Posted in Հանրահաշիվ 7

Ապրիլ 5

356)

x+x+12=86

2x=86-12

2x=74

x=37

37

37+12=49

357) ա)

x+x+420+x+350=3230

x+x+x=3230-420-350

3x=2460

x=820

820

820+420=1340

820+350=1170

357 բ)

x+x+16+2x=276

4x=276-16

4x=260

x=65

65

65+16=81

2.65=130

357դ)

2x+x+x-200=2400

4x=2400+200

4x=2600

x=650

2.650=1300

650

650-200=450

Posted in Աշխարհագրություն 7

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրության ոլորտից ստանում ենք ավելի քիչ եկամուտ, և այն ավելի տարածված չէ, քան ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության ոլորտները։

2․Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը մարդուն տալիս է փայտանյութ, պտուղներ, հատապտուղներ, սերմեր, բույսեր, որոնցից պատրաստում են զանազան դեղեր և այլն։ Այդ բարիքները օգտագործում են գյուղատնտեսությունում։

3․Ի՞նչ հետևանքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Անտառային տնտեսությունը մեզ փայտ է տալիս, բայց դրանով մենք ոչնչացնում ենք մեծ քանակով ծառեր, որոնք ապահովում են մեր թթվածինը։ Որսորդության պատճառով կենդանական աշխարհը փոքրանում է։ Նաև հայտնվել են շատ որսագողեր, ովքեր ապորինի որսում են անմեղ և ինչու չէ, նաև կարմիր գրքում գրանցված կենդանիների։

4․ Նշել երկրներ, որտեղ տվյալ ճյուղերի զարգացումը համարվում է առաջնային։

Ձկնորսություն՝ Չինաստանը, Պերուն, Չիլին, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան:
Անտառային տնտեսություն՝ Ռուսաստան, Բրազիլիա, ֆինլանդիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա,
Որսորդություն՝ Ռուսաստան, Կանադա, Շվեդիա, Ավստրալիա

Posted in Հայոց Լեզու 7

Հարիսոն Բերջերոն։ Կուրտ Վոնեգուտ

Կարդալ պատմվածքը։

  1. Անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։
  2. Դուրս գրել հատվածներ, որտեղ, քո կարծիքով, գլխավոր միտք կար արտահայտված։
  3. Ընտրել բանաստեղծություն և սովորել անգիր։

2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան։ Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար էին ամեն առումով։ Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները։ Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին։ Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211֊րդ, 212֊րդ և 213֊րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ։ Ինչևէ դեռ կային բաներ, որ իդեալական չէին։ Օրինակ ապրիլ ամիսը շարունակում էր փոփոխական լինել և մարդկանց շփոթեցնել՝ գարուն է, թե՝ ոչ։ Այդ ամիսն էր, երբ Գլխավոր Զսպողի մարդիկ տարան Ջորջ և Հազել Բերջերոնների 14֊ամյա որդուն՝ Հարիսոնին։ Ինչ խոսք, դժբախտություն էր, բայց Ջորջը և Հազելը չէին կարող դրա մասին խորը մտածել։ Հազելը միջին ինտելեկտի տեր էր, իսկ Ջորջը, թեև նորմալից շատ ավելի խելոք էր, ականջին կրում էր ուղեղի աշխատանքը զսպող սարք։ Օրենքն էր պարտադրում, որ այդ սարքը նա կրի միշտ։ Սարքը հաղորդիչ էր, որ կապ էր տալիս կառավարությանը։ 20 վայրկյանը մեկ հաղորդիչը սուր ձայն էր արձակում, որ Ջորջի պես խելոք մարդկանց թույլ չտար առիթից օգտվել և իրենց ուղեղները օգտագործել մտածելու համար։ Ջորջը և Հազելը հեռուստացույց էին նայում։ Հազելը լաց էր լինում, բայց հասցրել էր մոռանալ՝ ինչից էր հուզվել։ Հեռուստատեսությամբ բալետ էին ցույց տալիս։ Ջորջի ականջի մեջ նորից խշշաց։ Նրա մտքերը ցրվեցին։

— Շատ սիրուն պարեցին, հենց նոր,— ասաց Հազելը։

— Հ՞ն,— ասաց Ջորջը։

— Ասում եմ, պարը վատը չէր,— ասաց Հազելը։

— Ճիշտ ես,— ասաց Ջորջը։

Նա փորձեց մտածել բալետի պարուհիների մասին։ Նրանք իրոք լավն էին, համենայն դեպս, ուրիշներից ավելի լավը չէին։ Նրանց մեջքերին զսպիչի սարքի պարկերն էին կապած, դեմքերը՝ փակված էր, որ ոչ մեկը գեղեցիկ ժեստով չտարվեր։ Ջորջին սկսեց տանջել միտքը, որ գուցե պարուհիների ուղեղներին զսպիչներ չպետք է հագցնել։ Բայց Ջորջը չհասցրեց խորանալ, քանի որ նորից նրա ականջի ռադիոն խշշաց։ Ջորջի դեմքը խոժոռվեց, պարուհիներից երկուսինն էլ։ Հազելը մտավոր աշխատանքի զսպիչ չուներ, դրա համար հարցրեց Ջորջին՝ ինչ ձայն ստիպեց խոժոռվել։

— Կարծում եմ հետաքրքիր կլիներ տարբեր ձայներ լսելը,— ասաց Հազելը՝ մի քիչ նյարդայնացած։

— Ես լավ Գլխավոր Զսպող կաշխատեի։

— Նույնքան լավ, որքան բոլորը։

— Ո՞վ ինձնից ավելի լավ գիտի՝ որն է միջակությունը։

— Ճիշտ ես,— ասաց Ջորջը։ Նա սկսեց մտածել իր ոչ միջակ որդու մասին, ով հիմա բանտում էր, բայց էլի ականջում ձայնը խշշաց։ Այս անգամ հաղորդիչի ձայնն այնքան ուժեղ էր, որ Ջորջը սփրթնեց և սկսեց դողալ, աչքերն էլ արյուն լցվեց։ Բալետ պարողներն էլ այդ պահին գետնին ընկան։

— Դու հոգնած տեսք ունես, ինչու չես պառկում, քո զսպիչի պարկը ծանր է, կհենես բարձին, մեջքդ չի հոգնի։ Գնա հանգստացի, լուրջ, ես դեմ չեմ, որ մի քանի րոպե ինձ հավասար չլինես։ Ջորջը ձեռքով բռնեց իրեն կապված կապոցը։

— Մի անհանգստացի, ես սովորել եմ արդեն, պարկը իմ մի մասն է դարձել։

— Այնքան հոգնած տեսք ունես, եթե կարողանայինք ծակ բացել ու մի քիչ թեթևացնել այդ պարկը։

— Ահա, ու երկու տարի բանտ նստել ու 2000 դոլար տույժ մուծել։ Չէ, գոհ ու շնորհակալ եմ։ Եթե ես սրանից ազատվելու ձև մտածեմ, դա կանեն նաև ուրիշներ ու մենք կրկին կհայտնվենք քարե դարում, երբ բոլորը մրցում էին իրար հետ։ Դու հո դա չե՞ս ուզում։

— Իհարկե, ոչ։

— Կարծում ես՝ ի՞նչ է կատարվում հասարակության հետ, եթե մարդիկ օրենքները շրջանցելու փորձ անեին։

— Երևի այն կկործանվեր,— ասաց Հազելը։

Հեռուստահաղորդումը հանկարծ ընդհատվեց, լուրերի ժամն էր։ Սկզբից հասկանալի չէր՝ ինչի մասին է, քանի որ հաղորդավարը, ինչպես բոլոր հաղորդավարները, լուրջ լեզվական խնդիրներ ուներ։ Մոտ կես րոպե նա փորձում էր ասել՝ տիկնայք և պարոնայք։ Չստացվեց։ Նա խոսքը փոխանցեց բալետի պարուհուն։

— Բայց հաղորդավարը փորձում էր խոսել, թեև հեշտ չէր։ Դա ամենակարևորն է։ Կարելի է նրան պարգևատրել փորձելու համար,— ասաց Հազելը։

— Տիկնայք և պարոնայք,— ասաց բալետի պարուհին։ Պետք է,որ նա շատ սիրուն լիներ, քանի որ այն դիմակը, որը կրում էր, ուղղակի սարսափելի էր։ Եվ ակնհայտ էր նաև, որ նա բոլոր պարուհիներից ամենաճկունն է, քանի որ նրան կապված ծանրոցների չափի ծանրոցներ միայն հարյուր կիլոգրամ կշռող մարդկանց վրա են կապում։

— Հարիսոն Բերջերոնը, 14 տարեկան հենց նոր փախել է բանտից, որտեղ նա հայտնվել էր, քանի որ մեղադրվում էր իշխանափոխություն ծրագրելու մեջ։ Նա հանճար է և ճկուն, ուստի վտանգավոր է։

Այդ խոսքերի հետ Հարիսոն Բերջերոնի նկարը հայտվեց հեռուստացույցի էկրանին։ Մի փոքրիկ սարքի փոխարեն մեծ ականջակալներ էին գլխին դրված, իսկ աչքերին հաստ ապակիներով ակնոց էր։ Դրանք ոչ միայն նրան կիսակույր դարձնելու համար էին, այլև գլխացավեր առաջացնելու։ Նրա մարմնին մետաղյա վահաններ էր հագցված։ Հաղթանդամ մարդկանց վրա այդ զսպիչները մի քիչ այլ տեսք էին ունենում, բայց Հարիսոնի վրա դրանք անիմաստ իրերի կույտ էին հիշեցնում։

Տեսքը ավելի վատացնելու համար՝ նրան պարտադրում էին կրել կարմիր ռետին՝ քթի վրա, ունքերը միշտ սափրած պահել, և կրել սև ռետիններ՝ սպիտակ ատամներին։

— Եթե դուք այս տղային տեսել եք,— ասաց բալետի պարուհին,— մի փորձեք, կրկնում եմ, մի փորձեք խոսել նրա հետ։

Ադ պահին դուռը սկսեցին քաշքշել, իսկ հեռուստացույցից լսվեցին սարսափահար գոռգռոցներ։ Հարիսոն Բերջերոնի լուսանկարը սկսեց թռվռալ՝ կարծես երկրաշարժի ձայնի տակ պարեր։

Ջորջ Բերջերոնը ճանաչեց երկրաշարժը։

— Աստված իմ,— ասաց Ջորջը,— պետք է որ սա Հարիսոնը լինի։

Բայց ուղեղը զսպող սարքի ձայնը նորից վերացրեց մտքերը։ Երբ Ջորջը կարողացավ նորից բացել աչքերը, Հարիսոնի նկարը վերացել էր էկրանից։ Իսկական Հարիսոնն էր էկրանի մոտ։ Ծաղրածու տեսքով՝ հաղթանդամ Հարիսոնը սենյակի մեջտեղում էր։ Դռան բռնակը դեռ Հարիսոնի ձեռքում էր։ Բալետի պարողները, տեխնիկները, երաժիշտները, հաղորդավարները ծնկի էին իջել նրա առաջ, սպասելով մահվան։

— Ես կայսրն եմ,— գոռաց Հարիսոնը,— լսու՞մ եք։ Ես կայսրն եմ։ Բոլորդ պետք է անեք՝ ինչ ես կասեմ,— ոտքով խփեց գետնին։

— Նույնիսկ էս տեսքով՝ թուլացված, խեղճացված ու հաշմանդամ դարձած ես ավելի ուժեղ եմ քան որևէ մեկ։Ապա նայեք և կտեսնեք՝ ես ինչ եմ դառնում։ Հարիսոնը քանդեց իր զսպիչի թելերը, զսպիչը ընկավ գետնին և ջարդվեց։ Հարիսոնը պատերին շպրտեց նաև իր ականջակալները և ակնոցը։ Այս ամենը թոթափելուց հետո նա ամպրոպի աստծու տեսք ստացավ։

— Հիմա ես կընտրեմ իր կայսրուհուն,— ասաց նա՝ նայելով մարդկանց։

— Թող առաջին կինը, ով ռիսկ կանի կանգնել դառնա իմ կինը և ստանա գահը։

Մի րոպեից բալետ պարողներից մեկը ոտքի կանգնեց՝ օրորվելով։ Հարիսոնը ամենայն հոգատարությամբ հանեց զսպիչը նրա ականջից, այլ կաշկանդիչ գործիքները, իսկ վերջում հանեց նաև դիմակը։

Նա կուրացնող գեղեցկություն ուներ։ — Հիմա,— ասաց Հարիսոնը՝ նրա ձեռքը բռնելով,— ցույց տանք մարդկանց, թե ինչին են ասում պար։ Երաժշտությու՛ն։

Երաժիշտները իրենց տեղերը վերադարձան, և Հարիսոնը զսպիչներից նրանց էլ ազատեց։

— Լավ նվագեք և ես ձեզ բարոններ և դուքսեր կդարձնեմ։

Երաժշտությունը սկսվեց։ Հարիսոնը և իր կայսրուհին պարզապես լսում էին, ուշադիր, կարծես իրենց սրտի աշխատանքը երաժշտությանը հարմարեցնելու համար։ Հետո նրանք թաթերի վրա կանգնեցին։ Հարիսոնը իր մեծ ձեռքը դրեց աղջկա բարակ մեջքին, որ վերջինս իրեն թեթև զգա։

Հետո, երջանկություն և նրբագեղություն տարածելով՝ նրանք օդ թռան՝ խախտվեց գրավիտացիայի օրենքը, շարժման օրենքը։ Սենյակի բարձրությունը 30 մետր էր, բայց ամեն հաջորդ ցատկը նրանց ավելի էր առաստաղին մոտեցնում։ Նրանք առաստաղը համբուրեցին, հետո իրար և այդ համբույրը երկար տևեց։

Այդ պահին էր, երբ Դիանա Մուն Գլամփերսը՝ Գլխավոր Զսպողը, ներս մտավ՝ հրացանը ձեռքին։ Նա երկու անգամ կրակեց, կայսրը և կայսրուհին արդեն չկային, երբ նրանց մարմինները գետնին ընկան։ Դիանա Մուն Գլամփերսը զենքը դարձրեց երաժիշտների կողմ և 10 վայրկյան ժամանակ տվեց զսպիչները հետ հագնելու համար։

Այդ պահին Բերջերոնների հեռուստացույցը անջատվեց, Հազելը պտտվեց Ջորջին դիմելու, բայց նա գնացել էր խոհանոց՝ գարեջրի հետևից։ Ջորջը հետ եկավ՝ գարեջուրը ձեռքին, կանգ առավ, քանի որ զսպիչը ցնցեց նրան։ Հետո նա նստեց։

— Դու լաց էիր լինում,— դիմեց նա Հազելին։

— Հա,— պատասխանեց նա։

— Ինչի՞,— հարցրեց։

— Չեմ հիշում, բայց ինչ որ տխուր բան էին ցույց տալիս հեռուստացույցով։

— Մոռացիր տխուր բաները,— ասաց Ջորջը։

— Ես ամեն ինչ եմ մոռանաում,— ասաց Հազելը։

— Ապրես, իմ աղջիկ,— ասաց Ջորջը․ Նա նորից ցնցվեց։

— Ջորջ, էս մեկը շատ ուժեղ էր, չէ՞,— հարցրեց Հազելը։

— Կարող ես կրկնել։

— Ես զգում եմ, որ էս մեկը ուժեղ էր։

Posted in Հայոց Լեզու 7

Գործնական Քերականություն

1․Կազմի՛ր հեռանալ, վախենալ, լողալ, բայերի դերբայական համակարգը։

ԴերբայՀիմքՎերջավորություն
ԱնորոշԿարդալ, պատմել, հեռանալ, վախենալ, լողալալ, ել
Ենթակայականկարդացող, պատմող, հեռացող, վախեցող, լողացողացող, ող
Հարակատարկարդացած, պատմած, հեռացած, վախեցած, լողացածացած, ած
Համակատարկարդալիս, պատմելիս, հեռանալիս, վախենալիս, լողանալիսալիս, ելիս
Անկատարկարդում, պատմում, հեռանում, վախենում, լողանումում, ում
Վաղակատարկարդացել, պատմել, հեռացել, վախեցել, լողացելացել, ել
Ապակատարկարդալու, պատմելու, հեռանալու, վախենալու, լողանալուալու, ելու
Ժխտականմի կարդա, մի պատմի, մի հեռանա, մի վախենա, մի լողաա, ի

2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) արտահայտում են զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել)կստեղծեն և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

3.Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

4․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).

վաթսուն

յոթ

վաթսունմեկերորդ

ինր

երկու հազար հինզ հարյուր տասնվեց

տասնյոթերորդ

քառասուներորդ
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).

Հարյուր քսան

երրորդ

չորրորդ

հազար ինը հարյուր իննսունվեց

մեկական

Posted in Աշխարհագրություն 7

Անասնապահություն

1․ Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:
Անասնապահության զարգացման նախադրյալներն են հողատարծքը, ֆերմաները, բուսածածք, արոտավայրեր, կլիմա:

2․ Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Անասնապահությունը մթերք և սնունդ է տալիս թեթև արդյունաբերությանը, սպասարկման տնտեսությանը, հումք է տալիս արդյունաբերությանը:

3․ Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն երկները, որոնք առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերով՝
ոչխարաբուծություն – Ավստրալիա, Ղազախստան, Նոր Զելանդիա, Չինաստան
խոզաբուծություն – Չինաստան, Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Ուկրաինա, ԱՄՆ, Բրազիլիա
խոշոր եղջերավոր անանսապահություն – Հնդկաստան, Բրազիլիա, Չինաստան, ԱՄՆ
ձիաբուծություն – Ասիական երկրներ
ձնկորսություն – ԱՄՆ, Բրազիլիա, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Կանադա, Աֆրիկա մայցամաքի պետություններ

Posted in English 7

Fulfill Your Obligations

Samantha sometimes does not go to work because she is sleepy or she just does not feel like going. At first, her boss tries to be understanding, thinking that maybe Samantha is getting sick. Of course she is earning less money because of all the time she misses, and soon her boss loses patience. He fires Samantha and looks for someone else to do her job.

Samantha is upset, and she is also a little worried about paying her bills. But she decides that she really does not like to work very much. Still, Samantha is lucky because she has lots of friends and family members who love her. So rather than look for a new job, she starts to ask them for money.

At first most of them are willing to lend her a little bit. But, when she does not pay it back, they become upset. Why is she being so irresponsible? They all stop loaning her money.

Just like Samantha always has excuses for her friends and family, she also has excuses for her landlord. She usually does not have the money for her rent, but she always says she will have it soon. Of course, Samantha’s landlord eventually loses patience and tells her that she must leave her apartment immediately.

Samantha does not know what to do. She does not know where to begin to look for a new apartment, and anyway, she does not have any money to pay for rent. She feels desperate and realizes that she has made some very big mistakes. She begins to call her friends to see if they will let her stay at their apartments, but they are all still upset about the money she owes them. They say no.

Finally, Samantha is left feeling very desperate and worried. She dials her brother’s phone number and hopes that he is in a good mood. When he answers, she explains her situation and admits that she thinks she has made some big mistakes.

Her brother, Edwin, agrees with her. Her behavior has been very inappropriate, and he refuses to lend her any money. He tells her that she can stay with him, but only under very specific conditions. First, she must begin to look for a new job. And while she is living with Edwin, she must walk his dog every day, clean the house, and do cooking. If she does not fulfill all of these responsibilities, she must leave.

Edwin sounds very serious, and Samantha knows that her brother is not joking. She knows he is giving her an important opportunity to make a change in her life. She realizes that she must live up to her responsibilities and fulfill her obligations.

Samantha thanks her brother and agrees to his offer. She will do her best to find a good job soon. She wants to pay everyone back as soon as possible and get her life back in order. She knows it is going to be a challenge, but she also knows it will be well worth it!

Exercises
Vocabulary Questions
1. What does “obligation” mean?

a) something you want to do

b) something that is a good idea to do

c) something you might do

d) something you must do

2. What does “landlord” mean?

a) the person who lives in the apartment next to you

b) the person who owns the apartment you live in

c) the person who cleans your apartment for you

d) the person who comes to repair things in your apartment

3. What does “pay back” mean?

a) to return money that someone lent you

b) to pay in advance

c) to pay your bills

d) to lend someone money


Grammar Questions

1. She realizes that she must live ________ to her responsibilities.

a) over

b) down

c) up

d) in

2. Samantha is worried ________ paying her bills.

a) of

b) about

c) for

d) to

3. Samantha ________ know what to do.

a) do not

b) was not

c) were not

d) does not


Comprehension Questions
1. Why do Samantha’s friends and family become upset with her?

Because Samantha does not pay money back.

2. What does Samantha plan to do at the end of the story?

She will do her best to find a good job soon. She wants to pay everyone back as soon as possible and get her life back in order. She knows it is going to be a challenge.

3. In your opinion, why is it important to fulfill your obligations?

To be dutiful