Posted in Մայրենի 6

Հուշեր Թումանյանի մասին

Նվարդ Թումանյանի հուշերից

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

***

Թումանյանը հաճախ էր ասում.
-Գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:

***

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ    Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:

Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել

***

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին:
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:

***
Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…

***

Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, խփի՛ր…

***

Իմացողը գիտի, որ Թումանյանն ու Ղազարոս Աղայանը բացառիկ ընկերներ էին: Էնքան ու էնպիսի, որ էդ ամենը տարօրինակ հեռազգացության ու իրար մտքերը կարդալու էր հասնում: Թումանյանն Ասլան ապեր էր ասում Աղայանին, նա էլ Թումանյանին՝ Ասլան բալասի:
Ահա, մի օր, ուրեմն, երբ Թումանյանը շատ վշտացած է լինում ե՛ւ ազգի վիճակից ե՛ւ աջից ու ձախից իրեն ուղղվող նետերից, նաեւ՝ ֆինանսական դժվարություններից, Աղայանը, որ հնչակ էր, սոսկալի է նեղվում ընկերոջ վիճակից, եւ որովհետեւ ՙՙէստեղ Ասլան բալասու հարգը չգիտեն՚, առաջարկում է դառնալ հնչակ, մեկնել Լոնդոն, էնտեղ խաղաղ ապրել, ստեղծագործել ու խմբագրել հնչակների թերթը:
Թումանյանս տանում-բերում է ասում՝ Այտա՛, էնպես ես ասում Լոնդոն, ասես՝ էդ Լոնդոնդ Լոռին լինի, հնչակ ասածդ էլ իրոք հնչի, վա՛:

 ***
Իբրեւ բարեկամ եւ ընկեր Ղ. Աղայանը շատ անձնվեր էր անսահման: Նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգեւոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:
-Ա՛յ տղա,-պատմում էր ինձ հետեւյալ օրը Թումանյաննն իրեն հատուկ հումորով,-գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում՝ Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս»,- գոռում եր նա մեր գավթից: Ես երկրորդ հարկում եմ ապրում: Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար.
-Հը՞ ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել,-հարցնում եմ կարծելով, որ փորձանք է եկել գլխին:
-Ա՛յ տղա, Հովհաննես, տանն ե՞ս:
-Հա, տեսնու՞մ ես, որ տանն եմ:
-Ա՛յ տղա, կենդանի ե՞ս:
-Հա, ի՞նչ կա:
-Այ տղա, առողջ ե՞ս:
-Հա, հա, ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ, պառկի՛ր ու քնի՛ր, բարի գիշեր:
Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել:
-Երազ էի տեսել,-ասաց նա:

 ***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

Լեո

…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա /Маевский, «Закавказье»/: Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…

***

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

***

Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Նվարդ Թումանյան, «Հուշեր — զրույցներ», Ե., 1987https://www.youtube.com/embed/_1cGvGi3s8Y?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent

Զորավար Անդրանիկը Թումանյանի մասին

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ  ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

Սիրելի Անդրանիկ

Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։

Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։

Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Հովհաննես Թումանյան

Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է ՝ իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին

Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, խփի՛ր…

Posted in Մայրենի 6

Իմ դուռը բաց է

Ես հյուրասեր, ընկերասեր և մարդասեր տղա եմ, իմ դուռը բաց է բոլորի առաջ։

Մեր տունը անընդհատ դրսից՝ օտար երկրներից գալիս են մեր հարազատները և մնում մեր տանը։

Հյուրերի այցելությունից ես հաճույք եմ ստանում և ուրախանում։

Posted in Մայրենի 6

ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում
էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված
ժամանակներս էլ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի
կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ
ասում կամ հեքիաթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր
ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք,
հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի
փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․
63
— Նեսո՛ ջան, Նեսո՛, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի
հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․
II
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ
հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին
ուզում ․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող
տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը,
նրանց հետ և Նեսոն։
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը,
առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսսաղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․» Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։ Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։ III Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդըզուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի
քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու
զարմանալի, սակայն շատ դուրեկան։
Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա գեղեցիկ, մաքուր, ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։ Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի, մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, 64 մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ, առհասարակ, մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։ IV Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա, իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարգում էինք, Նեսոն էլ հարցրեց թե. «Մի՞տդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։ — Վա՜, ի՞նչպես չի միտս ․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։ Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։ Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա,
իսկ Նեսոն, իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով, ոտքով՝ ձիու ետևից, ինձ
սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում
քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կա՛մ միասին ոտով էինք գնում, կա՛մ հերթով էինք ձի
նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե
իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ
մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։
Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ
գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ
դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի,
որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա, ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ
նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք`
սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ
Նեսոյի համար անհասկանալի էր ․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ
վերադառնար, ես նրա համար մի ալխալուղացու առա, նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա
ինձ դիմեց, թե. «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։
Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում
էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր
խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։
V
65
— Նեսոն աղքատ է ․․․ Նեսոն տգետ է ․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի
դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ, լավ մարդ կլիներ,
գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․ Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու
աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն
ժամանակ։ Ուզում եմ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը
լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի
ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։
Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա
ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ
մեջտեղը, մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր, կանգնած էր Նեսոն։
Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։
Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու
գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։
Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ
աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ
գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ
մանկության ընկեր Նեսոն։

1. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները: 

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: 

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: 

Posted in Պատմություն 6

ամփոփում

1.Ներկայացնել Արտաշես Առաջինի հողային ,վարչական ,ռազմական բարեփոխումները։

Հողային — Արտաշես Առաջինն արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը հողատերերի կողմից՝ տեղադրել տալով սահմանաբաժան քարեր։

Վարչական — Արտաշես Առաջինը վերամիավորել է Հայաստանից անջատված տարածքները և ստեղծել միասնական համազգային պետություն՝ միացնելով դրանք Մեծ Հայքին։ Նա հիմնադրել է նոր մայրաքաղաք՝ Արտաշատը։ Նա մեծացրեց Մեծ Հայքը Պոնտոսի հաշվին և թուլացրեց Սելևկյան թագավորությունը։ Նա բաժանեց Մեծ Հայքը 120 գավառների և նշանակեց իր որդիներին կարևոր կառավարական պաշտոններին։ Նա նաև նավարկություն հաստատեց գետերի և լճերի վրա։

Ռազմական — Արտաշես Առաջինը բաժանեց բանակը չորս զորավարժությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։

2.Հիմնավորել Տիգրան Մեծի հզոր արքա լինելը ։

Տիգրան Մեծը Ք.ա. 95-70թթ ստեղծեց գեր տերություն, որի սահմանները ձգվում էին Եգիպտոսից, Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կասպից ծովից մինչև Պարսից ծոց։ Տիգրան Մեծի օրոք բանակը կազմում էր 300000 հոգի, որի մեջ ընդգրկված էին նվաճված երկրների` Սելևկյան պետության Պարթևստանի և Կապադովկիայի բանակները։

3.Համեմատել Արտավազդ Բ ևԱրտաշես Բ-ի գործունեությունը։

Արտաշես Բ-ը Արտավազդ Բ-ի որդին էր։ Արտավազդ Բ-ը` համաձայն Արտաշատի պայմանագրի, զորքերով օգնեց հռոմեացիներին։ Բայց երբ հռոմեացիները հարձակվեցին Հայաստանի վրա, Արտավազդ Բ-ը փորձեց բանակցել նրանց հետ, բայց գերևարվեց և ուղարկվեց Եգիպտոս։

Արտաշես Բ-ն ազատեց Հայաստանը Հռոմի դաշնակից Ատրպատականից և միացրեց այն Հայաստանին։ Տասնամյա խաղաղության ժամանակահատվածում նա շենացրեց և հզորացրեց Երկիրը, իսկ հետո սպանվեց։

4.Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի անկման 5պատճառ։

1) Հռոմեացիները` խաբելով գերի վերցրին Արտավազդ Բ-ին և սպանեցին։ Սխալ էր դաշինք կազմելը հռոմեացիների հետ։

2) Արտավազդ Բ-ի երկու որդիներն էլ մեծացան Հռոմում։ Նրանցից մեկը` Արտավազդ Գ-ը խիստ հռոմեասեր էր։

3) Երբ Տիգրան Դ-ը զոհվեց, նրա քույր Էրատոն հրաժարվեց գահից։

4) Ք.ա. 66թ Տիգրան Մեծը և Պոմպեոսը հայ-հռոմեական հաշտության պայմանագիր ստորագրեցին` Արտաշատի պայմանագիրը և Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճումներից հօգուտ Հռոմի։

5) Արտավազդ Բ-ը ուներ երեք որդի, որոնցից երկուսը զոհվեցին, իսկ երրորդը հռոմեասեր էր։

5.Լրացնել իրադարձությունները։

Մ.թ.ա.190թ. ճակատամարտ Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտվեցին Հռոմին։

Մ.թ.ա.189-1թթ

Մ.թ.ա.189-160թթ. Մեծ Հայքի անկախություն և Արտաշեսյան թագավորության ստեղծում, Փոքր Հայքի անկախություն։ Հայկական տարածքների մեծ մասի միավորումը Մեծ Հայքի թագավորության մեջ Արտաշես Ա-ի կողմից։

Մ.թ.ա.160-115թթ. Արտավազդ Ա-ի կառավարում։

Մ.թա.115-95թթ Արտավազդ Ա-ի եղբայր` Տիգրան Ա-ի կառավարում։

Մ.թ.ա.95-55թթ Տիգրան Մեծի կառավարում, Մեծ Հայքի վերամիավորում։

Մ.թ.ա.66 Պոնտոսի գրավումը Հռոմի կողմից, Տիգրան Մեծի և Պոմպեոսի կողմից Արտաշատի պայմանագիրը

Posted in մաթեմ 6

Դաս 8.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության

տեսքով՝ կատարե՛ք գումարում.

-3/10+4 7/10= -3/10+47/10=+44/10

-2 7/8+(-13/16)=-23/8-13/16=-46/16-13/16=-33/16

+3 7/10+(-8 2/5)=+37/10-42/5=+37/10-84/10=-47/10

-9/14+1 2/7=-9/14+9/7=-9/14+18/14=+9/14

-5 1/5+(-6 4/5)=-26/5+(-34/5)=-26/5-34/5=-60/5

-3 4/5+6 3/25=-19/5+153/25=-95/25+153/25=+58/25

2) Եթե տրված դրական թվից հանվում է նրա հակադիր թիվը, ապա

պատասխանը քանի՞ անգամ մեծ կլինի տրված թվից։

0 անգամ։

3) Երեք օրում խանութում վաճառվել է թենիսի 45 գնդակ։ Առանձին

օրերին վաճառված գնդակների քանակները հարաբերում են իրար այնպես, ինչպես 3 ։ 2 ։ 4, այսինքն՝ առաջին օրը վաճառել են բոլոր գնդակների երեք մասը, երկրորդ օրը՝ երկու մասը, իսկ երրորդ օրը՝ չորս մասը։ Քանի՞ գնդակ է վաճառվել խանութում ամեն մի օրը։

45։3=15 առաջին օրը

45-15=30

30:2=15 երկրորդ օրը

15+15=30

45-30=15 երրորդ օրը

Լրացուցիչ(տանը)

4) Ռացիոնալ թվերը ներկայացնելով ամբողջ թվերի հարաբերության

տեսքով՝ կատարե՛ք բազմապատկում.

-7 1/10.(+2 3/10)=(-71/10).(+23/10)=-1633/10=

(-16/17).(-1 3/8)=(-16/17).(-11/8)=+176/136=+88/68=+44/34=+22/17

(-4/5).(-9 9/20)=(-4/5).(-180/20)=+620/100=+62/10=+31/5

(+5 1/3).(-11 2/3)=(+16/3).(-35/3)=-560/9

(+4/3/10).(-2 41/50)=(+43/10).(-141/50)=-6063/500

(-4 5/6).(+9 3/4)=(-29/6).(+39/4)=-1131/24

5) Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ

ամբողջ թիվը։

+10-999=-989

6) Ծերունուն հարցրին. «Ո՞ւմ դիմանկարն է փակցված պատին»։

Նա ասաց. «Դիմանկարում պատկերվածի հայրը այն մարդու

որդին է, որը Ձեզ պատասխանում է»։ Ո՞վ է պատկերված նկարում։

Ծերունու թոռնիկը։

Posted in Պատմություն 6

ամփոփում

1.Ներկայացնել Արտաշես Առաջինի հողային ,վարչական ,ռազմական բարեփոխումները։

Հողային — Արտաշես Առաջինն արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը հողատերերի կողմից՝ տեղադրել տալով սահմանաբաժան քարեր։

Վարչական — Արտաշես Առաջինը վերամիավորել է Հայաստանից անջատված տարածքները և ստեղծել միասնական համազգային պետություն՝ միացնելով դրանք Մեծ Հայքին։ Նա հիմնադրել է նոր մայրաքաղաք՝ Արտաշատը։ Նա մեծացրեց Մեծ Հայքը Պոնտոսի հաշվին և թուլացրեց Սելևկյան թագավորությունը։ Նա բաժանեց Մեծ Հայքը 120 գավառների և նշանակեց իր որդիներին կարևոր կառավարական պաշտոններին։ Նա նաև նավարկություն հաստատեց գետերի և լճերի վրա։

Ռազմական — Արտաշես Առաջինը բաժանեց բանակը չորս զորավարժությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։

2.Հիմնավորել Տիգրան Մեծի հզոր արքա լինելը ։

Տիգրան Մեծը Ք.ա. 95-70թթ ստեղծեց գեր տերություն, որի սահմանները ձգվում էին Եգիպտոսից, Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կասպից ծովից մինչև Պարսից ծոց։ Տիգրան Մեծի օրոք բանակը կազմում էր 300000 հոգի, որի մեջ ընդգրկված էին նվաճված երկրների` Սելևկյան պետության Պարթևստանի և Կապադովկիայի բանակները։

3.Համեմատել Արտավազդ Բ ևԱրտաշես Բ-ի գործունեությունը։

Արտաշես Բ-ը Արտավազդ Բ-ի որդին էր։ Արտավազդ Բ-ը` համաձայն Արտաշատի պայմանագրի, զորքերով օգնեց հռոմեացիներին։ Բայց երբ հռոմեացիները հարձակվեցին Հայաստանի վրա, Արտավազդ Բ-ը փորձեց բանակցել նրանց հետ, բայց գերևարվեց և ուղարկվեց Եգիպտոս։

Արտաշես Բ-ն ազատեց Հայաստանը Հռոմի դաշնակից Ատրպատականից և միացրեց այն Հայաստանին։ Տասնամյա խաղաղության ժամանակահատվածում նա շենացրեց և հզորացրեց Երկիրը, իսկ հետո սպանվեց։

4.Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի անկման 5պատճառ։

1) Հռոմեացիները` խաբելով գերի վերցրին Արտավազդ Բ-ին և սպանեցին։ Սխալ էր դաշինք կազմելը հռոմեացիների հետ։

2) Արտավազդ Բ-ի երկու որդիներն էլ մեծացան Հռոմում։ Նրանցից մեկը` Արտավազդ Գ-ը խիստ հռոմեասեր էր։

3) Երբ Տիգրան Դ-ը զոհվեց, նրա քույր Էրատոն հրաժարվեց գահից։

4) Ք.ա. 66թ Տիգրան Մեծը և Պոմպեոսը հայ-հռոմեական հաշտության պայմանագիր ստորագրեցին` Արտաշատի պայմանագիրը և Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճումներից հօգուտ Հռոմի։

5) Արտավազդ Բ-ը ուներ երեք որդի, որոնցից երկուսը զոհվեցին, իսկ երրորդը հռոմեասեր էր։

5.Լրացնել իրադարձությունները։

Մ.թ.ա.190թ. ճակատամարտ Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտվեցին Հռոմին։

Մ.թ.ա.189-1թթ

Մ.թ.ա.189-160թթ. Մեծ Հայքի անկախություն և Արտաշեսյան թագավորության ստեղծում, Փոքր Հայքի անկախություն։ Հայկական տարածքների մեծ մասի միավորումը Մեծ Հայքի թագավորության մեջ Արտաշես Ա-ի կողմից։

Մ.թ.ա.160-115թթ. Արտավազդ Ա-ի կառավարում։

Մ.թա.115-95թթ Արտավազդ Ա-ի եղբայր` Տիգրան Ա-ի կառավարում։

Մ.թ.ա.95-55թթ Տիգրան Մեծի կառավարում, Մեծ Հայքի վերամիավորում։

Մ.թ.ա.66 Պոնտոսի գրավումը Հռոմի կողմից, Տիգրան Մեծի և Պոմպեոսի կողմից Արտաշատի պայմանագիրը