Ես Սերոն եմ 4-1 դասարանից։
Արատեսի եռօրյա ճամբարը ինձ համար հատուկ նշանակություն ունի, որովհետև առաջին անգամ երկարաժամ բաժանվեցի իմ մայրիկից՝ լինելով քաջ ու անվախ։
Ճանապարհին գնացինք մոտավոր երեք ժամ վայելելով Հայաստանի լեռներն ու բնությունը։ Երբ հասանք Արատես մտանք տնակ ու դասավորեցինք մեր իրերը։ Հետո գնացինք խոհանոց ու սկսեցինք խաղալ մեր սեղանի խաղերը։ Հետո գնացինք ձունով խաղացինք։ Մեր դասատուները մեզ համար շատ հետաքրքրական ծրագիր կազմել էին։
Եվ այսպես տարբեր միջոցառումներով անցկացրեցինք երեք օրերը։
Այդ երեք օրերը այնքան հաճելի էր, բայց արագ անցավ։
Երեքշաբթի կեսօր նստեցինք ավտոբուս ու երջանիկ վերադարձանք Երևան ու միացանք մեր մայրիկներին։