Posted in Հայոց Լեզու 7

Բայի տեսակները Գործնական քերականություն

Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Դերբայներ

Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա

Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։

Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։

Առաջադրանքներ

  1. Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական համակարգերը։
  • Անորոշ — ել, ալ – կարդալ, խաղալ, վազել, լողալ
  • Ենթակայական — ող, ացող – կարդացող, խաղացող, վազող, լողացող
  • Համակատար — ելիս, ալիս – կարդալիս, խաղալիս, վազելիս, լողալիս
  • Հարակատար — ած, ացած – կարդացած, խաղացած, վազած, լողացսծ
  • Անկատար — ում – կարդում, խաղում, վազում, լողում
  • Վաղակատար — ել, ալ – կարդալ, խաղալ, վազել, լողալ
  • Ապակատար — ելու, ալու – կարդալու, խաղալու, վազելու, լողալու
  • Ժխտական — ի, ա – կարդացի, խաղացի, վազեցի, լողացի

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված, անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:


3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, Սուտասան պատվածքը գրողը անվանի է։

կառուցող, Դպրոց կառուցողը խելացի մարդ է։

ներող, Ներողը միակ մայրիկն է։

բարձրացող, Աստիճաներից բարձրացողը լավ տղա է։

հիացող, Աղջիկը հիացող նպատակ ունի։


4. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, անձրևը, որ ցանքերի համար վտանգավոր դարձել էր։

Մառախուղով պատված լեռնագագաթներ, լեռնագագաթները, որ մառախուղով պատվել էր։

ճանապարհորդի նկարագրած ջրվեժը, Ջրվեժը, որ ճանապարհորդի նկարագրել էր։

դժվարին կացության մեջ ընկած մարդ, Մարդը, որ դժվարին կացության մեջ ընկել էր։

գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, Չորքոտանին, որ գիշերները մեր այգին այցելեր էր։

անտառից սկիզբ առած վտակ, Վտակը, որ անտառից սկիզբ առել էր։

5. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, Չորքոտանի, որ գիշերները մեր այգին այցելում էր։

անտառից սկիզբ առնող վտակ, Վտակը, որ անտառից սկիզբ առնում էր։

դժվարին կացության մեջ գտնվող մարդ, Մարդը, որ դժվարին կացության մեջ գտնվում էր։

ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև, Անձրևը, որ ցանքերի համար վտանգավոր դարձնում էր։

մառախուղով պատվող լեռնագագաթներ, Լեռնագագաթները, որ մառախուղով պատվում էր։

ջրվեժը նկարագրող ճանապարհորդ, Ճանապարհորդը, որ ջրվեժը նկարագրում էր։

6. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով, Կանգնեց անկյունում, որ նորից տեսնէ: Խնդրեց նամակը հասցնելու մասին, Խնդրեց, որ նամակը հասցնի։

Մի քանի վարկյան շահելու համար վազեց, Վազեց, որ մի քանի վայրկյան շահի։

Սպասեց հոսանքների բերելուն, Սպասեց, որ հոսանքները բերի։

Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց, Հանդիպեց, որ մի քանի քայլ հեռանա։

Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ, Տեսավ, որ հոսանքի ուղղությամբ ցած վազի։

Ջրի պակասելու մասին խոսեցին, Խոսեցին, ջրի պակասիլը։

7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ, հյուր չընդունող

զրուցընկեր, զրույցի ընկեր

դյուրընկալ, հեշտ ընկալող

գահընկեց, գահից ընկած

անընդհատ, մշտական

համընթաց, միասին ընդացող

   բ) Միջօրե, կեսօր

հանապազօրյա, ամեն օրվա

ոսկեզօծ, ոսկիով օծված

ապօրինի, անօրինական

առօրյա, ամեն օրյա

առօրեական, ամեն օրական

բացօթյա, բաց տարածք

բարօրություն, բարի արարք

զօրուգիշեր, դժվար գիշեր

 գ) Մանրէ, մանրադիտականով տեսանելի

վայրէջք, ցած իջնել

հնէաբան, հնից մնացած

որևէ, միատեսակ առարկայից

երբևէ, վաղուց

Posted in Հանրահաշիվ 7

մարտ 20

Ինքնաստուգում 1 1)

Ա)2*x-17

X=17:2

X=8,5

Պ)3x-600+2x

3X+2x=600

5x=600

x=150

2) U)2*(x-1)=14

2x-2=14

2x=14+2

2x=16

x=8

P)3*(x+5)=27

3x+15=27

3x=27-15

3x=12

x=4
3) U)3*(x-1)=2*(x+1)

3x-3=2x+2

3x-2x=2+3

x=5

Զ)3x+2*(x-1)=12

3x+2x-2=12

3x+2x=12+2

5x=14

x=14/5

4) Հայրը որդուց մեծ է 28 տարով կամ 3 անգամ ։ Գանի տարեկան է որդին։

9 տարեկան

5) երկու Ակնանի և երեք ակնանի 17 հեծանիվները միասին ունեն 45 անիվ։ Քանի երկանիվ հեծանիվ կա։

2x+3y=45

x+y=17

x=17-y

2(17-y)+3y=45

34-2y+3y=45

-2y+3y=45-34

y=11

x=17-y

x=17-11

x=6

2 ականի 6 հատ

3 ականի 11 հատ

Posted in Կենսաբանություն 7

Լյարդի ծծան

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։ Միջանկյալ տեր․ (օր․ լճախխունջ) թրթուրային փուլի զարգացում։ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակ։ Լյարդի ծծանը ապրում է տարբեր օրգանիզմների մեջ: Այնտ տեղափոխվում է օրգանիզմից օրգանիզմ: Նրա մշտական տերը այն օրգանիզմն է, որի մեջ նա ապրում է: Լյարդի ծծանները ծնում են իրենց զագերին բարակ թաղանթով գնդի մեջ, որը պայթում է, երբ հասունանում է: Հետո զագերը դուրս են գալիս օրգանիզմից հասունանում են և իրենց փոքրիկ պոչիկի շնորհիվ շարժվելով գնում են խոտերի վրա և հետո մի ուրիրշ օրգանիզմ ուտում է խոտը և լյարդի ծծանը ընկնում է օրգանիզմի մեջ և այդ օրգանիզմը դառնում է իր մշտական տերը:

Posted in Կենսաբանություն 7

Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը

Նյարդային համակարգ

Միջավայրի հետ ակտիվ փոխազդեցությունը հանգեցրել է աղեխորշավորների մոտ առաջին անգամ նյարդային համակարգի ի հայտ գալուն: Այն ունի պարզ կառուցվածք, սակայն համարժեք է նյարդային համակարգի կառուցման սկզբունքին:

Նյարդային համակարգը բազմաբջիջ օրգանիզմներում կյանքի կազմավորման բարդացումը ապահովող կարևորագույն գործոն է:

7.png

Նյարդային համակարգը ապահովում է.

  1. բոլոր բջիջների մասնագիտացված և համակարգված փոխգործակցությունը որպես մեկ ամբողջական օրգանիզմ,
  2. օրգանիզմի ինքնակարգավորումը և գործառույթների և գործընթացների կառավարումը,
  3. արտաքին միջավայրի հետ օրգանիզմի բազմաբնույթ կապերի ապահովումը՝ հիմնված գրգռման և պատասխան ռեակցիայի վրա:
66.png

Աղեխորշավորների, ինչպես նաև բոլոր կենդանիների նյարդային բջիջն է նեյրոնը, որը ունակ է գրգռվել ազդակների ներգործությամբ և ազդակը փոխանցելով այլ բջիջների` առաջ բերել նրանց գործունեության դրդում:

Օրինակ

ստիպել, որպեսզի մաշկամկանային բջիջները կծկվեն և հիդրան շարժվի, կամ ստիպել խայթող բջիջներին գործարկվել և այլն:

Օրգանիզմի պատասխան ռեակցիան գրգռիչին, որը իրականանում է նյարդային համակարգի միջոցով, կոչվում է ռեֆլեքս:

Ռեֆլեքսը բազմաբջիջ կենդանիների կենսագործունեությունը ապահովող հիմնական աշխատանքային գործոնն է:

Նյարդային բջիջները աստղաձև են և ունեն ելուստներ, որոնց միջոցով միանում են իրար՝ կազմելով ցանցային նյարդային համակարգ: Այդ ցանցը ծածկում է կենդանու ամբողջ մարմինը և նյարդավորում է հիդրայի օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ: Նյարդային բջիջների քանակը հատկապես մեծ է բերանային անցքի շուրջ` շոշափուկներում և ներբանի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք արտաքին միջավայրին առնչվող հիմնական հատվածներն են:

հիդրա.png

Խայթող բջիջներ

Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք: Այդ պատճառով հիդրային բնորոշ են խայթող բջիջներ, որոնք էլ հանդիսանում են նրա «զինանոցը»: Խայթող բջիջների մեծ մասը կուտակված է շոշափուկների վրա, քանի որ նրանք անհրաժեշտ են որսի համար: Այս բջիջներն ունեն խայթող թել, որը գալարված է թույնով լի պատիճում: Խայթող բջջի վրա կա զգայուն մազիկ, որը գրգռվում է անհրաժեշտության դեպքում և ստացված գրգիռը ուղարկում է ցանցային նյարդային համակարգ: Նյարդային բջիջները վերլուծում են գրգիռը, մշակում են պատասխան և այն ազդակի տեսքով տալիս բջջին՝ ազատելու խայթող թելը:

Ազդակը ստանալուց հետո խայթող թելը դուրս է նետվում պատիճից և խրվում է զոհի մարմնի մեջ՝ ներարկելով թունավոր հեղուկը: Սա բերում է զոհի մահվան կամ անշարժացմանը, որից հետո շոշափուկները նրան մոտեցնում են բերանային անցքին և գցում մարսողական խոռոչ: Խայթող բջիջը նույնպես մահանում է, և նրա փոխարեն առաջանում է նոր բջիջ՝ մեզոգլեայում գտնվող բջիջներից:

autogen_235645.jpg

Ռեգեներացիա

Նյարդային համակարգը անընդհատ վերահսկում է հիդրայի մարմնի ամբողջականությունը և անխափան աշխատանքը: Որևէ բջջի ոչնչացման կամ վնասման դեպքում այն հրաման է ուղարկում, որպեսզի մեզոգլեայում գտնվող միջանկյալ բջիջներից ձևավորվի համապատասխան բջիջ և լրացնի կորսված դաշտը:

Միջակա բջիջները կարող են զարգանալ, վերափոխվել՝ առաջացնելով հիդրայի մարմնի ցանկացած բջիջ: Նույնիսկ եթե հիդրային մասնատենք, նրա մասերը կվերականգնեն ամբողջականությունը միջակա բջիջների բազմացման և մասնագիտացման շնորհիվ:

99.png

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:

Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:

Բազմացումը

Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով

Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:

1.png

Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:

Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:

39.eps.jpg
razmnozhenie-gidri-opisanie-osobennosti.jpg
 

Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով: Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:

Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:

Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:

Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:

նոր.png

Posted in Հանրահաշիվ 7

Մարտ 15

349․ 4-2=2

10:2=5

5 կատու

350․ շուն=x

կատու=10-x

6x+5(10-x)=56

6x+50-5x=56

6x-5x=56-50

1x=6

շուն=6կատու=10-6=4

351.ա) 2x+4y=46

x+y=19

19-y=x

2(19-y)+4y=46

38-2y+4y=46

+2y=+8

y=4

19-4=x

x=15

բ) 2x+4y=74

x+y=30

x=30-y

2x+4y=74

2(30-y)+4y=74

60-2y+4y=74

-2y+4y=74-60

+2y=14

y=7

x=30-y

x=30-7

x=23

352. 3x+4y=53

x+y=15

x=15-y

3(15-y)+4y=53

45-3y+4y=53

-3y+4y=53-45

y=8

x=15-y

x=15-8

x=7

353.ա) x+y=19

x=19-y

200x+500y=7400

200(19-y)+500y=7400

3800-200y+500y=7400

-200y+500y=7400-3800

300y=3600

y=12

x=19-y

x=19-12

x=7

բ)x+y=170

x=170-y

100x+200y=27000

100(170-y)+200y=27000

17000-100y+200y=27000

-100y+200y=27000-17000

+100y=10000

y=100

x=170-y

x=170-100

x=70

354.

0

Posted in Աշխարհագրություն 7

Բուսաբուծություն


Գյուղատնտեսության ճյուղերից մեկը բուսաբուծությունն է, որին անվանում են նաև
հողագործություն:
Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման բազմազան պարենամթերք,
արդյունաբերությանըհումք, իսկ անասնապահությանը կեր:
Ամբողջ աշխարհում մշակում են մոտ 1600 մշակաբույս, այդ թվում ՀՀ-ումավելի քան 100-ը: Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներումերկրորդն է, օրինակԳերմանիայում, Դանիայում: Բուսաբուծությունը բաղկացած է դաշտավարությունից դաշտային մշակաբույսերի
աճեցումից և այգեգործությունիցտարբեր տեսակի մրգերի ծառերի և թփերի աճեցումից: Բուսաբուծության տեղաբաշխման մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում
կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են:
Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության
բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում: Կարևոր գործոն է նաև
բնակչության թիվը, որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսի բերքի պահանջարկի մեծությունը:
Ըստ կիրառական նշանակության առանձնացնում են հացահատիկային, ինչպես նաև
ձիթատու, շաքարատու, յուղատու, կաուչուկատու և այլ տեխնիկական մշակաբույսեր: Սակայն
մշակաբույսերի նման խմբավորումը պայմանական է: Օրինակգարին հացահատիկային պարենային մշակաբույս է և, միաժամանակ, կերային մշակաբույս կենդանիների համար,
ինչպես նաև տեխնիկական մշակաբույսգարեջրի արտադրության համար: Դաշտավարության գլխավոր դերը պատկանում է հացահատիկային մշակաբույսերին, մասնավորապես ցորենին, բրնձին և եգիպտացորենին: Հացահատիկի արտադրությունը
համաշխարհային գյուղատնտեսության հիմքն է, քանի որ հացահատիկը մարդու ամենակարևոր
սննդամթերքն է: Այդ պատճառով էլ դրանց տարածումը համընկնում է մարդկանց տարաբնակեցման հետ:
Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենը:
Ցորենի հայրենիքը Առաջավոր Ասիան էՀայկական լեռնաշխարհի հետ միասին: Ներկայումս ցորենը գլխավորապես մշակվում է բարեխառն և մերձարևադարձային գոտիների սահմաններում: Ցորենի ամենաշատ բերքը ստացվում է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում: Բրնձի հայրենիքը Չինաստանն է: Նրա ցանքատարածությունն ավելի պակաս է, քան ցորենինը, բայց դրանց համախառն բերքը գրեթե հավասար է: Դրա պատճառն այն է, որ բրնձի մշակության գրեթե ամբողջ տարածքում միևնույն տարածությունից տարվա ընթացքում բրնձի երկու բերք են ստանում: Բրինձը շատ ջերմասեր և խոնավասեր մշակաբույս է: Նա սիրում է, որ «գլուխը արևի տակ լինի, իսկ ոտքերը ջրում»: Այդ պատճառով էլ ամենից շատ բրինձ աճեցնում են հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Աշխարհի բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը: Եգիպտացորենը «ծնվել» է Մեքսիկայում, իսկ աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո տարածվել է նաև այլ շրջաններում: Եգիպտացորենի ցանքատարածությունները գրեթե համընկնում են ցորենի գոտու հետ: Եգիպտացորենի հատիկն ունի
պարենային նշանակություն, իսկ նրա ցողունն ու տերևներն օգտագործվում են որպես
անասնակեր: Եգիպտացորենի գլխավոր արտադրողները եղել և մնում են ԱՄՆ-ը, Չինաստանը
և Բրազիլիան:
Աշխարհում հացահատիկ գլխավորապես ներմուծում են նոր զարգացող երկրները:
Իրենց նշանակությամբ բուսաբուծության մեջ երկրորդը տեխնիկական մշակաբույսերն
են: Տեխիկական են համարվում այն մշակաբույսերը, որոնք հումք են ծառայում արտադրության
համար կամ օգտագործվում են տեխնիկական մշակումից հետո: Թելատու տեխնիկական
մշակաբույսերից մեծ դեր ունի բամբակենին: Բամբակենին պահանջում է մեծ քանակությամբ
արևի լույս և ջուր: Այն հիմնականում մշակում են արևադարձային և մերձարևադարձային
գոտիներում: Բամբակագործության հիմնական և խոշոր շրջանն Ասիան է, այնուհետև Ամերիկան և Աֆրիկան: Ամենաշատ բամբակ արտադրում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը: Վուշը բարեխառն գոտու սակավ ջերմասեր թելատու մշակաբույս է: Վուշից պատրաստում են գործվածքներ, անձեռոցիկներ, սրբիչներ: Նրա համաշխարհային արտադրության գրեթե 3/4-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, Բելառուսին, Բալթյան երկրներին: Ջուտը և սիսալը նույնպես թելատու մշակաբույսեր են: Դրանցից պատրաստում են նավերի ճոպաններ, պարկեր, գորգեր, կոպիտ գործվածք: Դրանք գլխավորապես մշակում են Հարավային Ասիայում (Հնդկաստան, Բանգլադեշ) և Արևելյան Աֆրիկայի երկրներում: Վերջին տասնամյակներում ջուտի և սիսալի ցանքատարածությունները կրճատվում են, քանի որ այդ մշակաբույսերից արտադրված թելերի փոխարեն օգտագործվում են քիմիական մանրաթել, իսկ այդ մշակաբույսերից ազատված տարածքներում մշակում են պարենային մշակաբույսեր:
Ձիթատու մշակաբույսերը մարդկանց սննդաբաժնում ունեցած նշանակությամբ
հացահատիկից հետո երկրորդն են: Մարդկանց կողմից օգտագործվող ճարպերի 2/3-ը բաժին
է ընկնում բուսական յուղերին:
Արևածաղկի հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի հարավային մասն է: Արևածաղկի բերքով
աշխարհի առաջատար երկրներն են Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը:
Ձիթենին բազմամյա, ջերմասեր մշակաբույս է: Հիմնականում տարածված է միջերկրածովյան երկրներում (Իտալիա, Իսպանիա, Հունաստան):
Սոյան արժեքավոր և բազմանպատակ օգտագործվող պարենամթերք է և կերային մշակաբույս: Ջերմասեր այս մշակաբույսի հայրենիքը Արևելյան Ասիան է (Չինաստանը և Կորեան):
Մեր օրերում նրա գլխավոր արտադրողներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Չինաստանը:
Հարավարևելյան Ասիայում, հատկապեսԻնդոնեզիայում, Մալազիայում և Թաիլանդում մշակվող ծառատեսակ է կաուչուկատու հևեյան, որի կաթնահյութը կարևոր հումք է բարձրորակ բնական կաուչուկ ստանալու համար: Պալարային մշակաբույսերից ամենատարածվածը կարտոֆիլն է մարդու «երկրորդ հացը»,
որի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Այն ևս բազմանշանակ օգտագործվող մշակաբույս է.
մարդկանց սննդում օգտագործվում է որպես պարեն, անասնապահության մեջորպես անասնակեր, սննդի արդյունաբերության մեջ որպես օսլայի ստացման հումք: Կարտոֆիլի
համախառն բերքով աչքի է ընկնում Չինաստանը:
Շաքարատու մշակաբույսերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց սննդի մեջ: Գլխավոր շաքարատուները շաքարի ճակնդեղը և շաքարեղեգն են: Շաքարի ճակնդեղ աճեցնում են
բարեխառն գոտում, հատկապես Ուկրաինայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Շաքարեղեգ աճեցնում են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում Ամերիկա աշխարհամասում, Հարավային և Հարավ-արևելյան Ասիայում, Ավստրալիայում: Առույգացնող մշակաբույսերից են սուրճը, թեյը և կակաոն: Դրանք բոլորն էլ մշակում են արևադարձային գոտում (թեյը նաև մերձարևադարձում): Սուրճի հայրենիքը Եթովպիան է:
Պարենային ապրանքների համաշխարհային առևտրում սուրճն իր արժեքով ցորենից հետո
գրավում է երկրորդ տեղը: Սուրճի գլխավոր արտադրողներն են Բրազիլիան, Կոլումբիան:
Թեյի հայրենիքը Չինաստանն է: Թեյի համաշխարհային բերքի մոտ 3/5-ը տալիս են
Ասիայի երկրները, հատկապեսՀնդկաստանը, Չինաստանը և Շրի Լանկան: Կակաոյի (շոկոլադի ծառի) հայրենիքը Ամերիկան է Մեքսիկական բարձրավանդակը: Սակայն ժամանակի ընթացքում այն լայն տարածում գտավ Աֆրիկայում, որտեղ առանձնանում են
Կոտ Դիվուարը, Գանան, Սենեգալը: Աֆրիկան տալիս է կակաոյի համաշխարհային բերքի 2/3-ը:
Համեմունքները (դարչին, մեխակ, վանիլ) մշակվում են գլխավորապես արևադարձային
գոտում:
Ձիթատու, շաքարատու, պալարատու և հատկապես առույգացնող մշակաբույսերի զգալի
մասը մտնում է համաշխարհային շուկա: Դրանց գլխավոր արտահանողները նոր զարգացող
երկրներն են, իսկ ներմուծողներըզարգացած երկրները: Բանջարաբուծությունն ու այգեգործությունը կարևոր դեր են խաղում բնակչության սննդի մեջ: Դրանք նաև հումք են հանդիսանում սննդի արդյունաբերության գինու-կոնյակի և
պահածոների արտադրության համար:
Բանջարաբուծությունը զարգացած է ամենուրեք, հատկապես բարեխառն և մերձարևադարձային գոտում: Այն բնակչությանը մատակարարում է թարմ բանջարեղեն: Դրանք
գլխավորապես մշակում են բնակչության խոշոր կուտակումների շրջանումքաղաքային խոշոր ագլոմերացիաների շրջակայքում, որովհետև բանջարեղենը հիմնականում շուտ փչացող է և փոխադրման հարմար չէ: Այգեգործությունը հատկապես զարգացած է մերձարևադարձային և արևադարձային գոտիներում: Շատ պտուղներ ունեն տարածման լայն աշխարհագրություն, օրինակ տանձը,
խնձորը, սալորը, բալը: Միջերկրական ծովի ավազանի երկրներում լայն տարածում է ստացել
խաղողագործությունը, որն առանձնապես զարգացած է Իտալիայում, Ֆրանսիայում,
Իսպանիայում:
Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է
Չինաստանը, խաղողիԻտալիան, նարնջի և կիտրոնի ԱՄՆ-ը, մադնարինի` Ճապոնիան:

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Արևը, ջուրը, հողը, մարդկանց աշխատանք, սերմերը, բարենպաստ պայմաններ:

  1. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բոլոր ճյուղերը իրար հետ կապված են, օրինակ՝ ցորենից ստանում են ալյուր, ալյուրից սննդամթերք:

Բուսաբուծությունը արդյունաբերությանը տալիս է՝ հումք, իսկ անասնապահությանը՝ կեր։

  1. Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Բրինձ-Չինաստան, ցորեն-Ռուսաստան, թեյ-Չինաստան, սուրճ կակաո-Աֆրիկա, խաղող-Իտալիա, եգիպտացորեն-ԱՄՆ:

Posted in Պատմություն 7

Պատմություն 7

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
Թվարկիր Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
Պատմիր Բագրատունիների ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:
Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

Աշոտ Ա 885-890
Սմբատ Ա 890-914
Աշոտ Բ Երկաթ 914-928
Աբաս 928-953
Աշոտ Գ Ողորմած953-977
Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
Գագիկ Ա 990-1020
Հովհաննես-Սմբատ 1020-1041
Գագիկ Բ 1042-1045
Առաջադրանք 2

Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
Բնութագրել Աշոտ Երկաթին:
Պատմիր Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
Կարդալ Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել
Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87, Աշոտ Երկաթ