Գյուղատնտեսության ճյուղերից մեկը բուսաբուծությունն է, որին անվանում են նաև հողագործություն: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման բազմազան պարենամթերք, արդյունաբերությանըհումք, իսկ անասնապահությանը կեր: Ամբողջ աշխարհում մշակում են մոտ 1600 մշակաբույս, այդ թվում ՀՀ-ումավելի քան 100-ը: Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներումերկրորդն է, օրինակԳերմանիայում, Դանիայում: Բուսաբուծությունը բաղկացած է դաշտավարությունից դաշտային մշակաբույսերի աճեցումից և այգեգործությունիցտարբեր տեսակի մրգերի ծառերի և թփերի աճեցումից: Բուսաբուծության տեղաբաշխման մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են: Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում: Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը, որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսի բերքի պահանջարկի մեծությունը: Ըստ կիրառական նշանակության առանձնացնում են հացահատիկային, ինչպես նաև ձիթատու, շաքարատու, յուղատու, կաուչուկատու և այլ տեխնիկական մշակաբույսեր: Սակայն մշակաբույսերի նման խմբավորումը պայմանական է: Օրինակգարին հացահատիկային պարենային մշակաբույս է և, միաժամանակ, կերային մշակաբույս կենդանիների համար, ինչպես նաև տեխնիկական մշակաբույսգարեջրի արտադրության համար: Դաշտավարության գլխավոր դերը պատկանում է հացահատիկային մշակաբույսերին, մասնավորապես ցորենին, բրնձին և եգիպտացորենին: Հացահատիկի արտադրությունը համաշխարհային գյուղատնտեսության հիմքն է, քանի որ հացահատիկը մարդու ամենակարևոր սննդամթերքն է: Այդ պատճառով էլ դրանց տարածումը համընկնում է մարդկանց տարաբնակեցման հետ: Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենը: Ցորենի հայրենիքը Առաջավոր Ասիան էՀայկական լեռնաշխարհի հետ միասին: Ներկայումս ցորենը գլխավորապես մշակվում է բարեխառն և մերձարևադարձային գոտիների սահմաններում: Ցորենի ամենաշատ բերքը ստացվում է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում: Բրնձի հայրենիքը Չինաստանն է: Նրա ցանքատարածությունն ավելի պակաս է, քան ցորենինը, բայց դրանց համախառն բերքը գրեթե հավասար է: Դրա պատճառն այն է, որ բրնձի մշակության գրեթե ամբողջ տարածքում միևնույն տարածությունից տարվա ընթացքում բրնձի երկու բերք են ստանում: Բրինձը շատ ջերմասեր և խոնավասեր մշակաբույս է: Նա սիրում է, որ «գլուխը արևի տակ լինի, իսկ ոտքերը ջրում»: Այդ պատճառով էլ ամենից շատ բրինձ աճեցնում են հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Աշխարհի բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը: Եգիպտացորենը «ծնվել» է Մեքսիկայում, իսկ աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո տարածվել է նաև այլ շրջաններում: Եգիպտացորենի ցանքատարածությունները գրեթե համընկնում են ցորենի գոտու հետ: Եգիպտացորենի հատիկն ունի պարենային նշանակություն, իսկ նրա ցողունն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր: Եգիպտացորենի գլխավոր արտադրողները եղել և մնում են ԱՄՆ-ը, Չինաստանը և Բրազիլիան: Աշխարհում հացահատիկ գլխավորապես ներմուծում են նոր զարգացող երկրները: Իրենց նշանակությամբ բուսաբուծության մեջ երկրորդը տեխնիկական մշակաբույսերն են: Տեխիկական են համարվում այն մշակաբույսերը, որոնք հումք են ծառայում արտադրության համար կամ օգտագործվում են տեխնիկական մշակումից հետո: Թելատու տեխնիկական մշակաբույսերից մեծ դեր ունի բամբակենին: Բամբակենին պահանջում է մեծ քանակությամբ արևի լույս և ջուր: Այն հիմնականում մշակում են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Բամբակագործության հիմնական և խոշոր շրջանն Ասիան է, այնուհետև Ամերիկան և Աֆրիկան: Ամենաշատ բամբակ արտադրում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը: Վուշը բարեխառն գոտու սակավ ջերմասեր թելատու մշակաբույս է: Վուշից պատրաստում են գործվածքներ, անձեռոցիկներ, սրբիչներ: Նրա համաշխարհային արտադրության գրեթե 3/4-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, Բելառուսին, Բալթյան երկրներին: Ջուտը և սիսալը նույնպես թելատու մշակաբույսեր են: Դրանցից պատրաստում են նավերի ճոպաններ, պարկեր, գորգեր, կոպիտ գործվածք: Դրանք գլխավորապես մշակում են Հարավային Ասիայում (Հնդկաստան, Բանգլադեշ) և Արևելյան Աֆրիկայի երկրներում: Վերջին տասնամյակներում ջուտի և սիսալի ցանքատարածությունները կրճատվում են, քանի որ այդ մշակաբույսերից արտադրված թելերի փոխարեն օգտագործվում են քիմիական մանրաթել, իսկ այդ մշակաբույսերից ազատված տարածքներում մշակում են պարենային մշակաբույսեր: Ձիթատու մշակաբույսերը մարդկանց սննդաբաժնում ունեցած նշանակությամբ հացահատիկից հետո երկրորդն են: Մարդկանց կողմից օգտագործվող ճարպերի 2/3-ը բաժին է ընկնում բուսական յուղերին: Արևածաղկի հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի հարավային մասն է: Արևածաղկի բերքով աշխարհի առաջատար երկրներն են Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը: Ձիթենին բազմամյա, ջերմասեր մշակաբույս է: Հիմնականում տարածված է միջերկրածովյան երկրներում (Իտալիա, Իսպանիա, Հունաստան): Սոյան արժեքավոր և բազմանպատակ օգտագործվող պարենամթերք է և կերային մշակաբույս: Ջերմասեր այս մշակաբույսի հայրենիքը Արևելյան Ասիան է (Չինաստանը և Կորեան): Մեր օրերում նրա գլխավոր արտադրողներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Չինաստանը: Հարավարևելյան Ասիայում, հատկապեսԻնդոնեզիայում, Մալազիայում և Թաիլանդում մշակվող ծառատեսակ է կաուչուկատու հևեյան, որի կաթնահյութը կարևոր հումք է բարձրորակ բնական կաուչուկ ստանալու համար: Պալարային մշակաբույսերից ամենատարածվածը կարտոֆիլն է մարդու «երկրորդ հացը», որի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Այն ևս բազմանշանակ օգտագործվող մշակաբույս է. մարդկանց սննդում օգտագործվում է որպես պարեն, անասնապահության մեջորպես անասնակեր, սննդի արդյունաբերության մեջ որպես օսլայի ստացման հումք: Կարտոֆիլի համախառն բերքով աչքի է ընկնում Չինաստանը: Շաքարատու մշակաբույսերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց սննդի մեջ: Գլխավոր շաքարատուները շաքարի ճակնդեղը և շաքարեղեգն են: Շաքարի ճակնդեղ աճեցնում են բարեխառն գոտում, հատկապես Ուկրաինայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Շաքարեղեգ աճեցնում են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում Ամերիկա աշխարհամասում, Հարավային և Հարավ-արևելյան Ասիայում, Ավստրալիայում: Առույգացնող մշակաբույսերից են սուրճը, թեյը և կակաոն: Դրանք բոլորն էլ մշակում են արևադարձային գոտում (թեյը նաև մերձարևադարձում): Սուրճի հայրենիքը Եթովպիան է: Պարենային ապրանքների համաշխարհային առևտրում սուրճն իր արժեքով ցորենից հետո գրավում է երկրորդ տեղը: Սուրճի գլխավոր արտադրողներն են Բրազիլիան, Կոլումբիան: Թեյի հայրենիքը Չինաստանն է: Թեյի համաշխարհային բերքի մոտ 3/5-ը տալիս են Ասիայի երկրները, հատկապեսՀնդկաստանը, Չինաստանը և Շրի Լանկան: Կակաոյի (շոկոլադի ծառի) հայրենիքը Ամերիկան է Մեքսիկական բարձրավանդակը: Սակայն ժամանակի ընթացքում այն լայն տարածում գտավ Աֆրիկայում, որտեղ առանձնանում են Կոտ Դիվուարը, Գանան, Սենեգալը: Աֆրիկան տալիս է կակաոյի համաշխարհային բերքի 2/3-ը: Համեմունքները (դարչին, մեխակ, վանիլ) մշակվում են գլխավորապես արևադարձային գոտում: Ձիթատու, շաքարատու, պալարատու և հատկապես առույգացնող մշակաբույսերի զգալի մասը մտնում է համաշխարհային շուկա: Դրանց գլխավոր արտահանողները նոր զարգացող երկրներն են, իսկ ներմուծողներըզարգացած երկրները: Բանջարաբուծությունն ու այգեգործությունը կարևոր դեր են խաղում բնակչության սննդի մեջ: Դրանք նաև հումք են հանդիսանում սննդի արդյունաբերության գինու-կոնյակի և պահածոների արտադրության համար: Բանջարաբուծությունը զարգացած է ամենուրեք, հատկապես բարեխառն և մերձարևադարձային գոտում: Այն բնակչությանը մատակարարում է թարմ բանջարեղեն: Դրանք գլխավորապես մշակում են բնակչության խոշոր կուտակումների շրջանումքաղաքային խոշոր ագլոմերացիաների շրջակայքում, որովհետև բանջարեղենը հիմնականում շուտ փչացող է և փոխադրման հարմար չէ: Այգեգործությունը հատկապես զարգացած է մերձարևադարձային և արևադարձային գոտիներում: Շատ պտուղներ ունեն տարածման լայն աշխարհագրություն, օրինակ տանձը, խնձորը, սալորը, բալը: Միջերկրական ծովի ավազանի երկրներում լայն տարածում է ստացել խաղողագործությունը, որն առանձնապես զարգացած է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է Չինաստանը, խաղողիԻտալիան, նարնջի և կիտրոնի ԱՄՆ-ը, մադնարինի` Ճապոնիան: