Posted in Մայրենի 6

Ոսկի քաղաքը  Հովհաննես Թումանյան

1

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։  Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։  — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ — Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Անծանոթ բառեր

Երկյուղից- վախից

զմրուխտ-Վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար:

մարգ- Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար, ածու:

կրքեր-Զգացմունքի հախուռն արտահայտություն, որ գիտակցությամբ դժվար է ղեկավարվում:

ապարանք-  Պալատ:

փարթամ-Լավ աճած՝ զարգացած, առատ ճյուղերով՝ ոստերով ու սաղարթախիտ (բույսերի մասին):

հակնթավոր- Վրան հակինթներ ունեցող, հակինթներով զարդարված:

Posted in Մայրենի 6

Իմ սիրելի խաղալիքը

Մի օր իմ աննման մայրիկը ինձ նվիրեց իմ նախընտրած խաղալիքը։

Առանց այդ խաղալիքի չեմ կարողանում քնել։

Մի օր այդ խաղալիքը կորցրել էի և ամբողջ գիշեր անհանգիստ էի։ Առավոտ շուտ արթնացա և տեսա մայրիկս գտել էր այդ խաղալիքը, վերցրեցի ու գնացի մայրիկիս ամուր գրկեցի։

Posted in Տեգնոլոկիա

Գոմաղբ

Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։

Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։ Առանց ցամքարի գոմաղբը ստանում են խոշոր անասնապահական տնտեսություններում։ Այդպիսով գոմաղբը օգտագործում են գլխավորապես դեկորատիվ այգեգործության մեջ։

Posted in մաթեմ 6

16/2/22

Դասարանում

Խնդիր 1: 65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն 3 և 4 տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար (սենյակները պետք է ամբողջությամբ զբաղեցվեն):

65-32=33

33:3=11 սենյակ 3 հոգանոց

32:4=8 սենյակ 4 հոգանոց

Խնդիր 2: Ծղրիդը գծի երկայնքով կարող է կատարել փոքր թռիչք՝ 50սմ երկարությամբ և մեծ թռիչք՝ 80սմ երկարությամբ: Ամենաքիչը քանի՞ քայլի օգնությամբ ծղրիդը կարող է իր սկզբնական դիրքից հեռանալ ճիշտ  1մ 70սմ:

3․50=150

170-150=20

80:4=20

3 փոքր թռիչք և 1/4 մեծ թռիչք

Խնդիր 3: Ձիարշավարանում վազքը սկսում են 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը վազում է 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ անց բոլոր ձիերը միասին հայտնվեցին սկզբնակետում: Պարզել, թե այդ ժամանակի ընթացքում քանի՞ շրջան պտտվեցին բոլոր ձիերը միասին:

60։10=6

60:12=5

60:15=4

60:20=3

6+5+4+3=18

Տանը

Խնդիր 4: 18 հատ քարտերից յուրաքանչյուրի վրա գրված է 4 կամ 5 թիվը: Հայտնի է, որ բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի: Քարտերից քանիսի՞ վրա է գրված 4 թիվը:

Խնդիր 5: Գտնել ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը հավասար է 420:

Խնդիր 6: 4373 և 826 թվերը նույն թվի բաժանելիս համապատասխանաբար ստացվում են 8 և 7 մնացորդներ: Ի՞նչ թվի էին բաժանել:

Posted in Պատմություն 6

Մեծ  Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք:

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Արտաշես 1ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք. ա. մոտ 160-115 թ. թ. ): Հարևան պետության Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտութհամբ: Պարթևները հասկանալով, որ վրեժ կլծուեն , իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ առաջինը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր: Արտավազդ առաջինից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք. ա. 95 թվականը: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և որպես վերադարձի պայման պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:

Տիգրան երկրորդ մեծը ծնվել է Ք. ա. 140 թվականին: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պաթևստան՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Նրա դուստրն ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Ք. ա. 95 թ. վերադառնալով Հայաստան՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Սովորել պատմել.«Տիգրան Մեծի գահակալումը» էջ 85-91/

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Ք․ա․ 85-84 թթ․ հայոց տերությանը միացան Կոմմագենեն, Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոենեն և Միգդոնիան։Արդյունքում Հայաստանը սհմանակից դարձավ Սելևկյան տերության, որ բազմաթիվ պատերազմների արդունքում թուլացել էր։Սելևկյանները որոշում են, իրենց երկիրը փրկելու համար հայոց թագավորին ՝ Տիգրան երկրորդ մեծին հրավիրել իրենց իշխելու։Սելևկայնները քննարկեցին ժամանակի բոլոր հզորագույն տիրակալներին և միաձայն ընտրեցին Հայոց թագավորին։Ք․ա․ 83 թվականին մայրաքաղաք Անտիոքում Տիգրանը 17 տարի շխում է այն Սելևկյաններին, ովքեր երկար ժամանակ պայքարում էին Հայաստանին գերիշխելու համար։Ք․ա․ 83-81 թթ․ Տիգրանի տերությանն են միանում Կիլիկիան և Փյունիկիան։ Փյունիկյան քաղաքների գրավումից հետո Հայոց տիրակալը Ք․ա․ 81 թ․ դրանց շնորհեց <<ազատություններ>>, այսինքն լայն ինքնավարություն։Ք․ա․ 70-ական թվականներին Տիգրան մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեական թագավորությունն էր, որը Ք․ա․ 72 թ ընդունում է հայաստանի գերիշխանությունը։Ք․ա․ 80 թ Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս է մղում նվաճող Հռոմեացիներին և հաստավում հայրական գահին։

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

Ք․ա․ 93-ից 91 թթ Հայկական և Պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան։
Ք․ա․ 87թ Հայերը հաղթում են Պարթևներին։
Ք․ա․ 85-84 թթ․ հայոց տերությանը միացան Կոմմագենեն, Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոենեն և Միգդոնիան։
Ք․ա․ 83թ մայրաքաղաք Անտիոքում Տիգրանը Մեծը բազմեց Սելևկյանների գահին։
Ք․ա․ 83-81 թթ․ Տիգրանի տերությանը միացան Կիլիկիան և Փյունիկիան։
Փյունիկյան քաղաքների գրավումից հետո Ք․ա․ 81թ Տիգրանը նրանց շնորհեց <<ազատություններ>>։
Ք․ա․ 72թ Նաբաթեական թագավորությունն ընդունեց հայաստանի գերիշխանությունը։
Ք․ա․ 80 թ Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս է մղում նվաճող Հռոմեացիներին և հաստավում հայրական գահին։
Ք․ա․ 95-70 թթ․ ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։
Ք․ա․ 80-ական թթ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրանի աշխարհակալության հյուսիսում։
Ք․ա․ 69 թ․ գարնանը հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք։Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։
Ք․ա․68թ հայերի բանակը Արածանիի Ճակատամարտում հայերը հռոմեացիներին դուր են մղում Հայաստանից։Հայերի օգնությամբ Միհրդատ Եվպատորն ազատագրում է պոնտոսը։
Ք․ա․ 67թ Հռոմը և պարթևստանը Տիգրանի դեմ դաշինք են կնքում։
Ք․ա․66թ Հռոմյացիները գրավում են Պոնտոսը։
Ք․ա․ 66թ Պոմպեոսը և Տիգրանը հաշտության պայմանագիր են կնքում։
Ք․ա․ 55թ Տիգրան Մեծը 85 տարեկան հասակում մահանում։

Դիտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ  և չի ձգտի նրա նման մարդ լինել:

Մովսես Խորենացին,
                                                                                      «Պատմություն Հայոց»

  Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:

Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ

Առաջադրանք 2

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Տիգրան Մեծը լավ էր վերաբերվում նվաճված քաղաքներին : Նա քաղաքներին տալիս էր <<ազատություն>>, այսինքն՝ լայն ինքնավարություն: Այս քաղաքներից էին Փյունիկիան, Բիրիթը՝ ներկայիս Բեյրութը՝ Լիբանանի մայրաքաղաքը: Վերջիններս ի շնորհակալություն իրենց օրացոիյցները սկսեցին հաշվել այս թվականից:

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Մ.թ.ա. 80-ական թվականներին Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի շինարարությունը։ Բանն այն է, որ Արտաշատը մնացել էր հայոց տերության հյուսիսային ծայրամասում, իսկ երկրորդ մայրաքաղաք Անտիոքը բուն Հայաստանից դուրս էր։ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Սասնա լեռների հարավային ստորոտին։

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց

Տիգրանակերտ — Հիմնվել է մ. թ. ա. 78 թ.: Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն: Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն: Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ: Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս

Արտաշատ — Արտաշատ մայրաքաղաքը կառուցել է Արտաշես I-ին թաքավորը  Ք. ա. 180թթ.: Քանի որ Մեծ Հայքը դառել էր ընդարձակ և ինքնուրույն պետություն, կարիք ուներ ներքին բարեփոխումների: Եվ երկրի բարեփոխումները արտահայտելու համար պետք էր նորանոր քաղաքներ և նրանցում ծաղկող առևտուր և արհեստ: Դրա համար Հայաստանին պետք էր Նոր մայրաքաղաք: Դրա համար կառուցվեց  Արտաշաատ մայրաքաղաքը և ըստ հելենիզմի կոչվեց հիմնադրողի անունով` Արտաշատ: Տիգրանակերտը ևս կառուցվեց հզորացած երկրի մայրաքաղաք լինելու համար, այն ևս կառուցվեց գետի հովտում և կոչվեց հիմնադրողի անունով: 2 մայրաղաքաներնել կառուցեցին Արտաշեսյան արքայատոհմի արքաները: Քաղաքները ունեցել են իրենց նախագծերը, ունեցել են մեծ թվով բնակչություն: 2-ի բնակչութթյուններն տեղահանվել են նախկին քաղաքներից և աճել և զարգացել են հին քաղաքների բնակչույան հաշվին, ինչպես նաև նվաճված երկրների ժողովրդների տեղափոխումով Հայաստան: Արտաշատը ունեցավ ավելի  երկար կյանք, քան Տիգրանակերտը: Հայ Հռոեմական պատերազմների ժամանակ Տիգրանակկերտը ավերվեց:

Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Մովսես Խորենացի, պատմիչ

«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:

Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր

«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Հայ-հռոմեական պատերազմը ռազմաքաղաքական կոնֆլիկտ էր Մերձավոր Արևելքում մ.թ.ա. 69 — մ.թ.ա. 66 թվականներին։ Հանդիսանում է միհրդատյան երրորդ պատերազմի (մ.թ.ա. 73 — մ.թ.ա. 63) մասը։ Այն տեղի է ունեցել Հռոմեական Հանրապետության գոյության վերջին տարիներին։ Ուղղված էր հայոց արքա Տիգրան Մեծի նորաստեղծ հայկական աշխարհակալ տերության դեմ։

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Պատմիչները վկայում են, որ հռոմեացիներն այնքան դաժան ջարդ էին կրել, որ դեռ երկար ժամանակ սարսափով էին հիշում Արածանիի ճակատամարտը:

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Արտաշատի պայմանգիրը ստորագրվել է Արտաշատում՝ մ․թ․ա 66թ․, այն կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։Ըստ հաշտության պայմանների Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին Մեծ Հայքը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք Մեծ Հայքը ճանաչվել է Հռոմի բարեկամ և դաշնակից, Հօգուտ Հռոմին` Մեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից, Կիլիկիայից

Լրացուցիչ

Հայկ Խաչատրյան  «Տիգրան Մեծ»-ը, կարդալ մեկ ամսվա ընթացում

Մեծ_Հայքը_Տիգրան_Մեծի_օրոք

Լրացուցիչ աշխատանք

Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին

«Մեր հայրենիքը Տիգրան Մեծի հետքերով»/ փորձիր գտնել ինչ վայրեր, փողոցներ կան և Երևանում, և մայրաքաղաքի սահմաններից դուրս,ինչ արձանների կան, ովքեր են հեղինակները, այդ ամենի մասին տեղեկություններ/

«Տիգրան Մեծը և Եվրոպական մշակույթը»

Posted in Բնագիտություն 6

Մագնիսներ.

1.Ի՞նչպես մագնիսները փոխազդում միմյանց հետ։

Մագնիսները փոխազդում են միմյանց հետ, երբ համաձուլվածքներ շփվում են մագնիսական երկաթաքարի հետ և ձեռք են բերում մագնիսական հատկությունները:

Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիս։

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

Մագնիսի,ո՞ր մասերն են անվանում բևեռներ։

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է:

Ի՞նչ է կողմնացույցը։

Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները:

Տնային առաջադրանք։ Պատասխանել հարցերին։

Ո՞րոնք են մագնիսական բևեռները:

Մագնիսը ունի մասեր, որտեղ մագնիսականությունը ավելի լավն է, այդ մասերը կոչվում են մագնիսական բևեռներ:

Ի՞նչպես են անվանում մագնիսական բևեռ֊ները։

Մագնիսկան բևեռներ են անվանում հյուսիսն ու հարաֆ։

Ի՞նչպես է ընդունված ներկել մագնիսները։

Հարավային բևեռը ներկում են կապույտ գույնով և նշանակում են S տառով, իսկ հյուսիսային բեևեռը ներկում են կարմիր գույով և նշանակում են N տառով:

Ո՞ր երևույթն է կոչվում ապամագնիսացում։

Երբ որ մագնիսական մարմինը ուժեղ տաքացնում են, այն կորցնում է իր մագնիսականությունը, այդ պրոցեսը կոչվում է ապամագնիսացում:

Ձեզ հայտնի,ո՞ր բնագավառներում են օգտագործում մագնիսը։

Մագնիսները օգտագործում են մանկական խաղալիքների մեջ, բժշկության մեջ և տեխնիկայի բնագավառում:

Ինչով է պայմանավորված կողմնացույցի աշխատանքը։

Քանի, որ կողմնացույցի սլաքները մագնիսացված, դրանք ձգվում են դեպի մոլորակի բևեռներ, որովհետև մոլորակի բևեռներն էլ են մագնիսացված:

Posted in Բնագիտություն 6

Հունվարի 31-ից-փետրվարի 4

1.Ի՞նչպես է առաջանում կայծակը:ի՞նչ է որոտը:
Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելու առաջանում է կայծ, և ճայթում է լսվում։
2.Ի՞նչ է շանթարգելը, և ի՞նչպես է այն շինանյութերը պաշտպանում կայծակի հարվածից: 
Շանթարգելը երկար ձող է, որը ամրացնում են շենքի երկայնքով։ Փողի վերին սրածայր մասը, պաշտպանվող շեմքից բարձր է։ Փողի ստորին մասին զորակցում են պղնձյա թիթեղ։ Որը թաղում են հողի մեջ։
3.Երկրի մակերևույթի վրա, ո՞ր առարկաներին է կայծակը ավելի հաճախ հարվածում: 
Մարդկանց, շինություններին, կենդանիներին, միայնակ ծառերին։
4.Կայծակի ժամանակ ի՞նչպես պետք է վարվեք, եթե հաըտնվել եք բաց տարածքում:
Պետք է ձգուշանալ հաճախ հարվածվող առարկաներից և ոտքերը միացրած կքանստել։

Տնային առաջադրանք

1.Ի՞նչպես են ստեղծվեւմ օդի բարձրացող և իջնող հոսանքները:

Մթնոլորտի տարբեր մասերում օդի ջարմաստիճանների և ճնշումների հետևանքով ստեղծվում են օդի բարձրացվող և իջնող հոսանքներ: Օդային հեսանքների և ամպերի շբման հետևանքով ստեղծվում են օդի բարձրացնաղ և իջնող հոսանքներ:

2. Ի՞նչպես են ամպերում գոյանում էլեկտրական լիցքեր:

Օդային հոսանքների և ամպերի շփման հերևանքով ամպերում գոյանում են էլէկտրական լիցքեր:

3. Ի՞նչու է վտանգավոր կայծակի ժամանակ պառկել հողի վրա:

Պառկելու դեպքում դուք կարող եք տուժել կայծակի, ոչ թե անմիջապես հարվածից, այլ գտնի էլէկտրական դաշտից: դա առաջանում է, երբ կայծակը հարվաշում է մոտակա ծառին, կամ այլ բարձրադիր առարկայի: Այդ դեպքում կայծակի պարպման հոսանաքը հասնելով գետնին, վորի մի մասը անցնում է գետնի վրայով:

4.Նկարագրել շանթարգելի կառուցվածքը:

Շանթարգելը երկար ձող է, որը ամրացնում են շենքի երկայնքով։ Փողի վերին սրածայր մասը, պաշտպանվող շեմքից բարձր է։ Փողի ստորին մասին զորակցում են պղնձյա թիթեղ։ Որը թաղում են հողի մեջ։

Posted in մաթեմ 6

Դաս 4

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Քառակուսու պարագիծը նրա կողմից մեծ է 96 սմ-ով։ Գտե՛ք

քառակուսու մակերեսը։

2) Բրինձը պարունակում է 70 % օսլա, իսկ գարին՝ 60 %։ Որքա՞ն գարի պետք է վերցնել, որպեսզի ստացվի այնքան օսլա, ինչքան

ստացվում է 6 կգ բրնձից։

3) Գտե՛ք գումարը.

ա) (–11) + (–2) + 6 + 5 + (–7)=-11-2+6+5-7=-9

բ) 22 + (–14) + (–30) + (–15) + 19=22-14-30-15+19=+41-59=-18

գ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1)=8+14-21-36-1=-36

դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80=-33+25-40-25+80=+7

Լրացուցիչ(տանը)

4) Համեմատության միջին անդամները 18-ը և 10-ն են։ Որո՞նք կարող

են լինել համեմատության եզրային անդամները։ Բերե՛ք օրինակներ:

5) Ո՞ր թիվը պետք է վերցնել որպես բաժանելի, որպեսզի ցանկացած

բաժանարարի դեպքում ստացվի միևնույն քանորդը։

6) Նավակը մի նավակայանից մյուսն է հասել կես ժամում՝

ընթանալով 1200 մ/ր արագությամբ։ Վերադառնալիս նա ծախսել

է 20 ր-ով ավելի։ Նավակի արագությունը վերադառնալիս

որքանո՞վ է փոքր եղել։

7) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20=+18-20=-2

դ) (29 – 64) + 23=-35+23=-12

է) (–39 –21) + 11=-60+11=-49

բ) (–43 – 14) – 32=-57-32=-89

ե) (–30 – 21) + 56=-51+56=+5

ը) (16 – 33) – 50=-17-50=-67

գ) (–74 + 27) – 15=-47-15=-62

զ) (81 – 45) – 60=+36-60=-24

թ) (–18 + 6) – 39=-12-39=-51

Posted in մաթեմ 6

Դաս 3

Առաջադրանքներ (դասարանում)

1) Գտե՛ք թվի բացարձակ արժեքը.

ա) |-7 2/9|=7 2/9 =65/9

բ) -6 27/71=-453/71

գ) +3 3/4=+15/4

դ) 0=0

ե) +15 23/24=+383/24

զ) -9 7/8=-79/8

2) Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

ա) +3 4/ 5   > -2 1/6,

բ) -6 3/10 < 0,

գ) -9 1/10  > -8 2/3,

դ) 0 < +6 1/2,

ե) -3 5/6 < -3 3/4,

զ) +8 3/10 < +8 4/9:

3) Կատարե՛ք գումարում.

4) Կատարե՛ք հանում.

Լրացուցիչ(տանը)

5) Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները.

6) Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք գտնվում են հետևյալ թվերի միջև.

7) Կատարե՛ք գործողությունները.