Posted in Մայրենի 6

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հովհաննես Թումանյան

Տպագրվել է «Հորիզոն» թերթում 1913 թվականին,նոյեմբերի 30–ին, N270

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
1913

Posted in Մայրենի 6

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ

(Ծննդյան 120-ամյակի առթիվ)

… Տերյանի ժամանակները սկսվել են շատ վաղուց, ավելի վաղ, քան ինքը՝ Վանիկը լույս աշխարհ կգար Ջավախք կոչվող չնաշխարհիկ անկյունում և աշխարհամուտի իր փաստաթուղթը՝ ՙՄթնշաղի անուրջները՚, կմեկներ աշխարհին՝ սրանից շուրջ 100 տարի առաջ (1908-ին):

Եվ դա պիտի պատահեր այն սրբալույս հողի վրա, ուր Տեր-Ղազարը 1830-ին Կարինի Կարճնկոց գյուղից պիտի գար, նրա որդի Տեր-Գրիգորը Գանձայում եկեղեցի պիտի հիմնադրեր, նրա որդի Տեր-Սուքիասը՝ իր բազմանդամ ընտանիքի ծանրաբեռ հոգսերի մեջ նաև ՙ… Տոլստոյի ավետարանը պիտի համեմատեր ավետարանիչների տարբերակների հետ և զանազան աստվածաբանական-մետաֆիզիկական հարցերով չարչարեր իր ուղեղը՚ (Ավ. Իսահակյան) և գիշերներ լուսացներ ՙՄշակ՚ թերթի համարները քրքրելով՝ աշխարհի բանն ամբողջովին ու շիտակ հասկանալու համար:

Դա Աստծո կամքն էր և տեղը նույնպես աստվածընտրյալ՝ ՙԲարձրագահ Աբուլի ու Մթին սարերի՚ (Հովհ. Թումանյան) ծոցում, որն աշխարհից վեր է և ուրիշ, և երկնքին մոտ է ավելի: Որտեղ՝ ՙՀոգնած արևը թեքվում է դեպի Աբուլ լեռը, գագաթները հրդեհվում են ու դժգունում, անրջային կիսալույսերով կամաց-կամաց իջնում է մթնշաղը, նախիրը տուն է դառնում հանդերից, վառվում են տների ճրագները, գյուղի աղմուկները լռում են սակավ առ սակավ, հանգչում են բոլոր շշուկները… Լռություն, միայն ձորի առուն է մրմնջում նիրհի մեջ սուզված, լճից շվշվում է զեփյուռի մեղմ սրինգը…՚ (Ավ. Իսահակյան):

Վահանը եկավ ու իր ձայնը խառնեց Սուրբ Մեսրոպի տառաբաշխ ոսկեղենիկ բառին և առ Աստված ուղղված Նարեկին, որ Գրիգոր անունով մեկ ուրիշ հայորդի՝ նույնպես ոսկեղենիկ աղերսով հյուսեց՝ իբրև հայ խոսքի ու կամքի, հայ մտքի ու իմաստնության, հայ բարոյականության ու խղճի բովանդակ մի սիմֆոնիա:

Վահանը եկավ ու լցվեց այդ սիմֆոնիայի մեջ, նրանով հայ խոսքի սիմֆոնիան ավելի ամբողջացավ ու զորացավ, հայը մի քիչ ավելի հայացավ ու մաքրվեց, իսկ ինքը դարձավ այդ սիմֆոնիայի հավերժամնա ուղեկիցը՝ գույներից մեկը, ձայներից մեկը, ամբողջի անխոտորելի ու անբաղդատելի բաղկացուցիչը:

Այս վերերկրային ու տիեզերական Տերյանից բացի, սակայն, որ այսպես թե այնպես նաև բանականության խտացում է, կա մեր կողքին քայլող մեկ ուրիշ Տերյան ևս, որն ամեն նոր ընթերցողի հետ նորովի նստում է երկխոսության, ամեն անգամ նոր սերնդի շուրթերով հնչեցնում ժողովրդի գոյության պես անվերջանալի ՙՄի±թե վերջին պոետն եմ ես՚ աղոթք դարձած տագնապը:

Նրա տողերում շարունակաբար տրոփում է մեր ժողովրդի բազմահազար պանդուխտ զավակների ծով կարոտը, նոր իմաստ է ստանում մեր անցյալ ու ներկա պատմության, մարդ-հող պորտալարի կենդանի կապը, առանց որի կյանքն անիմաստ  ու ձանձրալի մի գոյություն է:

Պոետն ապրեց դժվար ու հակասական մի ժամանակ. պատերազմ, հեղափոխություն-հեղափոխության հետևից և շարունակաբար անորոշ  էր Նաիրի երկրի ճակատագիրը: Մի կողմում պետական-քաղաքական գործիչ Տերյանի քաղաքական անվերջանալի տվայտանքներն էին՝ ՙԹուրքահայաստանի մասին՚ դեկրետով, մյուս կողմից արյան արիական հպարտությունը՝ ՙՄի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին՚, որովհետև դաժան իրականության մեջ ցանկալին ընդամենը ցնորք էր, մտքի մորմոք, որովհետև հերթական անգամ հոգևոր երազը, քրիստոնեական բարությունն ու մարդասիրության ոգին նահանջելու էին քաղաքական խարդավանքի առջև:

Բայց Տերյանը գտավ հաղթելու ուղին, գտավ Հոգևոր Հայաստան կերտելու ճշմարիտ փիլիսոփայությունը՝ հավատի փիլիսոփայությունը, իր պապերից  ժառանգած արարման փիլիսոփայությունը, և շրջապատի իրարահաջորդ պարտությունների շղթայում նա հաղթեց: Հաղթեց՝ բզկտված մի բուռ Հայաստանի ճակատագիրն իր գենետիկական մակարդով կապելով Արարատի լանջին փռված հայի ազգային երազանքին, իր լավատեսությամբ նեցուկ դարձավ մաքառող համայն հայությանը, որն Արարատի սուրբ պատկերը հոգում հաղթել ու հաղթելու է շարունակաբար:

Մենք այսօր նշում ենք Վահան Տերյանի ծննդյան 120-ամյակը, որը նաև մեկ այլ լուսեղեն խորհուրդ ունի կատարվում է հայ ժողովրդի համար համազգային տոնի՝ Մեսրոպյան գրերի գյուտի 1600 ամյակի հետ:

Վստահ եմ, ժամանակը մեզ երբեք չի բաժանել ու չի բաժանելու Տերյանից, որովհետև հոգևոր սովի խորացող սպառնալիքի մեր օրերում անգամ մարդ սիրում ու տառապում է, փնտրում ու կորցնում է և Տերյանի պատկերներով է իմաստավորում նաև իր գոյությունն այս  մեծ աշխարհի իր անկյունում: Հայ մարդու ինքնաճանաչման և տիեզերական փնտրտուքի դժվար ճանապարհը շարունակելու է անցնել նաև Վահան Տերյանի բառի ու բանաստեղծության միջով:

Գյոթեն համոզված էր, որ բանաստեղծին ճանաչելու համար պիտի լինել նրա հայրենիքում: Տերյանի օրինակն այս առումով ավելի քան տիպական է, և այն իր ամբողջ էությամբ դրսևորվում է հատկապես Տերյանական պոեզիայի տոնի այս օրերին, երբ ջավախքցի մանչ ու աղջկա շուրթերից կարկաչուն Փարվանայի նման հնչում է բանաստեղծի արքայական լեզուն: Հիրավի, այնտեղ պիտի լինել հասկանալու, թե որտեղից է գալիս բանաստեղծի հոգու ուժը, անչափելի կենսասիրությունը, դիմակայելու, հաղթելու և ապրելու կամքը: Եվ մեկ անգամ ևս համոզվելու, ինչպես կվկայեր Վահան Տերյանի կրտսեր գրչեղբայր Վիլյամ Սարոյանը, որ այնտեղ ապրող մարդկային ցեղին ՙ… չի կարող ոչնչացնել ոչ կոտորածը, ոչ երկրաշարժը, ոչ սովը, ոչ խելագարությունը, ընդհանրապես ոչ մի ուժ չի կարող (նրան) ջնջել աշխարհի երեսից՚:

Այսօր մենք նշում ենք Վահան Տերյանի ծննդյան 120 ամյակը. կանցնի էլի 100 տարի, 200 տարի կամ 2000 տարի, և Տերյանն իր հավերժ ներկայությամբ կմնա մեր ժողովրդի հարատևող պատմության մեջ, իր ապրեցնող զորությունը կբերի, որպեսզի շարունակեն ապրել իր տաղանդի ուժով անմահացած Գանձան ու Ջավախքը, և աշխարհի այս հատվածում նույնպես շարունակաբար հնչի ՙարքայական մեր լեզուն՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն

Posted in Մայրենի 6

Վահան Տերյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Posted in մաթեմ 6

Դաս 2.

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք

հետևյալ կետերը՝ A (+3, +4), B (–2, +1), C (–3, –4), D(0, +1), E (–5, +3),

F (+3, –5), G (+1, 0), M (+6, +4), N (–2, –4), K (–1, –3)։

2) Ի՞նչ կենդանի է պատկերված

 (- 9; 5), (- 7; 5), (- 6; 6), (- 5; 6), (- 4; 7), (- 4; 6), (- 1; 3), (8; 3), (10; 1), (10; -4),

 (9; — 5), (9; — 1), (7; — 7), (5; — 7), (6; — 6), (6; — 4), (5; — 2), (5; — 1), (3; — 2), (0; — 1),

 (- 3; — 2), (- 3; — 7), (- 5; — 7), (- 4; — 6), (- 4; — 1), (- 6; 3), (- 9; 4), (- 9; 5).

 Աչք` (- 6; 5)

շուն

3)  Ի՞նչ կենդանի է պատկերված

(- 9; 6), (- 5; 9), (- 5; 10), (- 4; 10), (- 4; 4), (- 3; 4), (0; 7), (2; 4), (4; 7), (7;4), (9;3), (9; 1), (8; — 1), (8; 1), (7; 1), (7; — 7), (6; — 7), (6; — 2), (4; — 1), (- 5; — 1), (-5;7), (- 6; — 7), (- 6; 5), (- 7;5), (- 8; 4), (- 9; 4), (- 9; 6).

Աչք` (- 6; 7).

ուղտ

Լրացուցիչ(տանը)

5) Ի՞նչ կենդանիներ են պատկերված.

(14; — 3), (6,5; 0), (4; 7), (2; 9), (3; 11), (3; 13), (0; 10), (- 2; 10), (- 8; 5,5), (- 8; 3), (- 7; 2), (- 5; 3),   (- 5; 4,5), (0; 4), (- 2; 0), (- 2; — 3), (- 5; — 1), (- 7; — 2), (- 5; — 10), (- 2; — 11), (- 2; — 8,5), (- 4; — 8), (- 4; — 4), (0; — 7,5), (3; — 5).

Աչք`  (- 2; 7).

Ձի

6) Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ

կետերը.

ա) (–7, +2), 2-րդ

գ) (–3, –5), 3-րդ

ե) (+10, 0), 1-ին

է) (+4, –2), 4-րդ

բ) (+3, +1), 1-ին

դ) (–15, +6), 2-րդ

զ) (0, –30), 3-րդ

ը) (+3, –7), 4-րդ

7) Գտնել բաց թողած թիվը.

10-10-q-12.png

4