Posted in Uncategorized

ԱՄանորը Գերմանիայում

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցումընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տավա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանոր
Juletræet.jpg
Ամանորյա տոնածառ, զարդարված վառվող մոմերով, կարմիր սրտիկներով և սպիտակ թղթյա փաթիլներով
Տեսակ պետական տոն
Ամսաթիվ Հունվարի 1
Տոնվում է ամբողջ աշխարհում
Տոնում հրավառություն, երեկույթներ, ընտանեկան հավաքույթ
Նախորդ Նոր տարվա գիշեր,Silvester և East Asian New Year Eve
Կապված Սուրբ Ծնունդ,Նավասարդ

Ամանորյա զարդարանքներ

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակիշուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսրՀուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ[1]:

Posted in Uncategorized

Ես հպարտ եմ որ մխիթար Սեբաստացի եմ։
Գեղարվեստի դպրոցի երրորդ դասարանից՝ Սերոն եմ։
Օր ըստ օրէ յաճախելով Դպրոցս դառնում եմ ավելի ինքնավստահ և համարձակ։ Այս տարի մեր դասարանի աշակերտներու թիվը ավելացավ, ունեցա նոր ընկերներ, և անշուշտ մի քիչ ավել մտերմացա հին ու նոր ընկերների հեր։
Այս տարվա առաջին ճամբորդությունն էր գնալ Մեղրաձոր։ Իմ ընկերները գնացին, սակայն ես չկարողացա մասնակցել։
Գնացինք Կոմիտասի թանգարան, բավարար ծանոթանալով Կոմիտասի գործերուն և կեանքին մասին։
Գնացինք թատրոն և դիտեցինք Թումանյանի տասը հեքիաթները։
Այս բոլորի հետ զուգընթաց անշուշտ անցկացրեցինք ուսումնական ընթացք, ինչպես նաև կատարեցինք տարբեր միջոցառումներ դպրոցեն ներս։

Posted in Uncategorized

Իմ ամանորյա հեքիաթը

Լինում, է, չիլինում, մի Ձմեր պապիկ է լինում։ այս Ձմեր պապիկը միշտ նվերներ է պերում
Գնում էր որ նվերներ տա երեխաներին նվերներ տա և տեսնում է որ երեխաները չեն պատրաստվել ձմրանը և նա տեսնում է որ մույս տները զարդարված էն հետոել մտածում է որ միյան խելացիներին տամ նվեր ու միշտ բոլորը միշտ խելացի են մնում են խելացի են և բոլորը զարդարում են տոնածարը և նրան կոչեչին Ձմեր պապիկ։

Posted in Uncategorized

Թագավորի նոր զգեստը

Հանս Քրիստիան Անդերսեն

Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։
Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։
Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են անում իրենց գործը։
Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որը շուտով պիտի հագնի թագավորը։
Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։
Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։
Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա զգեստը, որն իրականում գոյություն չուներ։
Թագավորը պարզապես մերկ էր։
Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։
— Ախր թագավորը մերկ է։
Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատում, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում է, իսկ թագավորը մտածում է․
— Սրանք բոլորը հիմար են, իսկ ես պիտի գնամ մինչև վերջ։
Ու քիթը ցցած նա առաջ է անցնում, հետևից քարշ տալով հպատակներին, որոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։

Posted in Uncategorized

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  4. Բնութագրի՛ր փշատերևին:
  5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Posted in Uncategorized

Նամակ ձմռանը

Բարև ձմեռ, իմ անունը Սերո է, ես ութ տարեկան եմ, երրորդ՝ դասարան։ Ձմռանը ձյուն է գալիս և մենք խաղում ենք ձյան փաթիլներով։ Ես ուզում եմ, որ ձմեռպապիկը իմ տուն գա և ինձ բերի շատ խաղալիքներ։