Բյուջեն ծախսերի և եկամուտների հաշվեկշիռն է: Ընտանեկան կամ անձնական բյուջեն ցույց է տալիս, թե որքան գումար եք ստացել, ինչքան փող է ծախսվել որոշակի ժամանակահատվածում: Պարզության համար բյուջեն կազմում են աղյուսակի տեսքով. մի կողմում նշում են եկամուտները, մյուսում՝ ծախսերը:
Բյուջեն օգնում է առանձնացնել կարևոր ծախսերը, որոնք կապված են կարիքների հետ, պակաս անհրաժեշտներից` պարզապես ցանկություններից: Հստակ տեսնելով կատարված ծախսերը՝ հեշտորեն կարելի է տարանջատել առաջնային ծախսերը և կրճատել երկրորդայինները:
1․-Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
Եթե լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։
Անծանոթ բառերի բացատրությունը գտնում ենք օնլայն բառարանի օգնությամբ։
-հաշվեկշիռ- Եկամուտների ու ծախսերի համեմատական հանրագումարը, որով փակվում է հաշիվը:
-եկամուտ- Որևէ տնտեսական ձեռնարկությունից՝ գործունեությունից ստացվող նյութական արժեքների ամբողջությունը, հասույթ:
-տարանջատել- Իրարից անջատել՝ զատել, սահմանազատել:
2․-Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
Այո կարող եմ կիրառել իմ ընտանիքի համար, կուտակելով հայրիկի ու հարազատների տված փողերը՝ որոնք նվիրել են ու նվիրում են ինձ տարբեր առիթներում, տարանջատելով առաջնային ծախսերը և կրճատելով՝ երկրորդայինները:
3․- Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
Այս նյութը կառաջարկեի կարդալ իմ հայրիկին։
4․- Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս ես կարդում։
Իմ կարծիքով կարդում եմ լավ, բայց ավելի լավը պետք է կարդամ։
5․- Ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահ՝այտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:
Ես Սերոյի մայրիկն եմ՝ Սերան, կարծում եմ Սերոն իր տարիքի համար շատ լավ է կարդում, բայց իր մոտ ամչկոտության չափը շատ բարձր է, կարծիք արտահայտելու համար, յույսով եմ որ կամաց-կամաց կդառնա համարձակ։