1.Արտաշես Առաջինի կառավարման թվականները:
Մ․թ․ա 180-մ․թ․ա 160
2.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:
Հողային բարեփոխումը
Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները: Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը:
Ռազմավարչական և այլ բարեփոխումներ
Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:
3.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:
Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:
4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:
Քաղաքը որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը գերազանցապես զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում, իսկ մայրաքաղաքը, ինչպես պետության կամ վարչական միավորի քաղաքը, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։
4.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:Արտաշես Արտաշես Առաջինի օրոք վարչական, ռազմական և հողային բարեփոխումներ են տեղի ունեցել և նաև Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։:
1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:
Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։
Յուրահատուկ է պետություններին, ազնվականական կամ իշխանական տներին, պետության կազմի մեջ մտնող վարչա-տարածքային միավորներին (մարզ, նահանգ, գավառ, քաղաք և այլն)
- պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

- գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:
