) զարմանք, բ) ուրախություն,գ) պարծանքի զգացում, դ) այլ զգացում առաջ բերեցին։
5. Ո՞րն էր թեմայում ներկայացված՝ V-IX դարերի հայ
մշակույթի գործիչների մտածողության, գիտական աշխարհայացքի հիմնական յուրահատկությունը։

Posted in Հասարակագիտություն 7

հոկտեմբերի 3-9ը

Առաջադրանք 1

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԴՊՐՈՑԸ
Մարդը, աշխարհը և մշակույթը
Մարդը և մարդկային հասարակությունն իրենց կյանքը աշխարհում կարգավորելու համար կարիք ունեն կրթության, օրենքների, արվեստի, տնտեսության, քաղաքական կարգերի։ Մարդկանց ստեղծած և իմաստավորած բոլոր նյութական, մտավոր և հոգևոր իրողությունների համախումբը մեկ բառով անվանում ենք մշակույթ։ Նյութական մշակույթի իրողություններ են, օրինակ, աշխատանքային գործիքները, մտավոր մշակույթի իրողությունների օրինակներ են գիտական գիտելիքները, հոգևոր մշակույթի օրինակներ են ընկերասիրությունը, ազնվությունը։ Սակայն հարկ է նշել, որ մշակութային իրողությունները տարբեր պատճառներով կարող են լինել տարբեր որակի, պիտանի կամ անպիտան, լավ կամ վատ, վնասակար կամ կենարար։ Օրինակ՝ աշխատանքային գործիքը կոտրվելով՝ դառնում է անպիտան, թյուր գիտելիքը կարող է վնաս հասցնել որևէ ոլորտի, ասենք՝ տնտեսությանը, անազնիվ միջանձնային հարաբերությունները վատ կանդրադառնան տվյալ մարդկանց, հնարավոր է՝ նաև նրանց մերձավորների վրա։ Պատմությունից մեզ հայտնի են
նաև բազմաթիվ դեպքեր, երբ առանձին մարդիկ կամ ամբողջ հասարակությունը աղավաղել են մշակութային արժեքները՝ կործանարար վնասներ հասցնելով թե՛
իրենց, թե՛ այլոց։ Սակայն, ինչպես նշեցինք, մշակույթը ստեղծվում է մարդու և հասարակության կողմից սեփական կյանքը կարգավորելու նպատակով, իսկ վատ, թյուր, վնասակար բովանդակություն, կառուցվածք, ձև ունեցող մշակութային իրողությունները մարդու և
հասարակության կյանքն առավել բարեկարգ չեն դարձնում։ Ուստի մշակութային արժեք ստեղծելով՝ մարդը և հասարակությունը ձգտում են հնարավորինս կատարելագործել այն։ Մշակութային իրողությունները ստեղծվում են մարդու ֆիզիկական, հոգևոր և մտավոր ուժերի
համատեղ, փոխներգործուն աշխատանքի շնորհիվ։
Կախված այն հանգամանքից, թե նշված զորություններից որն է առավել էական տվյալ մշակութային իրողության՝ որպես այդպիսին կայացման համար, մշակութային իրողությունները բաժանում են՝ հոգեկերտ,
մտակերտ և ձեռակերտ խմբերի։ Օրինակ՝ աշխատանքային գործիքները՝ ձեռակերտ, ընկերասիրության դրսևորումները՝ հոգեկերտ, իսկ երկրաչափական թեորեմները՝ մտակերտ մշակութային իրողություններ են։
Մարդկությունը, այդ թվում և հայ ժողովուրդը, ստեղծել է բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնց շնորհիվ զարգացել և այժմ էլ զարգանալու հնարավորություն ունի յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր մարդ։ Հարկավոր է պարզապես ճանաչել և կրթվել դրանցով։ Մշակութային այն իրողությունները, որոնք ունեն այդպիսի արժեք, անվանում են համամարդկային։
Այս թեմայի շրջանակներում կծանոթանանք
V-IX դարերի հայոց մշակույթի մի շարք իրողությունների,կփորձենք ճանաչել դրանց յուրահատկությունը, բացահայտել համամարդկային նշանակությունը։
Ոսկեդարի հոգևոր նշանակությունը
301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո ավելի մեծ թափով շարունակվեց ժողովրդի շրջանում քրիստոնեության
քարոզչությունը, որ դեռևս առաջին դարում սկսել էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը։ Ժողովրդի շրջանում քրիստոնեության տարածման գործը հեշտ չէր մի շարք պատճառներով: Գլխավոր դժվարություններից էր այն,
որ չկային հայոց լեզվի համար ստեղծված տառեր, գրային համակարգ։ Աստվածաշունչը, I-III դարերում եկեղեցու հայրերի կողմից ստեղծված գրականությունը թե՛ քարոզիչներին, թե՛ ժողովրդին հասնում էին հունարեն և ասորերեն։ Եթե անգամ քարոզիչների մի մասը կարողանում էր հասկանալ սուրբ գրվածքների բովանդակությունը, գավառներում ժողովրդի բացարձակ
մեծամասնությունը չէր հասկանում դրանց իմաստը, և հավատքը չէր ամրապնդվում նրանց մեջ։ Այս խնդիրը լուծվեց Ոսկեդարի գրավոր մշակույթի միջոցով։
Հայոց մշակույթի պատմության մեջ V դարը անվանում ենք նաև Ոսկեդար։ Ոսկեդարը հնարավոր դարձավ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ։ Հենց նա նախաձեռնեց հայոց տառերի ստեղծման գործը և հաջողեց՝ հաջորդ սերունդներին հնարավորություն տալով ունենալու սեփական լեզվով գիր ու գրականություն։ Իր գործունեությունը սկսելով որպես զինվորական՝ Մեսրոպ Մաշտոցը հետագայում եղել է գրագիր, իսկ ապա` մոտ 395-396 թթ., դարձել հոգևորական։

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է հոգևորական դառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի և իր քարոզիչ-հավատացյալների գործունեության մի դրվագ։
Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ,
գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը։
Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր և հյուրամեծար հյուրընկալ լինելով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր Քրիստոսի հավատքի աշակերտների
կարգի համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել գավառում:
Բայց քանի որ հայոց լեզուն իր գրերը չուներ, աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս։ Դրա համար երանելի վարդապետը, տարակուսելով իր առաքելության մեջ, ամենակարող Աստծուն ապավինեց, որ նա հայոց լեզվի գրեր
հայտնագործի, և գրեր ունենալով էլ թերությունը առավելության վերածվի։
Կորյուն, Վարք Մաշտոցի
1. Ուշադրությո՛ւն դարձրու տեքստի սկզբին։ Ի՞նչ
նկատի ունի Կորյուն պատմիչը՝ ասելով «Գողթնի
անկարգ ու անխնամ թողնված տեղեր»։
2.Տեքստում Կորյուն պատմիչը նշում է Գողթն գավառի իշխան Շաբիթի օգնության մասին։ Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող էր նա օգնություն ցույց տալ Մեսրոպ Մաշտոցին։
3.Փորձեք բացատրել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել աշակերտները, ինչի մասին նշված է երկրորդ տեքստում։
4. Մեկնաբանեք «թերությունը առավելության վերածվի» արտահայտությունը։

Առաջադրանք 2

Սահակ-Մեսրոպյան ազգապահպան գործիմեկնարկը
Համոզվելով, որ սուրբ գրվածքների հայերեն թարգմանության, սեփական գրով հոգևոր գրականության գոյության պարագայում քրիստոնեական արժեքների սերմանումը հայոց մեջ առավել դյուրին կլինի և կհաջողի նաև հետագա բոլոր սերունդների համար,Մեսրոպ Մաշտոցը Գողթնից վերադառնում է մայրաքաղաք Վաղարշապատ։ Այստեղ նա որոշում է ներկայանալ կաթողիկոս Սահակ Պարթևին և տեղեկացնել հայոց գրեր ստեղծելու, սուրբ գրվածքների և Աստվածաշնչի թարգմանության գործ սկսելու, դպրոցներ հիմնելու իր փափագի և մտադրության մասին։ Քանի որ առանց պետական-եկեղեցական աջակցության շատ դժվար կլիներ սկսել այդ գործերը, նա մեծ հույս ուներ,
որ կաթողիկոսը կաջակցի իրեն։ Սահակ Պարթևը ոչ միայն շատ է ուրախանում՝ լսելով Մեսրոպ Մաշտոցի մտադրության մասին, այլև խոստանում է աջակցել նրան ամեն կերպ՝ ասելով, որ ինքն էլ է մտահոգ սեփական գիր ունենալու ազգային կարիքով։ Կաթողիկոսը Մեսրոպ Մաշտոցի և նրա գաղափարի մասին
տեղեկացնում է նաև արքային՝ Վռամշապուհին։ Բնականաբար, Մաշտոցը շատ է ոգևորվում նման ընդունելությունից։ Սահակ Պարթևը Վաղարշապատում
կազմակերպում է մեծ ժողով, որին մասնակցում էին երկրի եպիսկոպոսներն ու վարդապետները, ինչպես նաև Վռամշապուհ թագավորն ու Մեսրոպ Մաշտոցը։
Այստեղ քննարկվում է հայոց ինքնուրույն գրային համակարգի՝ այբուբենի ստեղծման հարցը։ Ժողովի ընթացքում հայտնի է դառնում, որ Միջագետքի ասորի եպիսկոպոս Դանիելի մոտ կան հայոց լեզվի նշանագրեր։ Վռամշապուհ արքան հրամայում է անմիջապես գնալ և, ուսանելով այդ գրային համակարգը,
նշանագրերը բերել իր մոտ։ Մինչ այդ Մեսրոպ Մաշտոցին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով նշանագրերը բերվում են Վաղարշապատ, և Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը սկսում են այդ գրային համակարգն ուսուցանել մանուկներին ու պատանիներին։ Որոշ ժամանակ անց, նրանք հայտնաբերում են, որ այդ գրային համակարգը մասամբ է համապատասխանում հայոց լեզվի հնչյունային և վանկային
համակարգի առանձնահատկություններին։ Որոշվում
է դադարեցնել այդ գրային համակարգի ուսուցումը և
փորձել ստեղծել նորը, որն ամբողջովին կհամապատասխանի հայոց լեզվին։ Սակայն, մինչ նոր այբուբեն ստեղծելու գաղափարի ամրապնդումը, Մեսրոպ
Մաշտոցը որոշում է իր մի խումբ աշակերտների հետ
անձամբ գնալ Դանիել եպիսկոպոսի մոտ։ Նա մտածում է՝ հնարավոր է՝ կան այս գրային համակարգին վերաբերող գիտելիքներ, որոնք իրենք չգիտեն, և այդ
պատճառով է, որ կարծում են, թե այդ այբուբենը թերի
է։ Այն գիտելիքները, որ նրան փոխանցում է Դանիել եպիսկոպոսը, նոր չէին, ուստի Մաշտոցը համոզվում է, որ այբուբենը հայոց լեզվին համապատասխանելու առումով իրոք թերի է։ Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցը վերջնականապես համոզվում է, որ հարկավոր է ստեղծել նոր
գրային համակարգ՝ այբուբեն, հայոց լեզվի համար։
Այս նպատակի իրագործման համար նա հանդիպում
է գրային համակարգերի գիտակների հետ, փորձում
նրանց օգնությամբ ստեղծել հայերեն գրեր։ Մասնավորապես, Դանիելին հանդիպելուց հետո նա իր հետ
մեկնած աշակերտներին բաժանում է երկու խմբի, մի
խմբին տալիս է հունական կրթության, մյուս խմբին՝
ասորական: Տեղեկանալով, որ Եդեսիա քաղաքում
Պլատոն անունով մի հեթանոս գիտակ կա, որը կարող
է օգնել իրեն, Մաշտոցը շատ է ուրախանում և որոշում է մեկնել Եդեսիա՝ հանդիպելու Պլատոնին։ Ներկայանալով Պլատոնին՝ Մաշտոցը պատմում է նրան
իր մտադրության և փափագի մասին՝ հայցելով նրա
օգնությունը։ Պլատոնը փորձում է օգնել Մաշտոցին՝
ստեղծելու հայերենի այբուբեն, սակայն էական ոչինչ
անել չի հաջողվում: Փորձելով որևէ կերպ օգտակար
լինել Մաշտոցին՝ Պլատոնը նրան տեղեկացնում է մեկ
այլ գիտակի՝ Եպիփանոսի մասին։ Մաշտոցը, Եպիփանոսին ուղղված նամակը ձեռքին, մեկնում է Փյունիկիա, որպեսզի հանդիպի նրան։ Հասնելով Փյունիկիա՝
Մաշտոցը մեծ ցավով տեղեկանում է, որ շատ կարճ
ժամանակ առաջ Եպիփանոսը վախճանվել է։ Այստեղ
Մաշտոցին հայտնում են Սամոսատ քաղաքում ապրող՝
Եպիփանոսի աշակերտ Հռոփանոս անունով գիտակի
մասին, ենթադրելով, թե նա կարող է օգնել այբուբեն
ստեղծել: Մեսրոպ Մաշտոցը գնում է Սամոսատ, հանդիպում Հռոփանոսին, սակայն վերջինս նույնպես չի կարողանում օգնել վարդապետին։
Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցի այս ջանքերը, պրպտում ները ցանկալի
արդյունք չեն տալիս, և նա հույսը դնում է հոգևոր ուժի կենտրոնացման, մտքի
զորեղացման վրա։ Մաշտոցը որպես ջերմեռանդ քրիստոնյա՝ հույս ուներ աստվածային զորության շնորհիվ ստեղծել
հայոց գրերը՝ այբուբենը, քանի որ համոզվել էր, որ այդ գործը բավական բարդ է
և դժվար իրագործելի։ Հայոց լեզուն, որ
այսօր էլ աշխարհի հնագույն լեզուներից
է, այդ ժամանակ (V դարում) արդեն ճոխ հնչյունային համակարգով և մեծ բառապաշարով լեզու էր, ուստի դրան համապատասխանող տառեր, գրային համակարգ ստեղծելու գործը, որքան կարևոր, նույնքան էլ
դժվար գործ էր։
Մարդու համար մեծագույն ուրախություն է
սեփական արդար ջանքերի պտուղները քաղելը:

Ինչպես երևում է մեջբերված հատվածից, Մեսրոպ
Մաշտոցն իր ունեցած անհաջողություններից հետո
ոչ թե հուսահատվեց կամ հիասթափվեց իր մտադրությունից, այլ որպես ջերմեռանդ քրիստոնյա՝ էլ ավելի մեծ հավատով լցվեց սեփական երազանքի
իրականացման նկատմամբ։


Որոշ ժամանակ անց՝ 405 թ., Մեսրոպ Մաշտոցը
կարողանում է ստեղծել հայոց գրերը։ Ահա թե ինչպես է այդ իրադարձությունը ներկայացնում Մովսես Խորենացին. «Եվ տեսնում է ոչ երազ քնի մեջ, ոչ
տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա
հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ` քարի վրա
գրելիս, այնպես, որ քարը գծերի հետքը պահում էր,
ինչպես ձյան վրա: Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր գրերի հանգամանքները նրա մտքում հավաքվեցին ինչպես մի ամանում: Եվ աղոթքից վեր կենալով ստեղծեց
մեր նշանագրերը…»։ Այնուհետև հունական գրի մեծ
գիտակ Հռոփանոսի հետ համակարգելով և ձևավորելով այբուբենը՝ Մեսրոպ Մաշտոցը շարժվում է դեպի
Վաղարշապատ։ Բնականաբար, նա մեծագույն բերկրանք էր զգում, քանի որ քաղել էր իր արդար ջանքերի
պտուղները՝ կարողացել էր իրականացնել իր մտադրությունը՝ ստեղծելով հայոց գրային համակարգը։
Մեծագույն ուրախությամբ էին լցվել նաև կաթողիկոս Սահակ Պարթևի, Վռամշապուհ արքայի, բազում
նախարարների և բազմաթիվ այլ մարդկանց սրտերը։
Հենց վերջիններս էլ ընդառաջ դուրս եկան և, ջերմորեն դիմավորելով Մաշտոցին և իր աշակերտներին,
նրանց ուղեկցեցին դեպի քաղաք։
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցն իր
աշակերտների հետ սկսում է Աստվածաշնչի թարգմանությունը։ Աստվածաշնչի թարգմանությունն այնքան
հաջող է լինում, որ պատմիչների կողմից անվանվում
է «Թարգմանությունների թագուհի»։ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, բացի նրանից, որ բազմաթիվ մատյաններ են թարգմանում իրենց աշակերտների
հետ, նաև իրենք են գրում մի շարք հոգևոր ճառեր,
աղոթքներ, սաղմոսներ։ Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցի
շնորհիվ լրումի բերվեց մեր ազգային կարիքներից
մեկը՝ սեփական լեզվին կատարելապես համապատասխանող գրային համակարգի և հոգևոր գրականության ստեղծումը։ Հայ ժողովրդի հետագա պատմության ընթացքում ստեղծվեցին հայատառ բազում
հանճարեղ գրական ստեղծագործություններ, որոնք
թարգմանվեցին աշխարհի մի շարք լեզուներով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթը;

1.Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Մեսրոպ
Մաշտոցի տրամադրվածությունը գրերի ստեղծումից
առաջ։
Եվ, երբ մարդկային հնարավորության նկատմամբ
հույսն իսպառ սպառվեց, նա թողեց բոլոր ջանքերը և
ամբողջ սրտով դիմեց Աստծուն, ապավինեց մշտապես
հաղթողին՝ ակնկալելով, որ իր փափագն իրականանա ոչ
թե մարդու ջանքով, այլ նրա առատ պարգևներով։
Միքայել Չամչյան, Հայոց պատմություն, Ա հատոր

2.Փորձի՛ր մեջբերվածտեքստում գտնել արված պնդումը հաստատող
տողերը։
Մեսրոպ Մաշտոցի վարքի պատմությունը հեղինակած նրա աշակերտ Կորյուն պատմիչը հաղորդում է,որ այս որոշումը կայացնելուց հետո՝ զուտ մարդկային
ջանքից հրաժարվելուց հետո, Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակով հեռանում է դեպի լեռներն ու քարանձավները, օրերն անց է կացնում ճգնակեցությամբ, մշտական աղոթքներով։
Ճգնակեցություն -մենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի
ապրելակերպ,որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու
հետ հաղորդակցության

Posted in Հասարակագիտություն 7

սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը

Առաջադրանք 1

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Քրիստոնեական եկեղեցին/ էջ10-14/պատմել/, տալ նոր հասկացությունների բացատրությունը

2.Համեմատել քրիստոնեությունը/աղբյուր/ և հեթանոսությունը/աղբյուրը/՝ գտնելով տարբերություններ, նմանություններ:

3.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն.

«Հռոմի «պապուհին», մի՞ֆ է, թե՞ իրականություն»/ներկայացնել, գտնել տարբեր լեգենդներ, հիմնավորել տեսակետդ/

Աղբյուրները՝ Папесса Иоанна. Существовала ли женщина, ставшая папой римским?

Փաստավավերագրական ֆիլմ ` Պատմության առեղծվածները — Հովհաննես պապուհի

Գեղարվեստական ֆիլմ `  Հովհաննեսուհի ` կին` պապական աթոռին

4.Կարդալուց հետո ներկայացրու քեզ դուր եկած հատվածը, 

5.Հիմնավորիր, որ դու քրիստոնյա ես:

Posted in Հասարակագիտություն 7

սեպտեմբերի 18-25

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջին դարեր, Ժողովուրդների Մեծ գաղթը/ էջ 5-9, պատմել/

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ

3.Գաղթի սկիզբը

4.Գերմանների տեղաշարժը

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:

Լրացուցիչ

Երեխաները միջնադարում/տեսաֆիլմ/

Ֆիմը դիտելուց հետո առանձնացնել.

1.ամենահետաքրիր հատվածը

2.ինչ նոր տեղեկություններ իմացար

3.ամփոփիր կես էջի սահմանում

Առաջադրանք 2

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

  • Աթիլլայի մասին
  • Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը
  • Լեգենդներ Աթիլլայի մասին

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Posted in Հասարակագիտություն 7

սեպտեմբերի 12-18-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Երկու առաքյալները Հայաստանում
Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։ 

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

Հավատքի նվիրյալ միանձնուհիների փախուստը Հռոմի հեթանոս կայսրից


I-III դարերի ընթացքում Մեծ Հայքի թագավորությունը հեթանոսական էր և չէր նպաստում ժողովրդի քրիստոնյա դառնալու գործին: Իրավիճակը փոխվում է, Տրդատ III-ի օրոք (287-330 թթ)։ Նրա գահակալությունն ամրապնդվում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա
հաշտության պայմանագրով, որով ավարտվում է նաև հռոմեա-պարսկական հերթական պատերազմը: Իր իշխանության սկզբում Տրդատ III-ը նույնպես թշնամաբար էր տրամադրված քրիստոնեության և քրիստոնյաների հանդեպ, սակայն, կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվում է։ 300 թ. Հռոմից Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ:Ճանապարհին միանձնուհիներից շատերը հեռանում են այլ երկրներ, տարբեր ժողովուրդների շրջանում տարածում քրիստոնեական վարդապետությունը,
նրանցից շատերը նահատակվում են հեթանոսների ձեռքով կամ ճանապարհի փորձությունների զոհը դառնում։ Դիոկղետիանոսի հետապնդումներից փրկված մենակյաց կույսերի մի խումբ՝ ավելի քան երեք տասնյակ կուսակրոն աղջիկներ, որոնց թվում էին
նաև Գայանեն և Հռիփսիմեն, հասնում է Հայաստան՝ բնակություն հաստատելով Վաղարշապատ քաղաքի մոտակայքում։ Շուտով Դիոկղետիանոս կայսրն իմանում է, որ հեռացած աղջիկները, որոնց թվում էր նաև Հռիփսիմեն, անցել են Հայաստան, և նամակ է գրում հայոց Տրդատ արքային։ Դիոկղետիանոսն իր նամակում տեղեկացնում է մենակյաց կույսերի՝ Հայաստանում գտնվելու և Հռիփսիմեի մասին, ինչպես նաև ասում, որ աղջիկներին հայտնաբերելու դեպքում Տրդատը կարող է նրանց ետ ուղարկել Հռոմ կամ
վարվել այնպես, ինչպես կցանկանա։ Իմանալով այս մասին՝ Տրդատը շուտով հայտնաբերում է միանձնուհիներին, որոնց նաև անվանում են՝ Հռիփսիմյան հավաքական անունով, և հրամայում է Հռիփսիմեին ամենայն պատվով ու ընծաներով բերել իր մոտ։ Տրդատը պահանջում է Հռիփսիմեից դառնալ իր կինը, սակայն մերժում է ստանում։ Այդժամ նա հրամայում է բերել նաև Գայանեին, որպեսզի նա համոզի Հռիփսիմեին
հնազանդվել իրեն։ Սակայն Գայանեն, ընդհակառակը, հորդորում և քաջալերում է իր սանին՝ Հռիփսիմեին, անխախտ պահել Աստծու առաջ արված ուխտը։ Այս ամենը տեղի է ունենում Տրդատ արքայի և պալատականների ներկայությամբ։ Նրանք, ովքեր
հասկանում էին հռոմեացիների լեզուն, բացատրում են Տրդատին, որ Գայանեն արքայի ասածին հակառակ խորհուրդներ է տալիս Հռիփսիմեին։ Տրդատը բարկանալով՝ ցանկանում է բռնությամբ հնազանդեցնել Հռիփսիմեին, սակայն չի հաջողում, դեռ ավելին՝ Հռիփսիմեն կարողանում է հեռանալ պալատից։ Այդ գիշեր Տրդատի ուղարկած դահիճները տանջամահ են անում Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին, հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանանումնաև Գայանեն ու ևս երկու միանձնուհի։ Հռիփսիմյան
կույսերի նահատակությունը քրիստոնեական քաղաքակրթության նշանավոր էջերից է։ Նրանց մասին հիշատակության օրեր ունեն մի շարք քրիստոնեական եկեղեցիներ։

Մենակյաց աղջիկներից
Նունեն անցնում է վրաց
աշխարհ։ Հետագայում
բժշկելով վրաց Միհրան
արքայի զավակին՝ նա
մկրտում է արքայական
ընտանիքին, ինչի
շնորհիվ սկիզբ է դրվում
վրաց պետության
քրիստոնեացմանը։
Վաց լուսավորիչ Սբ. Նունե

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, չնայած ամուսնացած էր, ցանկացավ երկրորդ կին ունենալ։ Նա հրաման տվեց, որ կայսրության տարբեր հատվածներ ուղարկված իր ծառաները փնտրեն գեղեցկատես աղջիկների և պատկերելով նրանց դիմանկարները՝ դրանք բերեն իր մոտ, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Նրա ուղարկած ծառաներն անմիջապես գործի անցան. տեսնելով գեղեցկատես աղջիկների՝ անմիջապես պատկերում էին նրանց դիմանկարը հատուկ տախտակների վրա, որպեսզի ցույց տան կայսրին։ Շուտով նրանք մի լեռնոտ վայրում հայտնաբերում են մենաստան, որտեղ ապրում էին իրենց կյանքը աղոթքով անցկացնել ուխտած միանձնուհիներ։ Նրանց գլխավորի անունը Գայանե էր, իսկ միանձնուհիների թվում էր Հռիփսիմե անունուվ շատ գեղեցիկ մի աղջիկ։ Նրան տեսնելով՝ Դիոկղետիանոսի ծառաներն անմիջապես պատկերում են Հռիփսիմեին
և պատկերը ցույց տալիս կայսրին։ Տեսնելով Հռիփսիմեի պատկերը՝ կայսրը շատ է ուրախանում և հրամայում է հարսանեկան պատրաստություն տեսնել, իսկ մենաստան այցելած ծառաներին հրամայում է գնալ և Հռիփսիմեին ուղեկցել պալատ։ Իմանալով կայսեր մտադրության մասին՝ միանձնուհիները Գայանեի գլխավորությամբ որոշում են հեռանալ մենաստանից, որպեսզի չընկնեն կայսեր ծառաների ձեռքը։
Մ. Չամչյան, Հայոց պատմություն

Առաջադրանք -Շարունակել միտքը

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի  …………………………։
 Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրել ……………………………………………………………………։ Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել
———————————————։ Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

Տրդատ III-ի կարևոր որոշումը։ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը

Հռիփսիմյան կույսերի դաժան մահապատժից հետո Հայաստանում սկսվում է մեծ փոփոխությունների շրջան։ Տրդատ արքան և պալատական մի շարք ծառայողներ ու իշխաններ հիվանդանում են: Հատկապես ծանր էր Տրդատի վիճակը. ըստ ավանդության՝
նրա դեմքը վայրի խոզի դիմագծեր էր ստացել, և նա մոլեգնած գազանի պես թափառում էր Վաղարշապատ քաղաքի շրջակա տարածքներում: Ըստ մեկ այլ ավանդության՝ այդ օրերին Խոսրովիդուխտին՝ արքայի քրոջը, այցելում է Աստծո ուղարկած մի հրեշտակ, որը
հայտնում է, որ Տրդատին և մյուսներին կարող է բժշկել միայն Արտաշատում գետնափոր խուցը նետված Գրիգորը: Երբ Խոսրովիդուխտը այս մասին պատմում է պալատականներին, շատերը նրան ծաղրում են՝ ասելով, թե ինչպե՞ս կարող է նա մտածել,
որ Գրիգորը, ով բավական երկար ժամանակ նետված է օձերով ու կարիճերով լեցուն խուցը, դեռ ողջ լինի: Սակայն, ըստ ավանդության, շուտով հրեշտակը կրկին հայտնվում է Խոսրովիդուխտին՝ ասելով նույն բանը, այն է՝ անպայման ազատել Գրիգորին: Այս մասին պալատականներին և իշխաններին կրկին պատմելուց հետո որոշվում է մարդիկ ուղարկել
Արտաշատ՝ Գրիգորի ետևից: Գալով Արտաշատ՝ նրանք իրոք գտնում են Գրիգորին կենդանի և առողջ վիճակում իր խցում՝ Խոր Վիրապում: Անմիջապես նրան
հասցնում են Վաղարշապատ՝ պատմելով պատահածի մասին: Երբ Գրիգորը՝ շրջապատված ժողովրդի և իրեն ուղեկցող պալատականների ու զինվորների խմբով, մոտենում է մայրաքաղաք Վաղարշապատին, իշխանները և Տրդատ թագավորը ընդառաջ են գնում նրան: Գրիգորը բժշկում է արքային, իշխաններին ու պալատականներին, որից հետո, տեղեկանալով Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրերի մասին,
շրջում և գտնում է նրանց մասունքները, իսկ միանձնուհիների նահատակությունների վայրերում սկսում քրիստոնեական սրբատեղիների կառուցումը, որոնք
հետագայում վերածվում են եկեղեցիների:Գործընթացն իրականացնելու համար Տրդատը
Գրիգորին զորք է տրամադրում, որպեսզի նա հարված հասցնի Հայաստանում հին կրոնի պաշտպան հեթանոսական մեհյաններին: Գրիգորը հաջողությամբ
իրականացնում է այս գործը, որից հետո որոշվում է նրան ուղարկել Կեսարիա քաղաք՝ հայոց եկեղեցու առաջնորդ՝ եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար:
Եպիսոկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգորը շարունակում է քրիստոնեության քարոզչությունը հայոց մեջ, այսինքն՝ շարունակում է դեռևս առաջին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների սկսած գործը: Վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Եփրատ գետում մկրտում է արքային, նրա ընտանիքը, արքունիքի ներկայացուցիչներին, բազմաթիվ իշխանների, զորականների և ժողովրդին: Հայ առաքելական եկեղեցին այսպիսով դառնում է ամենահին ազգային եկեղեցիներից մեկը։ 325 թ. Նիկեա
քաղաքում տեղի է ունենում Տիեզերական եկեղեցական ժողով, որին մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Նա այնտեղից Հայաստան է բերում Նիկեական հավատո հանգանակը՝ բաղկացած 22 կետից։
Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III Մեծը հսկայական ջանքեր գործադրեցին ժողովրդին քրիստոնեական վարդապետության և հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու ուղղությամբ։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ ցանկալի արդյունք էին տալիս։ Շատերը շարունակում էին հեթանոսական վարքուբարքը։ Նրանց մեջ հատկապես մեծ էր նախարարների թիվը։ Հիասթափված մարդկանց այսպիսի վերաբերմունքից՝ Տրդատ III Մեծը որոշում է թողնել աշխարհիկ կյանքը, երկրի կառավարումը և ապրել քարանձավներում ճգնավորի աղոթական կյանքով։ Ինչպես Մովսես Խորենացին է նշում, որոշեց երկրային պսակը փոխել երկնայինով։ Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց հայ նախարարները մարդիկ են ուղարկում՝ նրան համոզելու վերադառնալ, սակայն Տրդատը մերժում է։ Ըստ Խորենացու՝ այս մասին իմանալուց հետո հայ նախարարները կազմակերպում են արքայի դավադիր սպանությունը՝ թունավորելով նրան։ Տրդատ III Մեծի մահվան պատճառների այլ վարկածներ ևս կան:
Այսպիսով, 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը
պաշտոնապես դառնում է պետական կրոն;

Նկարում Տրդատ III-ը, Աշխեն
թագուհին և …
Փորձի՛ր եզրակացնել, թե ո՞վ
է երրորդը ներկայացված
որմնանկարում։
Որմնանկարի հեղինակ՝ Նաղաշ
Հովնաթանյան

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

Պատմական բառարան —առաքյալ, սրբապատկեր, ավանդություն, ձեռնադրություն, ուխտել, միանձնուհի, Տիեզերական ժողով, Նիկեական հավատո հանգանակ։

Հիմնավորել քրիստոնեկան կրոնի ընդունման կարևորությունը:

Posted in Հասարակագիտություն 7

սեպտեմբերի 5-11-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Այս ուսումնական տարվա շրջանակներում ուսումնասիրելու ենք IV դարից մինչև XVII դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի հայոց պատմությունը, այսինքն՝ Միջին դարերի
հայոց պատմությունը։ Միջին դարերի պատմությունը, պայմանավորված
այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային առանձնահատկությունների փոփոխություններով, ընդունված է բաժանել երեք մասի՝
1. վաղ միջնադար՝ IV-IX դարեր
2.զարգացած միջնադար՝ X-XIV դարեր
3.ուշ միջնադար՝ XV-XVII դարի առաջին կես։

Ներբեռնել Հայոց պատմություն, Միջին դարեր, 

Կարդալ էջ 6-8-ը, պատասխանել հետևյալ հարցերին:

1.Պատկերացրու հայտվել ես  ավատատիրական հասարակության
մեջ, չիմանալով այդ մասին, հիմնավորիր, որ դու
ավատատիրական հասարակությունում ես/ինչի՞ց կարող էիր գլխի ընկնել/։
2. Պատկերացրու, որ հայտնվել ես վաղմիջնադարյան հայ հասարակությունում և արքայից հրաման ես ստանում յուրաքանչյուր գործակալության համար ստեղծել տարբերանշան։/քո իմացած ծրագրերի միջոցով ստեղծիր, հիմնավորիր:

Այս տեքստում ներկայացված է գործակալությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։
Ամենակարևոր գործակալություններն Արշակունյաց
Հայաստանում, որ հանձնարարված էին ավագ նախարարություններին և կաթողիկոսությանը, աղբյուրներում անվանվում էին թագակապ ասպետություն, մարդպետություն, մաղխազություն, սպարապետություն, հազարապետություն
և մեծ դատավորություն։
Թագակապ ասպետության իշխանությունը հանձնված էր Բագրատունիներին։ Իբրև թագակապ ասպետներ՝ նրանք գահաժառանգման արարողության ժամանակ թագադրում
էին նոր արքային։ Այս գործակալության պարտականությունների մեջ էր մտնում նաև հետևել պալատական արարողակարգերի պահպանմանը:
Մարդպետության մեծ իշխաններին հանձնարարված էր Արշակունիների կանանոցի և արքունիքի վերակացությունը, թագավորական ամրությունների և բերդերի պահպանությունը և արքունի գանձերի ու կալվածների վերահսկողությունը։
Մաղխազության պաշտոնը, ինչպես ենթադրում են, վերաբերել է թագավորի անձի պաշտպանությանը։ Մաղխազը որպես արքունի գործակալ, Խորենացու վկայության
համաձայն, թիկնապահների գլխավորն էր։
Հազարապետի պարտականությունն էր աջակցել երկրի շինարարական աշխատանքներին և շինական տնտեսության զարգացմանը։ Հազարապետության այս պարտականությունները կապված էին հարկահանության գործի հետ։ Հողի մշակությունը, ոռոգման գործը և, ընդհանրապես, երկրի շեն վիճակը նշանակություն ունեին՝ իբրև
հիմք և աղբյուր պետական բարեկեցության և պետական եկամուտների։
Չորրորդ և հինգերորդ դարերում սպարապետության պաշտոնը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Փավստոսի վկայությամբ նրանք ընդհանուր հրամանատարներ էին։
Մեծ դատավորության գործակալությունը հանձնված է եղել հոգևոր բարձր իշխանությանը։ Պետք է նկատի ունենալ, որ դատական մի շարք հատուկ գործեր, ինչպես դժվար չէ կռահել աղբյուրների վկայություններից, վերաբերել են, հավանորեն, թագավորի, իշխանների և նրանց ներկայացուցիչների անմիջական իրավասության։
/ժողովրդի պատմության, Հատոր Բ, Մաս Ա/

3. Վերհիշիր Հայաստանում եղած հողատիրության ձևերը. եթե դու լինեիր ազատների դասին պատկանող հողատեր վաղ միջնադարի Հայաստանում, ո՞ր եղանակով կցանկանայիր ստացած լինել քո հողը,հիմնավորիր՝ ինչո՞ւ։
4.  «Այս ամենի շնորհիվ թագավորը համարվում էր հայոց երկրի տեր»: Ինչպե՞ս կմեկնաբանես «տեր լինել» արտահայտությունը:

5.Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

6.Ստեղծիր «Պատմական բառարան», որտեղ հետևյալ բառերի բացատրությունը ներկայացրու. ավատատեր, կալվածք, աստիճանակարգություն, Գահնամակ, Զորանամակ, պարգևականք, գանձագին, սեպուհ,, մարզպետ, մաղխազ

Posted in Հասարակագիտություն 7

սեպտեմբերի 1-5-ը

  1. տեք խնդիր. Այն, ինչ ցանկանում եք ուսումնասիրել և հետազոտել;
  1. Անվանեք ձեր հետազոտությունը, այսինքն. որոշել հետազոտական ​​աշխատանքի թեման.
  2. Նկարագրեք հետազոտական ​​աշխատանքի արդիականությունը, այսինքն. հիմնավորել աշխատանքի այս կոնկրետ թեմայի ընտրությունը.
  3. Ձևակերպել հետազոտական ​​աշխատանքի նպատակը և փուլ առ փուլ գրել հետազոտական ​​աշխատանքի առաջադրանքները.

Թարգմանություններ

Դասարանական աշխատանք

6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմությունՀամաշխարհային պատմություն/

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

3. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները: