Posted in Uncategorized

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. Փշոտ վարդ
բ. Սիրուն վարդ
գ. Կարմիր վարդ
դ. Քնքուշ_ վարդ
3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Կարմիր, որովտետև բանաստեղծությունը գրված է կարմիր վարդին։

5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Որպեսզի չքաղեն։
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Որովհետև իրարից անբաժան են։