Posted in Uncategorized

ԱՄանորը Գերմանիայում

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցումընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տավա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանոր
Juletræet.jpg
Ամանորյա տոնածառ, զարդարված վառվող մոմերով, կարմիր սրտիկներով և սպիտակ թղթյա փաթիլներով
Տեսակ պետական տոն
Ամսաթիվ Հունվարի 1
Տոնվում է ամբողջ աշխարհում
Տոնում հրավառություն, երեկույթներ, ընտանեկան հավաքույթ
Նախորդ Նոր տարվա գիշեր,Silvester և East Asian New Year Eve
Կապված Սուրբ Ծնունդ,Նավասարդ

Ամանորյա զարդարանքներ

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակիշուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսրՀուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ[1]: