Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
Բացատրի՛ր
Կաղանդ- Նոր տարի
Կաղանդ Պապա- Մեծ Պապուկ
չհատնել-չվերջանալ
անուշապուր- Ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր:
Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
Անուշապուրը հայկական քաղցրավենիք է: Ըստ էության, անուշապուրը բավականին նման է աշուրեին /թուրքական քաղցր կերակրատեսակ/, սակայն անուշապուրում լոբազգիներից և ցորենից բացի այլ հացահատիկ չեն դնում: Այն մի առանձնահատուկ աշուրե է, որը պատրաստում են աղանդերով, չրերով ու նռան հատիկներով:
Անհրաժեշտ պարագաները /15-20 հոգու համար/
500 գ աշուրացու ցորեն, 250 գ չամիչ, 250 գ ծիրանի չիր, կես փաթեթ կարտոֆիլի օսլա, 1 շերեփ վարդաջուր, 1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ, վրան զարդարելու համար` դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ, 1 փաթեթ սոճու կոնգոմ /պիստակ/: