Posted in մաթեմ 6

Դաս 10

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

ա) 0 < 1 < 3, գ) 8 < 9 < 10, ե) – 6 < -5 < – 1,

բ) – 4 < 1 < 0, դ) – 3 < 0 < 3, զ) –1< 0 < 1։

2) Բերե՛ք երկու տարբեր ամբողջ թվերի այնպիսի երկու զույգերի օրինակներ, որոնցում՝ 

ա) առաջին զույգի ավելի մեծ թիվը փոքր լինի երկրորդ զույգի ավելի փոքր թվից:

բ) առաջին զույգի ավելի փոքր թիվը փոքր լինի երկրորդ զույգի, ավելի փոքր թվից։

3) Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում էնրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։

200000։100=2000

2000.15=30000

30000.2=60000

Լրացուցիչ(տանը)

4) Արդյոք մի՞շտ կարելի է ասել, որ երկու տարբեր ամբողջ թվերից

մեկը մյուսից մեծ է։

Ոչ

5) A կետից դեպի B կետն է ուղեւորվել բեռնանավը, որի արագությունը 8 կմ/ժ է։ 8 ժ հետո նույն երթուղիով ուղեւորվել է շոգենավը,որի արագությունը 24 կմ/ժ է։ Որքա՞ն է A եւ B կետերի հեռավորությունը, եթե շոգենավը B կետն է հասել բեռնանավից 16 ժ շուտ։

6) Երեք գրքի համար վճարել են 4000 դրամ։ Առաջին գրքի գինը բոլոր գրքերի արժեքի 20 %-ն է։ Մյուս երկու գրքերի գների հարաբերությունը հավասար է 9 եւ 7 թվերի հարաբերությանը։ Ի՞նչ արժե գրքերից յուրաքանչյուրը։

Posted in մաթեմ 6

Դաս 9

Առաջադրանքներ(դասարանում) 1) Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում A(+5), B (–9), C (+2), D (–20) կետերը։ A(+5), +5 B (–9), -9 C (+2), +2 D (–20),-20 2)  Գտե՛ք հետեւյալ թվերի բացարձակ արժեքները. – 10, |+10| + 1, |-1| – 3, |+3| + 12, |-12| + 18, |-18| 0, |0| -19, |+19| – 100, |+100| 3)Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետեւյալ թվերը. 0, |0| : 5 + 11 =+11 – 15, |-15| : 5 + 11=+14 – 45, |-45| : 5 + 11 =+20 10, |+10| : 5 + 11 =+9 – 30, |-30| : 5 + 11 =+17 4) Հաշվե՛ք ա) |– 6| + |4|=2 բ) |– 50| + |– 4|=54 գ) |– 18| · |– 21|=378 դ) |21| – |6|=15 ե) |31| + |27| =58 զ) |44| : |– 4|=-11 է) |– 3| – |– 1|=2 ը) |15| · |– 12|=-180 թ) |– 210| : |– 15|=14 Առաջադրանքներ(տանը) 5) Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։ -9 6) Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելիմեծ է. ա) – 7 եւ 11, -7 գ) – 31 եւ – 50, -50  ե) 0 եւ – 3, -3 բ) – 6 եւ – 5, -6 դ) 9 եւ 8, -8 զ) 17 եւ 0, 0 7) Համեմատե՛ք թվերը. ա) – 8 < 7, գ) 3 > –13, ե) – 7 > –17,

բ) – 9 – > 11,           

 դ) 0 > – 4, զ) 1 > – 8։ 8) Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով. – 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։ | 39 | < |29|  <  |3| <  |0|  <  |-4|  < |-5| <  |-17|  <  |-18| 9) Թվերը դասավորե՛ք նվազման կարգով. 50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։ 88 > 50 > 29 > -18 > -33 > -37 10) 41, – 43, – 49, 42, – 47, – 44, – 50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր բացարձակ արժեքն ունեցողը։ |42 |

Posted in մաթեմ 6

Դաս 8

Առաջադրանքներ(դասարանում)

1) Աճման կարգով գրե՛ք հետեւյալ թվերը.

–2, –10, +1, 0, –6, +32, –9, –27, +14։

-27<-10<-9<-6<-2<0<+1<+14<+32

2) Մարմինը, որի զանգվածը Երկրի վրա 1 կգ է, Լուսնի վրա ունի 160 գ զանգված։ Լուսնի վրա որքա՞ն կլինի այն մարմնի զանգվածը, որի զանգվածը Երկրի վրա 250 կգ է

250։160=1/9

3) Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ 

կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։

4) Անհրաժեշտ էր կազմել 1920 գիրք: Կազմարարներից մեկը կարող էր այդ աշխատանքը կատարել 16 օրում, մեկ ուրիշը` 24 օրում,երրորդը` 48 օրում: Քանի՞ օրում նրանք կավարտեին աշխատանքը, եթե աշխատեին միասին:

Լրացուցիչ(տանը)

5) Գտե՛ք ամենամեծ եւ ամենափոքր թվերը.

–1, +2, +7, –6, +5, 0, –11, +10, –9, +2։

+10>+7>+5>+2>0>-1>-6>-9>-11

6) Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710 գ աղաջրում։

7) Ուղղանկյան մակերեսը 2475 սմ2 է, որի երկարությունը՝ 4 անգամ մեծ է լայնությունից։Գտնել լայնությունը և երկարությունը։

8) Երկու բրիգադ միաժամանակ սկսեցին փորել 225 մ երկարությամբ

թունելը՝ շարժվելով իրար ընդառաջ։ Առաջին բրիգադը մեկ օրում 

12 մ-ով ավելի էր անցնում, քան մյուսը։ Մեկ օրում քանի՞ մետր էր 

փորում բրիգադներից յուրաքանչյուրը, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին աշխատանքը սկսելուց 50 օր հետո։

Posted in մաթեմ 6

Դաս 7

4. Հակադիր ամբողջ թվեր

Առաջադրանքեր(դասարանում)

1) Գրե՛ք հակադիր թիվը.

ա) –8, +8

գ) +3, -3

ե) –200, +200

է) –32,+32

բ) –11, +11

դ) +18, -18

զ) +137, -137

ը) –41, +41

2) Դրակա՞ն, թե՞ բացասական է թիվը, եթե նրա հակադիր թիվը՝

ա) դրական է, բ) բացասական է, գ) հավասար է զրոյի։

3) Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

ա) – (-35) = 35,

բ) – (-81) = 81,

գ) – (+44) = –44,

դ) – (+125) = –125։

4)  Կոորդինատային ուղղի վրա գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը։

Լրաուցիչ(տանը)

5) Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝

ա) չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին. այո

բ) կարող է ունենալ նույն նշանը, ինչ որ նրան հակադիր թիվը. ոչ

գ) բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է։ այո

6) Հետեւյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.

ա) – (–63) = 63, ճիշտ

գ) 38 = – (+38), սխալ

ե) 16 = + (–16), սխալ

բ) – (+45) = –45, ճիշտ

դ) –52 = – (–52), սխալ

զ) –27 = – (+27)։ ճիշտ

7) Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝

ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին,

բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։

ա) c=+11

բ) D=-17

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք- խնդիր(արմատ)+ա(հոդակապ)+գիր(արմատ)+ք(ածանց)

մեծամիտ- մեծ(արմատ)+ա(հոդակապ)+միտ(արմատ)

հանրային-հանուր(արմատ)+ային(ածանց)

համակարգիչ-համ(ածանց)+ա(հոդակապ)+կար(արմատ)+իչ(ածանց)

գնդասեղ-գունդ(արմատ)+ասեղ(արմատ)

անդադար-ան(ածանց)+դադար(արմատ)

հնարամիտ-հնար(արմատ)+ա(հոդակապ)+միտ(արմատ)

հանրահայտ-հանուր(արմատ)+ա(հոդակապ)+հայտ(արմատ)

դեղձենի-դեղձ(արմատ)+ենի(ածանց)

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրյա, Անդրյաս, Եղյազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ող կոտրվել է: (ող, ոխ)

Ոխ սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բուն գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հողի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բույն: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել վիկտորյա շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել վիկտորիայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը՝ կամաց-կամաց ամպեց և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է, երեխա չէ:

Գետափին մի քար կա որի, վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրեսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմէական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմէշ, դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևե, ինչևիցե, մանրե, հնէաբան, մանրե, նախօրե, չեն, չէիր, որևե, չէինք, ստորերկրյա: 

Posted in Մայրենի 6

Լրացուցիչ աշխատանք

Օրրան

Մութ սենյակում պառկելու ընթացքում, օրեցօր օրրանը կոտրվեց և հայրիկը նախօրոք իմացած խորդուբորդ ճանապարհից միջօրե գնաց, հասավ օդանավակայան և տեսավ օդանավի վայեջքը, երբ մարդիկ այլ քաղաքացիների դաստիարակելով և միմյանց բարևելով ընդամենը էական ցոցմունք էին տալիս։

Posted in մաթեմ 6

Դաս 6

Առաջադրանքներ(դասարանում)

1) Որո՞նք են ամենամեծ եւ ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ

թվերը։

ամենամեծ -10

ամենափոքր -99

2) Գրե՛ք ստորեւ բերված նախադասությունները՝ օգտագործելով + եւ – նշանները.

ա) Գիշերը օդի ջերմաստիճանը եղել է զրոյից -80 ցածր, իսկ

ցերեկը՝ զրոյից -20 բարձր։

բ) Մակընթացության ժամանակ ջրի մակարդակը եղել է 0 

նշագծից +315մ-ով բարձր, իսկ տեղատվության ժամանակ՝

 -2110մ-ով ցածր։

գ) Մեխիկո քաղաքը գտնվում է ծովի մակերեւույթից +2240 մ

բարձրության վրա, իսկ Աստրախան քաղաքը՝ ծովի մակերեւույթից -25մ ցածր։

3) Մեքենայի բաքի 1/4-ը լցնելու համար պահանջվում է 50 վայրկյան:

Բաքի ո՞ր մասը կլցվի 1 րոպեում:

50․4=200

4) Ոսկերիչը 30 ոսկե մատանի պատրաստելու պատվեր ստացավ։

Պահանջված ժամկետում նա հասցրեց պատրաստել միայն 24 մատանի։ Քանի՞ տոկոսով կատարեց ոսկերիչը պատվերը։ Քանի՞ 

տոկոսով նա թերակատարեց պատվերը։

30-24=6

100.6=600

600:30=20 %

20%-

80%+

Լրացուցիչ(տանը)

5) Գոյություն ունե՞ն արդյոք ամենափոքր բացասական եւ ամենամեծ

դրական թվեր։

Ոչ, որովհետև թվերը անվերջ են։

6) Ասե՛ք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝

ա) ամենափոքրը –7-ն է, բ) ամենամեծը –5-ն է։

-7 < -6 < -5 < -4

-5 > -6 > -7 > -8

7) Քանի՞ տոկոսով կփոքրանա քառակուսու մակերեսը, եթե նրա

կողմը փոքրացնենք 20 %-ով։

20%- ով

8) Թիվը փոքրացրել են 20 %-ով։ Քանի՞ տոկոսով պետք է մեծացնել

ստացված թիվը, որպեսզի նորից ստացվի տրված թիվը։

20%- ով

9)

7

Posted in Մայրենի 6

Գորտը: Ագուտագավա




Arak-gorteri-masin-1132x670

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք::

Posted in Պատմություն 6

Վանի Թագավորությունը

Ժամանակագրության

Ք, ա IX-դ լիճի ավազանում ձևաորվեց և հզորացավ վանի թագավորությունը

Ք․ա 835-825-Սարդուրի 1

Ք․ա 830-ական թ․ վերջում-Սարդուրի 1 վանա լիճ հարավ -արևելքում հիմնադրեց Տաուշբա մայրաքաղաքը

Ք․ա 833թ․ Սարդուրի 1 տավլուսը հարավային

Ք․ա 825-810թ իշբիյուն արգա

Ք․ա մոտ 810-786 Մենուա արքա

Ք․ա 786-764 Արքա Արքիշտի

Ք․ ա 782թ․ Արգիշտին Էրերբունի

Ք․ա 764-735 Սարդուրի 2

Ք․ա 743 թ Ասորեսատանի Թիգլաթպրասար 3

Posted in մաթեմ 6

Դաս 5.

3. Կոորդինատային ուղիղ

Տեսական նյութ

GeoGebra

Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար “մինուս մեկ”, “մինուս երկու”, “մինուս երեք”, …: O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1, 7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են “պլյուս” նշանով. +1, +7, +9.5: +1=1, +7=7, +9.5=9.5: Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5):

Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

       A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։ կոորդինատային ուղիղ:

2) Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ, +3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բա-

ցասական ուղղությամբ։ -5

3) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր. 

4) A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե վերջինիս կոորդինատն է՝

ա) –9, բ) –1, գ) +3, դ) +10։

Լրացուցիչ(տանը)

5) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի 

երկարությունը 12սմ է, 1 սմ է։

6) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 

թվերին համապատասխանող կետերը։ 

7) Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), 

F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից 

աջ։

Ամենից ձախ -10

Ամենից աջ +8

8) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք 

նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

9) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում 

հետևյալ թվերի միջև. 

 ա) –5 և 3, բ) 0 և 4, գ) 7 և 15: