- Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:
Օրինակ՝
5 տառ, 6 հնչյուն — երանգ:
4 տառ, 6 հնչյուն: գելե
5 տառ, 6 հնչյուն: սալոր
6 տառ, 7 հնչյուն: երկինք
8 տառ, 10 հնչյուն: որսորդիկ
2․ Նախադասությունները լրացրո´ւ:
Հայերենի ձայնավոր հնչյուններն են՝ ա ե է ը ի ո օ ու:
Հայերենի բաղաձայն հնչյուններն են՝ բ գ դ զ թ ժ լ խ ծ կ հ ձ ղ ճ մ յ ն շ չ պ ջ ռ ս վ տ ր ց ու փ ք ֆ:
3․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝
տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր: ե-ն դարձել է ի
Սպառազեն,զինավառ: ե-ն դարձել է ի
Անիղձ, ըղձալի: ի-ն դարձել է ը
Լայնասիրտ, սրտագին: ի-ն դարձել է ը
Մեծատուն, տնական: ու-ն դարձել է ը
Բազմագույն, գունագեղ: յ-ն կրճատվել է
Հետախույզ, հետախուզել: յ-ն կրճատվել է
4․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Ոսկի + ա + գույն, Ոսկեգույն
փոշի + ա + կուլ, փոշեկուլ
տարի + ա + վերջ, տարեվերջ
այգի + ա + պան, այգեպան
բարի + ա + կամ: բարե կամ
5․ Պարզի՛ր, թե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:
Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:
6․ Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ—ն:
Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեյի, կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:
7․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
8․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
9․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ, քարանալ
պայման կապել, համաձայնվել
քիթը կախել, նեղանալ
բերանը բաց մնալ, զարմանալ
իրեն պատեպատ տալ: չարչարել
10․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:
Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել: