









Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:
Հեղինակ՝ Խորխե Բուկայ
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
ակնհայտ-Ակներև, բացահայտ:
կիրառել- գործադրել, կիրարկել,
2. Բացատրի՛ր այս միտքը՝ Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Այսինքն մեր նպատակի հասնելու համար, պետք է շատ փորձել, ջանք չխնայել և ամբողջ ոգիով փորձել։
3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։
Ջանք չխնայել նպատակին հասնելու համար։
4. Շարադրի՛ր մտքերդ ՝ «Կկարողանա՞մ» ։
Կկարողանամ նպատակիս հասնել։
Կկարողանամ լավ ֆուտբոլիստ դառնալ։
Մահա-Կաշյապան շատ քչերին է հայտնի, քանի որ նա ոչինչ չի գրել։ Մի օր Բուդդան եկավ իր առավոտյան ելույթը տալու՝ լոտոսի ծաղիկը ձեռքին։ Նա լուռ նստեց՝ նայելով ծաղկին, ոչ մի բառ չասելով։ Նրան լսելու եկած տասը հազար սանյասինները շփոթված էին։ Դա չլսված էր։ Նախ, Բուդդան, ով երբեք ոչինչ չի բերել, եկավ լոտոսի ծաղիկով: Երկրորդ, նա միշտ անմիջապես սկսում էր խոսել, բայց այս անգամ շատ ժամեր անցան, և նա պարզապես նստեց ու լուռ նայում էր ծաղկին։Շատերը կարծում էին, որ նա խելագար է: Միայն մեկ հոգի այդպես չէր մտածում, նա սկսեց ծիծաղել: Մահա-Քաշյապան էր։ Բուդդան բարձրացրեց աչքերը, ծիծաղեց և իր մոտ կանչեց Մահա-Կաշյապային: Նա տվեց նրան ծաղիկը եւ հայտարարեց, որ հանդիպումն ավարտվել է՝ ասելով. «Ես քեզ տվեցի այն, ինչ դու արժանի էիր, իսկ Մահա-Կաշյապային տվեցի այն, ինչ նա արժանի է: Երկար տարիներ ես քեզ հետ բառերով եմ խոսում, իսկ դու ոչինչ չես հասկացել։ Այսօր ես լուռ խոսեցի քեզ հետ, և Մահա-Կաշյապան իր ծիծաղով ցույց տվեց ինձ, որ հասկանում է ինձ։ Այս առեղծվածային ճանապարհով գտավ իրավահաջորդ. Մահա-Քաշյապան դարձավ Բուդդայի իրավահաջորդը։
Իմ կյանքում ամենահետաքրքրիր դեպքը եղել է, որ մեր ընտանիքում ծնվեց իմ ու իմ եղբոր միհատիկ, աննման, սիրունիկ քույրիկը՝ Սառան։
Սառան օրից օր մեծանում է, մենք հաճույքով, սիրելով վայելում ու տեսնում ենք։ Նա մեծանալով մեզ լավ է ճանաչում ու ծիծաղում է մեզ։
1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:
Աղմուկը կարող է հիշեցնել(հիշել) կորցնելու (կորչել) պատճառ դառնալ:
Աշխատանքը (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային ելումուտի (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքելը (խոսել):
Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա է շատ:
Գիտնականները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության խոհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:
2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագթյունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը(արագ), և ժամանակը երկրայինի համեմատությամբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակը (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությանների(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Առօրյա մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյանը տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեխք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարծում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին: սքանչացել էին
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա հայտնվեց:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:
6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, խոնարհվել, կռանալ, ծռվել
Սահմանել, կարգել, հաստատել, որոշել,
հափշտակել, հոշոտել, խլել, բզկտել, կորզել, ծվատել, պոկել, պատառոտել, շորթել, գզգզել, գողանալ,
շռայլել, վատնել, քամուն տալ, ծախսել, մսխել
թեքվել, կքվել, ճկվել, հակվել: