Posted in մաթեմատիկա

2,3-12-2019

198

524+160=684

400+220+800=1420

300+180=480

400+124+(80+80)=684

524+160=784

620+800=1420

(8+100)+300=480

524+(100+60)=684

120+400+800=1420

160+140+180=480

200

A-D

65կմ200մ+72կմ400մ+30կմ800մ=167կմ1400մ

B-D

72կմ400մ+30կմ800մ+80կմ600մ=182կմ1800մ

A-E

167կմ1400մ+80կմ600մ=247կմ2000մ

201

202

ա)(345+186).12=6372

բ)(3402-1713):3=563

գ)(56.42)-518=1834

դ)(45720:30)+6247=7771

Posted in ՄԱՅՐԵՆԻ

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Erjanik-Xrchity-1Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:                  Զմրուխտյա -Զմրուխտե
  • Ջրաղաց — Հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք
  • չիբուխը — Հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք
  • մացառ — Փշոտ թփաբույս
  • քարավան — Բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի (անապատի, տափաստանի ևն) համար կազմված խումբ
  • հովասուն — Հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած
  • բուխարիկ — Վառարանի ծխնելույզ պատի միջով և երդիկում:
  • երերուն — Երերացող, տարուբերվող
  • թևին է տալիս — ․․․․․․․
  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:                                   մանուկ -մանկիկ և տղա                                                                                                 սոսափում —  ․․․․                                                                                                                    շավիղ —  ճանապարհ, ուղի
  • եզերք —  Եզր, ծայր
  • ուղևոր —  ուղեգնաց, ճանապարհագնաց
  • շնորհալի — Տաղանդավոր, մեծաշնորհ
  • շքեղ —  Պերճ, փառահեղ
  • նազելի -չքնաղ, պարկեշտ
  • աննկատ — անտես, անտեսանելի
  •  անհայտացավ —
  • Մայրամուտ, արևամուտ
  • վերջալույս -արևամուտ, իրիկնամուտ
  • խրճիթ -Տուն, Տնակ
  • ալևոր -Ծեր, ծերունի
  • առավոտ-Լուսածագ, լուսաբաց

 

  • Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:

 

  • Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:

խրճիթ-…

մանուկ- մեծ, ավագ

շքեղ- անշուք, պարզ

նազելի-…

շնորհալի-  ապաշնորհ, շնորհազուրկ

լուսավոր- անլույս, մութ