Posted in Պատմություն 7

10րդ դար

Կազմել 10-րդ դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին:

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք կառուցված շինությունները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց, Բագրատունյաց թագավորություն/տեսանյութ/

Լրացուցիչ աշխատանք

Անի մայրաքաղաքի մասին

640px-Ani_seen_from_Armenia

Անին Հայաստանից

Առաջադրանք 2

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների մասին:

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:

Պատմիր Անիի թագավորության անկման հետևանքների մասին:

Լրացուցիչ աշխատանք

Արծրունիների տոհմի պատմությունը:Sent from Outlook for Android

Posted in Հայոց Լեզու 7

Գործնական քերականություն

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:

Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:

բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:

Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:

Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

Պատճառական բայերը կազմվում են`

1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Առաջադրանքներ

1․Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր, թանձրանալ խոր-խորանալ։

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ։

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել:

Դ-. Թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել:

2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել: ցնել ածանցը

3․Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել-ամրացրեցիք) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել-արածեցիր):
Նա իր ձիուն (մեծացնել-մեծացրեց) չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել-ձանձրացրեցի) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել-թռցրեցինք) արևկող անող թռչուններին:

Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանքներ:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել

բարձրացնում-բարձրացնել

կորցնում են-կորցնել

ենթադրեց-եթադրել

բարձրացնել-բարձրացնել

կանգնած է-կանգնել

պնդեց-պնդել

թոթվեցին-թոթվել

մտածել-մտածել

ասաց-ասել

վիճում են-վիճել

մեծանում է-մեծանալ

հեռանում են-հեռանալ

լսեն-լսել

բարձրացնում են-բարձրացնել

գոռում-գոռալ

լինում-լինել

չեն բարձրանում-բարձրանալ

խոսում-խոսել

գտնվում-գտնվել

ջնջվում է-ջնջվել

իշխում-իշխել

չեն խոսում-խոսել

շշնջում են-շշնջալ

չի լինում-լինել

ասում են-ասել

մի մոռացեք-մոռանալ

հեռացնում են-հեռացնել

մեծացնում են-մեծացնել

մի չարաշահեք-չարաշահել

կգա-գալ

կլինի-լինել

չեք գտնի-գտնել


2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-կարծել
պնդել-ամրացնել,
իշխել-տիրապետել,
արտաբերել-արտասանել,
թոթվել-շարժել,
ջնջել-


2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-կարծել
պնդել-ամրացնել,
իշխել-տիրապետել,
արտաբերել-արտասանել,
թոթվել-շարժել,
ջնջել-մաքրել
շշնջալ-ցած ձայնով խոսիլ
ստիպել-ճնշել
գոռալ-աղմկել
վիճել-բանավիճել
շփոթվել-ապշել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, առաջանալ

խիտ, խտանալ

խոր, խորանալ

նոսր, նոսրանալ

մահ, մահանալ

կույր, կուրանալ

բազում, բազմանալ

ուրախ, ուրախանալ

ծեր, ծերանալ

գեղեցիկ, գեղեցկանալ

վախ, վախենալ

կամ, կամենալ

մոտ, մոտենալ

հաս, հասնել

անց, անցնել

հագ, հագնել

թիռ, թռչել

սառ, սառչել

կիպ, կպչել

տես, տեսնել