Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Առաջադրանքներ
1․ «Հայտնություն» բանաստեղծությունից դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ։
փառք-Պատիվ՝ հռչակ՝ համբավ, որ մարդ վաստակում Է իր լավ գործով՝ ստեղծագործություններով՝ գիտական վաստակով ևն:
մեգ-Երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ:
2․ Բացատրե՛լ բանաստեղծության վերնագիրը։ Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Հայտնություն»։
Որովհետև սերը հայտնում է։
3․ Փորձի՛ր գրավոր ներկայացնել-պատմել-փոխադրել բանաստեղծությունը։
։4․ Անգի՛ր սովորել բանաստեղծությունը։
