1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, հուռթի, մրմուռ, մարմար, մրմռոց, փրփրել, բարբառել, արհամարհել, բարձ, պառկել:
2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով։
3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։
Շրջել, շրջագայել, պտտել, թափառել։
խորհրդածել, մտածել, մտորևլ, մտմտալ, խորհել։
կողոպտել, գողանալ, հափշտակել, թալանել, գռփել։
խենթանալ, ցնորվել, խելագարվել, ցնդել, գժվել։
արտասվել, հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ։
4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
Նրա ստեղծած … հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին … մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
Հագին … կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի … արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
Նրա … ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ … էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ՝
բռնակալ — լիաբուռ:
Գրական, լրագիր
շնչասպառ, մարդաշունչ
քնել, գիշերաքուն
ջրկիր, ծովաջուր
գլխարկ, մարդագլուխ
խմբավար, երգչախումբ