քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության
առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի
հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման
վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության,
անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները։
Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության եւ էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ
գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են:
Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր (պլաստ-
մասսաներ, պոլիմերներ, քիմիական մանրաթելեր եւ այլն), որոնք բնության մեջ չեն լինում։
Ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր
ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում եւ կենցաղում։ Ճյուղի
առավել հայտնի արտադրատեսակներն են` ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը,
սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասաները:
Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են
հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում: Վերջին
տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ`
ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին
կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-
րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են
շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են
սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում: Խոշոր քիմիական համալիրներ
ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան),
Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:
Քիմիական արդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայաց-
ված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են
հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների,
մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած
երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան
80%-ը:
Զարգացող երկրներում քիմիական արդյունաբերությունը սկսել է արագ զարգանալ վերջին
շրջանում: Նավթարդյունահանող մի շարք երկրներում (Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա
եւ այլն) հիմք է դրվել նավթաքիմիական արդյունաբերությանը, որի արտադրանքի մեծ մասը
արտահանվում է զարգացած երկրներ: Էկոլոգիապես վնասակար` ջրային եւ օդային
ավազաններն էապես աղտոտող քիմիական արտադրություններն աստիճանաբար դուրս են
մղվում զարգացած երկրներից եւ տեղաբաշխվում են զարգացող երկրներում: Պատճառն այն է,
որ զարգացած երկրներում վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում շրջակա
միջավայրի մաքրությանը, ուստի բնությանը վնաս հասցնելու համար գործարանները ստիպված
են լինում վճարել մեծ տուգանքներ:
Ի տարբերություն ծանր արդյունաբերության ճյուղերի` թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը
հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով եւ
հագուստով:
Թեթեւ արդյունաբերությունը համալիր ճյուղ է, որի գլխավոր ենթաճյուղերն են` տեքստիլի, կարի, տրիկոտաժի, կոշկեղենի, գորգերի արտադրությունները: Այդ ճյուղն ապահովում է
բնակչությանը հագուստով, կոշկեղենով, ամենօրյա օգտագործման կենցաղային իրերով, իսկ
ավտոմեքենաշինությանը եւ այլ ոլորտներին մատակարարում է կաշի, գործվածք եւ այլ
արտադրանք։
Թեթեւ արդյունաբերությունը թեեւ հին ճյուղ է, բայց անընդհատ փոփոխության է են-
թարկվում ինչպես հումքի եւ արտադրանքի փոփոխության, այնպես էլ մարդկանց պահանջներին
համապատասխան: Նորաձեւության թելադրանքով անընդհատ նորացվում են արտադրանքի
տեսականին, օգտագործվող նյութերն ու սարքավորումները: Դրանց հետեւանքով փոխվել է
նաեւ ճյուղի տեղաբաշխման պատկերը: Ներկայումս բացի գյուղատնտեսական հումքից (բամ-
բակ, բուրդ, վուշ, կաշի, մորթի), լայնորեն օգտագործվում են նաեւ արհեստական եւ սինթետիկ
մանրաթելեր, կաուչուկ եւ ոչ բնական ծագման այլ նյութեր։
Չնայած արտադրական գործընթացների մեքենայացմանը եւ ավտոմատացմանը` թեթեւ
արդյունաբերությունը դեռեւս շատ աշխատատար ճյուղ է, որտեղ հիմնականում զբաղված են
կանայք: Այդ պատճառով էլ թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունները հիմնականում
տեղաբաշխված են աշխատուժի կենտրոնացման շրջաններում:
Նախկինում թեթեւ արդյունաբերության գծով առաջատար էին Եվրոպայի բարձր զարգացած
երկրները: Այժմ ճյուղն արագորեն զարգանում է նաեւ զարգացող երկրներում, որտեղ
բնակչության, հետեւաբար նաեւ` աշխատանքային ռեսուրսների աճը բարձր է, իսկ աշխատուժը`
էժան: Բացի այդ, նշված երկրներում առկա է թեթեւ արդյունաբերության հարուստ հումքային
բազա` ի հաշիվ գյուղատնտեսական բնական հումքի (բամբակ, բնական մետաքս, ջութ, բուրդ,
կաշի):
Համաշխարհային շուկայում զարգացող երկրների բաժինը թեթեւ եւ սննդի արդյունաբե-
րության արտադրանքի գծով ավելի մեծ է, քան մշակող արդյունաբերության այլ ճյուղերի
արտադրանքի գծով:
Թեթեւ արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ: Այն ներկայացված է
աշխարհի բոլոր երկրներում:
Բնական հումքից պատրաստվող թելերի ու գործվածքների արտադրությունը գլխավորապես
կենտրոնացած է զարգացող երկրներում, հատկապես Չինաստանում, Հնդկաստանում,
Բանգլադեշում, Թուրքիայում, Եգիպտոսում, Բրազիլիայում եւ այլուր: Արհեստական հումքի`
սինթետիկ մանրաթելերի եւ դրանցից պատրաստվող գործվածքների արտադրությամբ
առաջատար են զարգացած երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան,
Ֆրանսիան եւ այլն:
սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակ-
չության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Ուստի այն առկա է
աշխարհի բոլոր երկրներում, այսինքն սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի
համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի
տեսականին եւ ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով,
ինչպես նաեւ պահանջարկի ու սպառման գործոնով։
Սննդի արդյունաբերությունը բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից ու արտադրու-
թյուններից, որոնք միմյանցից տարբերվում են տեղաբաշխման սկզբունքներով: Արագ փչացող
հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ եւ այլն) մշակող ձեռնարկությունները
տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։ Միեւնույն ժամանակ, դրանցից պատրաստված
արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատեւ պահպանման եւ տրանսպորտային փոխադրման համար: Դա է պատճառը, որ, օրինակ, շաքարի արտադ-
րությունը կենտրոնացած է դրա համար հումք ծառայող շաքարեղեգի եւ շաքարի ճակնդեղի
աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի
արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում,
Ֆրանսիայում եւ խաղող մշակող այլ երկրներում։
Սննդի արդյունաբերության որոշ ճյուղեր ու արտադրություններ էլ, ընդհակառակը,
փոխադրման առումով հարմար հումքից (օրինակ` ցորենից) պատրաստում են արտադրանք
(հաց, հրուշակեղեն եւ այլն), որը շուտ փչացող է: Այդպիսի ձեռնարկությունները տեղաբաշխվում
են սպառման վայրերում:
Սառնարանային նավերի, երկաթուղային վագոնների, ավտոմեքենաների օգտագործման
շնորհիվ շուտ փչացող, բայց նախնական մշակման ենթարկված գյուղատնտեսական հումքը եւ
ձկնամթերքը փոխադրվում են բնակչության մեծ խտություն, հետեւապես` սննդամթերքի մեծ
պահանջարկ ունեցող վայրեր, խոշոր քաղաքներ ու նավահանգիստներ, որտեղ կառուցված
սննդի արդյունաբերության ձեռնարկություններում ենթարկվում են վերջնական մշակման, որից
հետո ստացված արտադրանքը (օրինակ` ձկան պահածոն) հասցվում է սպառողին։
Այժմ լայն տարածում է ստանում խտանյութերից պատրաստի արտադրանքի արտադրու-
թյունը: Օրինակ` արեւադարձային ու այլ երկրներում մրգերից պատրաստված խտանյութերից
ՀՀ-ում նույնպես արտադրում են տարբեր ըմպելիքներ, սպիրտից` օղի եւ այլն:
1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Քիմիական արդյունաբերությունը մեծ մասամբ օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և կենցաղում: Տնտեսության մեջ օգտագործվում է օրինակ՝ ծծմաբկան թթուն, իսկ կենցաղում օգտագործվում է պլասմասաներով:
2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։
Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է այն ինչ չկա բնության: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը: Հին ճյուղեր են, օրինակ՝ մետաղաձուլությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան և քիմիան:
3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ մեծ դեր է զբաղեցնում։ Թեթև արդյունաբերության գլխավոր ենթաճյուղերն են տեքստիլի, կարի, տրիկոտաժի, կոշիկեղենի, գորգերի արդյունաբերությունը։ Թեթև ճյուղը մեզ ապահովում է հագուստով, կոշկեղենով, կենցաղային իրերով։ Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով։
4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։
Սննդի արդյունաբերություն տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին և ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով, ինչպես նաև պահանջարկի ու սպառման գործոնով։
Day: 01.03.2023
Ֆիզիկա 7
1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Օրինակ՝, երբ որ ակը շփվում է գետնի հետ, նա սկսում է շարժվել։
2.Ինչով է պայմանավորված շփումը։
Շփում է պայմանավորված շփվող մարմինների մակերևույթներից։ Շփումը առաջանում է երբ երկու մարմնի մակերևույթները իրար են հպվում։
3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Շփումը ունի երեք տեսակ՝ դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ և գլորման շփման ուժ։ Օրինակ՝, եթե գիրքը դրված է սեղանին, նա չի շարժվում, բայց շփվում է սեղանի հետ։ Օրինակ՝, եթե սահնակը իջնում է սարից, նա որոշ ժամանակ հետո կանգնում է։ Օրինակ՝, եթե գլորվում է սահնակը, նա ավելի քիչ շանսեր ունի կանգնելու, քան սահքի շփման ուժի ժամանակ։
4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Գլորման շփման ուժը փոքր է, որովհետև երբ սահնակը սղալով է իջնում, նրան հեշտ է կանգնացնելը։ Նա դիպչելով մի մեծ քարի կկանգնի, իսկ գլորվող սահնակը վրայով կանցնի և դժվար կլինի նրան կանգնացնել։
5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Շփումը օգտակար է նրանով, որ շփման շնորհիվ ավտոմեքենաները քշվում են և արգելակում, մարդիկ և կենդանիները քայլում են և վազում, մենք ձեռքով առարկաներ ենք բռնում։
6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Շփման հետևանքով մաշվում են մեքենաների մասերը։
7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփումը կարելի է մեծացնել խորթ ու բորթ վայրերով, քարերով և այլ մարմիններով։
8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփմուը կարելի է փոքրացնել յուղերով և քսուքներով։ Շփումը նաև կարելի փոքրացնել առանցքակալներով դարձնելով գլորման շփումը, որը ավելի փոքր է։
9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ՝, երբ թուղթը գցում ենք նրա վրա ազդում են երկրի ծանրության ուժը և օդը։
10.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ազդում է նույն ուժով, որքան մի քանի ուրիշ ուժ, կոչվում է համազոր։
11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1+F2:
12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և
ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1-F2։