Posted in Առողջագիտություն 6

Մազերի և եղունգների խնամք

Հարթ, փայլուն եղունգներ առողջության նշանն է։ Եղունգների խնամքը շատ կարևոր է, քանի որ դրանց տակ հավաքվող կեղտը հիվանդությունների, ճճվակրության պատճառ կարող են դառնալ։ Եղունգները պետք է կտրել ժամանակին, հեշտ է կտրել լողանալուց հետո, երբ դրանք փափուկ են։ Ձեռքերի եղունգները կտրում ենք կլորավուն ոտքերինը՝ բութ։

Մազերն ոչ միայն գեղեցկության համար են այլ ոնեն կարևոր նշանակություն, նրանք ջերմամեկուսիչ են, պաշտպանում է և ցրտից և շոգից, մազերի խնամքը շատ կարևոր է, մազերը պետք է լվանալ շամբունով և ջրով ըստ անհրաժեշտության։

Posted in Առողջագիտություն 6

Ատամի խնամք

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ունենա առողջ ու գեղեցիկ ատամներ: Դրա անհրաժեշտության մասին շատ ծնողներ,  որպես կանոն, հիշում են միայն այն ժամանակ, երբ երեխան բախվում է խնդիրների՝ ատամնացավ, կարիես, այտուց և այլն: Երեխայի ատամնաշարի հետ կապված խնդիրների զգալի մասը հնարավոր է կանխարգելել: Բավական է հետևել մի քանի պարզ կանոնի:

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը — TeensLIVE
Posted in Առողջագիտություն 6

Համակարգչային հիգենա

  • Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի  դիմաց

տեսանյութ

   Աչքերի լարվածությունը հանող վարժություններ

         Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ

  •  Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ
  • կանոններ
Posted in մաթեմ 6

Դաս18

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի 

փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.

ա) ( –4 ) · ( +5 ) < 0

դ) ( –2 ) · ( –3 ) · ( +4 ) > 5,

բ) ( –9 ) · ( +1 ) · ( +8 ) < 0,

ե) ( –9 ) · ( –7 ) = ( +7 ) · ( +9 )

2) Հաշվե՛ք.

ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 |=

2.(+7)-(+3)=+14-3=+11

դ) | 8 – 4 + 2 | · | 7 – 7 |=

(-6).(0)=0

բ) 10 · | –2 + 1 | + 6 · | – 4 – 9 |=

10.(+1)+6.(+13)=+10+78=+88

ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 |=

(-8):(+2)=-4

գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 |=

(+2).(+3)=+6

զ) | 25 + 6 – 1 | ։ | –17 + 4 + 8|=

(-30):(+5)=-6

3) Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի`

12.100:15=80

 ա) 5 %-ը=80.5/100=4

գ) 30 %-ը=80.30/100=24

 բ) 75 %-ը=80.75/100=60

դ) 110 %-ը=80.110/100=88

Լրացուցիչ(տանը)

4) Ճի՞շտ է արդյոք, որ երկու բացասական թվերից ավելի մեծ է այն 

թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։

Այո։

5) Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից 

յուրաքանչյուրի երկարությունը, եթե առաջին կտորը, որում 

երկրորդից 16 մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000 դրամ, իսկ 

երկրորդը՝ 120000 դրամ։

168000-120000=48000

48000:16=3000

168000:3000=56 մ

120000:3000=40 մ

6) Գտե՛ք այն թիվը, որի`

 ա) 3 %-ը հավասար է 60-ի=60.100/3=2000

գ) 20 %-ը հավասար է 53-ի=53.100/20=265

 բ) 17 %-ը հավասար է 340-ի=340.100/17=2000

դ) 2 %-ը հավասար է 37-ի=37.100/2=1850

Posted in Մայրենի 6

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Posted in մաթեմ 6

Դաս 17

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափո-

խական օրենքի ճշտությունը.

ա) –9+ (–1)=-10

գ) +8+ (–10)=-2

ե) –13+ (+14)=+1

է) +8+ (0)=+8

բ) –3+ (+7)=+4

դ) –21+ (+12)=-11

զ) 0+ (–7)=-7

ը) +1+ (–4)=-3

2) Գրի՛ առեք արտահայտությունը և հաշվե՛ք նրա արժեքը. 

 ա) –3 և –4 թվերի գումարին գումարել 11-ին հակադիր թիվը, 

-3+(-4)+(-11)=-18

 բ) –7-ի հակադիր թվին գումարել 8 և –18 թվերի գումարը, 

+7+8+(-18)=-3

 գ) 8 և –5 թվերի գումարի հակադիր թվին գումարել –17 թիվը:

+8+(-5)=+3

-3+(-17)=-20

3) . Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

ա) +7 – ( –3 ) + 7 + ( –8 ) + ( –2)=+7

բ) +2 – 44 – (–22 ) + 75 – ( –20 )=+75

գ) –11 + ( –9 ) – 3 + ( –4 ) + 24=-3

դ) +8 + ( –18 ) – ( +35 ) – 13 + 45=-13

4) Բերե՛ք այնպիսի երեք թվերի օրինակ, որոնց գումարը բացասական թիվ է, իսկ ցանկացած երկու հարևան թվերի գումարը` դրական:

+15+(-14)+(-2)=-1

15+(-14)=+1

+1+(-2)=-1

Լրացուցիչ(տանը)

5) Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք գումարման զուգորդական 

օրենքի ճշտությունը.

ա) (–7+2) +10=-

–7+(2 +10)=-5

գ) (–10 –6) –3=-19

–10+( –6 –3)=-19

ե) (–20+ 0) +19=-1

–20+ (0 +19)=-1

բ) (0 +4) –11=-7

0+ (+4 –11)=-7

դ) (–16 +8) –14=-22

–16+ (+8 –14)=-22

զ) (+15 +20) –25=+10

+15 +(+20 –25)=+10

6) Գտե՛ք արտահայտության արժեքը` նախ գումարելով բոլոր դրա-

կան թվերը, ապա` բոլոր բացասական թվերը. 

 ա) –7 + 4 + (–2) + (–3) + 10 + (–14), 

-7-2-3-14=-26

+4+10=+14

-26+14=-12

 բ) 10 + (–8) + 6 + (–9) + (–15) + 20:

-8-9-15=-32

10+6+20=+36

-32+36=+4

7) Հանումը փոխարինե՛ք հանելիին հակադիր թվի գումարումով և 

հաշ վե՛ք՝ առանձին գումարելով դրական գումարելիները, առան-

ձին՝ բացասականները.

ա) 55 – 6 + 7 – 4 – 19=+33

գ) –81 + 96 – 34 + 52 – 17=+16

բ) –72 + 8 – 11 + 18 – 25=-82

դ) –19 + 24 – 50 + 31 – 62=-76

8) Տասնվեցհարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները 

կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 

հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ, 

ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն 

վերելակները։

1) 12+2-5=9

12+2=14

14-5=9

2)12-5+2=9

12-5=7

7+2=9

երկու վերելակները կանգնած կլինեն 9-րդ հարկում

Posted in Ռուսերեն 6

7/12/2021

Но в русском языке есть слова -исключения, их надо выучить, они относятся к среднему роду, в независимости от окончания, их всего 10

ДитЯ
ВремЯ
ВымЯ
ПламЯ
ТемЯ
ЗнамЯ
ИмЯ
СтремЯ
СемЯ
ПлемЯ

Posted in Ռուսերեն 6

Ավելացնել ая, ый, ой, яя վերջավորությունները

Он сильн․․․ (Նա ուժեղ է)

Она добр․․․ (Նա բարի է)

Он зл․․․  (Նա չար է)

Она сильн․․․ (Նա ուծեղ է)

Он добр․․․ (Նա բարի է)

Она зл․․․  (Նա չար է)

Он красив․․․ (Նա գեղեցիկ է)

Он красив․․․ (Նա գեղեցիկ է)

Он умн․․․  (Նա խելացի է)
Она умн․․․  (Նա խելացի է)

Posted in Պատմություն 6

Առաջադրանք

Առաջադրանք 1

Առաջադրանք 

2-12

1.Պատմիր Խեթական պետության,  Միտանի պետության մասին:Հիմնավոր Խեթական պետութան հզորացման ժամանակաշրջանը:

Խեթական պետություն, Միտանի

Խեթեր

1-12

Խեթեր.ժողովուրդ, որը երկրպագում էր երկգլխանի արծվին

2.Պատմիր փյունիկեցիների, նրանց ձեռքբերումների մասին:

Առեղծվածային Փյունիկիան: Առաջին ծովային տերությունը:

«Փյունիկյան պետությունները»/նշված աղբյուրից ընտրել մեկ թեմա ,կարևոր հատվածները թարգմանել,

Փյունիկյան պետությունները

3.«Դրվագներ Ասորեստանի պատմության էջերից»

Ասորեստանի վերելքը

4.«Բաբելոնի վերելքն ու անկումը»

Բաբելոն

Բաբելոնի նոր թագավորությունը

5.«Ցին կայսրության հաջողություններն ու ձախողումները»

«Հին Չինաստան, Մեծ կայսրության պատմությունը»

«Ցին կայսրություն»

«Հնագույն քաղաքակրթություն»

Առաջադրանք 2/

Սիրելի սովորողներ այս կետերից ընտրել մեկ թեմա այդ թեմայի շուրջ կատարել մեկ էջի սահմանում ուսումնասիրություն:

6.«Արիական քաղաքակարթություն»

«Ովքեր էին արիացիներն իրականում»

7.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

«Ճապոնիայի մասին»/տեսանյութ/

Հարցեր/Այս աշխատանքը կատարեն ռուսերեն լեզվին լավ տիրապետող սովորողները, Հղում, էջ 52-60/

  • Ճապոնիայի աշխարհագրական դիրքը որքանով է ազդել

Ճապոնական քաղաքակրթության ձևավորմանըը:

  • Ի՞նչ է փոխառել Ճապոնիան Չինաստանից տնտեսական, սոցիալ-քաղաքական , մշակութային ոլորտներից:
  • Ի՞նչ տեղ է գրավում գեղագիտական ​​սկզբունքը ճապոնական մշակույթում։
  • Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ժամանակակից ճապոնական հասարակությունը ամենահանդուրժողներից մեկն է:
  • Ի՞նչ դեր է խաղում ավանդապաշտությունը ժամանակակից Ճապոնիայում:
  • «Ճապոնական ոգի – արևմտյան տեխնոլոգիա» – բացատրեք այս ճապոնական կարգախոսը.

8.«Հին Հնդկաստանի պատմության էջերից»

Հնդկաստան

Հին Հնդկաստան

Posted in Մայրենի 6

Թութակ

Մեր բակում ապրում էին երեք եղբայրներ։ Նրանք ունեին մի սիրուն թութակ։

Թութակը անադադար խոսում էր և կրկնում մարդու ասածը։ Նա շատ արագ էր թռչում։ Մի օր եղբայրները որոշեցին թութակին վաճառել, ու վաճառեցին 15000 դրամով։ Նոր տերը նրան տանում է տուն ու նոր վանդակի մեջ է դնում, սակայն մոռանում է վանդակի դուռը փակել և թութակը տան բաց պատուհանից դուրս է թռչում։ Հաջորդ առավոտ երեք եղբայրները արթնացան կարոտած թութակին, հանկարծ նկատեցին, որ թութակը կանգնել է իրենց պատուհանի դիմաց ու երեք եղբայրները շատ ուրախացան։