Posted in մաթեմ 6

Դաս 2

Առաջադրանքներ(դասարանում)

1) Երեք ապրանքատար վագոններով տեղափոխում էին 1450 արկղ

բեռ։ Ճանապարհին առաջին վագոնից 75 արկղ տեղափոխեցին

երկրորդը, 45 արկղ՝ երրորդը։ Այն բանից հետո, երբ կայարաններից

մեկում երրորդ վագոնից իջեցրին 250 արկղ, բոլոր երեք

վագոններում եղած արկղերի քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ արկղ կար վագոններից յուրաքանչյուրում։

1450-250=1200

1200:3=400

400+75+45=520 առաջին վագոն

400-45=355 երկրորդ վագոն

400-75=325 երրորդ վագոն

2) Դպրոցի աշակերտներից 15-ը գերազանցիկ են: Դա դպրոցի բոլոր

աշակերտների 5 %-ն է: Քանի՞ աշակերտ կա դպրոցում:

100։15=20

20.15=300 աշակերտ

3) Առաջին գործարանում կար 500 բանվոր, իսկ երկրորդում՝ 600։

Երկրորդ գործարանի բանվորների քանակն ավելացավ 35 %-ով,

իսկ երկու գործարանների բանվորների ընդհանուր քանակը՝

15 %-ով։ Քանի՞ բանվոր էր աշխատում առաջին գործարանում այդ

փոփոխություններից հետո։

600,35/100=210

600+210=810

500+600=1100+1100.15/100=165

1100+165=1265

1265-810=455

4) Հաշվել.

ա) 34–(–7)=34+7=41

բ) 101 – (–8)=101+8=109

գ) 29 – (–11)=29+11=40

դ) –70 – (–14)=-70+14=-56

ե) –48–(–25)=-48+25=-23

զ) –17 – (–34)=-17+34=+17

է) –52 – (–2)=-52+2=-50

ը) 82 – (–3)=82+3=85

Լրացուցիչ(տանը)

5) Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու

անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝

բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ

տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։

1300000.35/100=455000 հաճարենու

1300000.16/100=208000 սոճու

1300000.20/100=2600000 եղևնու

1300000.24/100=312000 կաղնու

1300000.15/100=195000 բոխու

6) Լրացրե՛ք դատարկ վանդակները.

7) Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի

հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել

է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։

8) Գտնել բաց թողած թիվը

4

Posted in Մայրենի 6

Գոյականի տեսակները-Գործնական Քերականություն

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։

Հատուկ՝ ԱՄՆ, Արաքս, Արմեն, Դավիթ, Երևան , Արարատ։

Հասարակ՝ գյուղ, սեր, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, ուսուցիչ;

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ՝ Սերո, Երևան, Արտաշատ, Գյումրի, Արարատ
  • հինգ հասարակ՝ շուն, մեղու, սեղան, մկրատ, աթոռ
  • Հինգ թանձրացական՝ աթոռ, փայտ, ափսե, անկողին, հագուստ
  • հինգ վերացական՝ սեր, խաղաղություն, խելք, մարդկություն, ատելություն
  • Հինգ անձ ցույց տվող՝ բժիշկ, շինարար, դասատու, տնորեն, երգիչ
  • հինգ իր ցույց տվող՝ սեղան, աթոռ, մատիտ, գրիչ, անկողին
  • Հինգ շնչավոր՝ մարդ, շուն, կատու, թութակ, ուղտ
  • հինգ անշունչ՝ պատ, նկար, սեղան, աթոռ, մատիտ

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը (նաև փորձի՛ր գտնել, թե որ պատմվածքներից են հատվածները)։

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

սար-թանձրացական

ձոր-թանձրացական

հայերին-շնչավոր

թուրքերին-շնչավոր

թուրք-շնչավոր

սարվոր-շնչավոր

հայը-շնչավոր

գիշերով-վերացական

անդունդ-թանձրացական

ոչխար-շնչավոր

ձի-շնչավոր

կով-շնչավոր

գոմեշ-շնչավոր

հովիվները-շնչավոր

հանդերում-թանձրացական

մանկության-վերացական

սարերում-թանձրացական

տունը-թանձրացական

քեռիներից-շնչավոր

Ահմադը-հատուկ

հովիվը-շնչավոր

գառների-շնչավոր

հաղարջի-թանձրացական

ճյուղեր-թանձրացական

իրիկունները-վերացական

սրինգ-թանձրացական

դռանը-թանձրացական

ծիծեռնակ-շնչավոր

բույն-թանձրացական

սրահ-թանձրացական