Posted in մաթեմ 6

Դաս 8

Առաջադրանքներ(դասարանում)

1) Աճման կարգով գրե՛ք հետեւյալ թվերը.

–2, –10, +1, 0, –6, +32, –9, –27, +14։

-27<-10<-9<-6<-2<0<+1<+14<+32

2) Մարմինը, որի զանգվածը Երկրի վրա 1 կգ է, Լուսնի վրա ունի 160 գ զանգված։ Լուսնի վրա որքա՞ն կլինի այն մարմնի զանգվածը, որի զանգվածը Երկրի վրա 250 կգ է

250։160=1/9

3) Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ 

կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։

4) Անհրաժեշտ էր կազմել 1920 գիրք: Կազմարարներից մեկը կարող էր այդ աշխատանքը կատարել 16 օրում, մեկ ուրիշը` 24 օրում,երրորդը` 48 օրում: Քանի՞ օրում նրանք կավարտեին աշխատանքը, եթե աշխատեին միասին:

Լրացուցիչ(տանը)

5) Գտե՛ք ամենամեծ եւ ամենափոքր թվերը.

–1, +2, +7, –6, +5, 0, –11, +10, –9, +2։

+10>+7>+5>+2>0>-1>-6>-9>-11

6) Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710 գ աղաջրում։

7) Ուղղանկյան մակերեսը 2475 սմ2 է, որի երկարությունը՝ 4 անգամ մեծ է լայնությունից։Գտնել լայնությունը և երկարությունը։

8) Երկու բրիգադ միաժամանակ սկսեցին փորել 225 մ երկարությամբ

թունելը՝ շարժվելով իրար ընդառաջ։ Առաջին բրիգադը մեկ օրում 

12 մ-ով ավելի էր անցնում, քան մյուսը։ Մեկ օրում քանի՞ մետր էր 

փորում բրիգադներից յուրաքանչյուրը, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին աշխատանքը սկսելուց 50 օր հետո։