Սիրելի՛ Հովհաննես,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք: Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր: Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբուրներով՝ քո Կոմիտաս
Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս․Էջմիածին
Բացատրի՛ր
նորանեն, իրմե
պիծի, Փոքրիկ
լիբրետոն,
բոլ, արատ