1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում եւ կենցաղում։
2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։
Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր (պլաստ- մասսաներ, պոլիմերներ, քիմիական մանրաթելեր եւ այլն), որոնք բնության մեջ չեն լինում։
3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Համաշխարհային շուկայում զարգացող երկրների բաժինը թեթեւ եւ սննդի արդյունաբե- րության արտադրանքի գծով ավելի մեծ է, քան մշակող արդյունաբերության այլ ճյուղերի արտադրանքի գծով:
4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։
Սննդի արդյունաբերությունը բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից ու արտադրու- թյուններից, որոնք միմյանցից տարբերվում են տեղաբաշխման սկզբունքներով: Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ եւ այլն) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։
Հիդրա— աղեխորշավորների տիպի հիդրոզոաների դասի անվողնաշարավոր կենդանի։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 1-1, 5 սմ։ Ապրում է քաղցրահամ ջրերում։ Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք։ Հիդրաներն օժտված են վերականգնման (ռեգեներացիա) ընդունակությամբ։
Պատրաստել ուսումնական նյութ` կարող եք որևէ նյութ թարգմանել և ձայնագրել:Էջ 100-105:
Աղեխորշավորների տիպ Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում: Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ:
Այդ բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով: Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով: Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ: Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը:
Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է:
Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով:
Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում: Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ նրանք հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են: Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում ունեն զանգերի, գնդերի և հովանոցների տեսք: Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս.
Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:Բազմացումը Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:
Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:
Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով:
Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:
Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունը կազմում են զարգացման առավելագույն աստիճանի հասած կենդանի օրգանիզմները: Բազմաբջիջ կենդանիների հիմնական կարգաբանական տիպերը և դասերը, սկիզբ առնելով միմյանցից, հասել են զարգացման բարձրագույն աստիճանի: Բազմաբջիջ կենդանիներից օղակավոր որդերը սկիզբ են տվել առավել կատարյալ մյուս բոլոր օրգանիզմներին: Միջատները հանդիսանում են բնության մեջ ամենաբազմազան օրգանիզմները, ձկները, իրավամբ, ջրային տարածության տիրակալներն են: Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունից մարդը ներկայանում է որպես բնության զարդ ու կատարելություն:
Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը կազմված է միլիոնավոր բջիջների ամբողջությունից, որոնց համակարգված և ամբողջական աշխատանքը այն դարձնում է միավորված ընդհանրական համակարգ:
Բազմաբջիջ օրգանիզմների բջիջները կառուցվածքի և գործառնության հիմնական գծերով նման են միաբջիջ կենդանիների բջիջներին:
Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը.
– ունի մասնագիտացված բջիջներ,
– ունի մասնագիտացված բջիջներից կազմված տարբերակված հյուսվածքներ,
– ունի տարբեր հյուսվածքներից կազմված և խիստ որոշակի գործառույթ ունեցող օրգաններ,
– ունի տարբեր գործառույթներ, բայց նույն նշանակությամբ օրգաններից համախմբված օրգան – համակարգեր,
– ունի մինչև 10 հիմնական օրգան – համակարգերից և մինչև 4 հիմնական հյուսվածքներից կազմված օրգանիզմ:
Նշված յուրահատկություններով պայմանավորված` բազմաբջիջ կենդանիները կազմում են առանձին ենթաթագավորություն, որը պատկանում է կենդանիների թագավորությանը:
Անողնաշարավորների կազմի մեջ մտնում են.
Աղեխորշավորների տիպը. ներկայացուցիչներն են մեդուզաները:
Տափակ որդերի տիպը. ներկայացուցիչն է պլանարիան:
Օղակավոր որդերի տիպը. ներկայացուցիչն է անձրևորդը:
Փափկամարմինների տիպը. ներկայացուցիչն է խխունջը:
Հոդվածոտանիների տիպը. ներկայացուցիչներն են խեցգետնակերպերը, սարդակերպերը, միջատները:
Ողնաշարավորների կազմի մեջ մտնում է քորդավորների տիպը.
Ձկների դասը. ներկայացուցիչն է շնաձուկը:
Երկկենցաղների դասը. ներկայացուցիչն է գորտը, սալամանդրան:
Սողունների դասը. ներկայացուցիչն է մողեսը, օձը:
Թռչունների դասը. ներկայացուցիչն է թութակը:
Կաթնասունների դասը. ներկայացուցիչն է կապիկը, մարդը:
Բազմաբջիջ կենդանիներին բնորոշ են կենդանիներին բնորոշ բոլոր հիմնական հատկանիշները.
Հետերոտրոֆ են. հետևաբար սննդի ակտիվ հայթհայթողներ են:
Տեղաշարժվում են՝ որպես զարգացման առանձնահատկություն:
Աճում են սահմանափակ ժամանակահատվածով:
Ունեն փոխադրման հատուկ համակարգ, որը գործարկում է արյունը:
Արտազատում են ազոտ պարունակող հատուկ միացություններ, հատկապես՝ միզանյութ:
Պահեստավորում են սննդանյութեր՝ ճարպի և գլիկոգենի ձևով:
Բնորոշ է մարմնի հստակ, կայուն և կանոնակարգված ձև, որը ապահովում են, օրինակ՝ կմախքը, մկանները, մաշկը:
Տեղաշարժման բնույթով պայմանավորված` ձևավորվել է բազմաբջիջների մարմնի համաչափությունը:
ա) Հատակին ամրացած և պասիվ տեղաշարժվող օրգանիզմներին հատկանշական է մարմնի ճառագայթային համաչափությունը:
Օրինակ՝ սպունգը, հիդրան, մեդուզան, ծովաստղը:
բ) Ազատ կենսակերպ վարող և ակտիվ տեղաշարժվող օրգանիզմներին հատկանշական է մարմնի երկկողմ համաչափությունը:
Օրինակ՝ խեցգետինները, ձկները, թռչունները, մարդը:
Ակտիվ տեղաշարժումը, ինչպես գիտեք, հանգեցրել է թթվածնի պահանջարկի ավելացման, ինչի արդյունքում որոշակի փուլից հետո բազմաբջիջներին բնորոշ են դարձել շնչառական օրգանները:
Խռիկներով շնչում են ջրային կյանք վարող կենդանիները՝ խեցգետինները, ձկները: