Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:
Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ: Այսինքն ամեն մի կենդանի իր տեղը ունի, աղվեսը նապաստակից ուժեղ է։
2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Ուժեղ կենդանին, միշտ էլ ուժեղ կմնա։
Աղվեսը խորամանկ կենդանի է։
3. Ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:
Առյուծ ախպեր չի կարելի երեկոյան մռնչալ։
Հիմար նապաստակ պետք չի գոռալ, որովհետև անտառում շատակեր աղվես կա։
Խորամանկ աղվես անմեղ նապաստակին ինչո՞ւ կերար։