ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐ
Հայաստան ունի բազմաթիվ գետեր, մոտաւորապես 9480 մեծ ու փոքր գետեր կան ներկա Հայաստանի մեջ: Ներկա Հայաստանի նշանավոր գետերեն են՝ Արաքս, Ախուրեան, Դեբեդ, Հրազդան և Որոտան: Իսկ պատմական Հայաստանի մեծ գետերն են Եփրատն ու Տիգրիսը:
Արաքսը ծանօթ է նաև Արազ անունով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Ախուրյանը Հայաստանի երրորդ ամենաջրառատ գետն է, իսկ ամենաջրառատը՝ Դեբեդ գետն է:
Եփրատ գետը Հայաստանի ամենաերկար գետն է, ան ունի 2700 ք.մ. երկարություն եւ կ’անցնի շարք մը երկիրներէ:
Տիգրիս գետը ոմանք կը նկատեն դրախտի չորս գետերեն մին: Տիգրիս ու Եփրատ գետերը իրար կը միանան Իրաքի մէջ:
Աղբյուրներով առավել հարուստ են ՀՀ լեռնային շրջանները։ Հայկական հրաբխային բարձրավանդակում և միջլեռնային գոգավորություններում բազմաթիվ են մեծ ծախս (0, 1 -2, 5 հզ․ լ/վ) ունեցող աղբյուրները։ Հայաստանում հաշվվում է մոտ 10 000 աղբյուր։
Դրանցից են Մեծամորի, Աշոցք-Զույգաղբյուրի, Ապարանի, Նազրևան-Բազմաղբյուրի, Արզնու, Ակունքի, Արգելի, Արզականի, Սոլակի, Մաքրականի, Սարուխանի, Հացառատի, Գառնի-Գողթի, Ջերմուկի, Շաքիի և այլ աղբյուրներ, որոնց գումարային ծախսը (առանց Մեծամորի աղբյուրախմբի) գերազանցում է 45-46 հզ․ լ/վ։
Հայաստանի աղբյուրները՝ թվով շուրջ 10 հազար, օգտագործվում են կենցաղային, արդյունաբերական ջրամատակարարման, ոռոգման նպատակներով։ Դրանց մեջ որոշակի թիվ են կազմում նաև հանքային աղբյուրները։
Հայաստանի բուսական աշխարհ
Հայաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1կմ2 վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է[1]։
