Posted in Հայոց Լեզու 7

Գործնական Քերականություն

Առաջադրանքներ

1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:
 

2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծե՛ք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

3. Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը: (Հրաման)
Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը: (Իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (Ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (Անհրաժեշտություն, հարկադրանք)

4. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

 Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
 Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

5. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

6. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:

7. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

8. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան  բայերով:

Գոնե մի օր կարգին եղանակ … որ …մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ…:
Գոնե մինչև ծովափ… , դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար… ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին … , մի քանի օր էլ ընկերություն … հետը:
Եթե քամին… ու փորձառու նվագները … ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

Posted in Երկրաչափություն 7

Գործնական Քերականություն

1Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիթանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծածկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեծ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարվածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օդի կծածի դեպքերում։

Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից

2․Կետադրիր տրված նախադասությունները:

—Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,- պատասխանեց նա:
Մի կողմում ընկած էր ավտոմատըմյուսում՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
—Երանի քո աչքերին, թագուհի՛, որ տեսել ես այդ հանդեսը,- մրմնջաց Սեդան:
Այնքա՜ն մեղմանուշ, այնքա՜ն դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր իր սրտի լարերի վրա էր նվագում:

4Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝

ականակիտ, ականակիր-Ականներով զինված 

այգաբաց, այգալաց-Թաղման հաջորդ օրը ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սուգը և դրա հետ կապված արարողությունները:

անութ, անուն, Մարդուն տրվող անձնական անվանում

աշտանակ, աշտարակ, Շրջանաձև՝ քառակողմ կամ բազմակողմ բարձր ու նեղ կառուցվածք՝ որպես շինության մաս կամ առանձին կառույց:

բրդել, դրդել, Թեթևակի բոթել

գիրթ, գիրք, Տպագրված (հնում նաև ձեռագիր) աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով:

թափոր, սափոր, Կժի նման՝ մետաղյա կամ կավե աման՝ հեղուկների համար:

կտրիճ, կարիճ, (կենդանաբանություն) Հոդվածոտանիների տիպին պատկանող թունավոր կենդանի, որի տեսակները սարդակերպների դասի մի առանձին կարգ են կազմում, կոր, մամուկ:

հերկել, ներկել, Ներկի մեջ թաթախելով գույն տալ, այս կամ այն գույնի ներկով գունավորել (հագուստեղենը, գործվածքեղենը ևն):

հրատարակել, հրատարակել, Տպագրել և լույս ընծայել:

շեղբ, շեղջ, Կույտ, դեզ, կուտակ:

սկահակ, ստահակ, Սուտ՝ մոլար բաների հակում ունեցող մարդ, խարդախ, նենգ, վատ:

տարեգրություն, տարագրություն, Տարագրելը, տարագրվելը:

5․ Տրված միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

Posted in Երկրաչափություն 7

Գործնական Քերականություն

1․Կազմի՛ր հեռանալ, վախենալ, լողալ, բայերի դերբայական համակարգը։

ԴերբայՀիմքՎերջավորություն
ԱնորոշԿարդ, պատմ
հեռանալ, վախենալ, լողալ
ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ
հեռացող, վախեցող, լողացող
ացող, ող
Հարակատարկարդ, պատմ
հեռացած, վախեցած, լողացած
ացած, ած
Համակատարկարդ, պատմ
հեռանալիս, վախենալիս, լողալիս
ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ
հեռանում, վախենում, լողում
ում, ում
Վաղակատարկարդ, պատմ
հեռացել, վախեցել, լողացել
ացել, ել
Ապակատարկարդ, պատմ
հեռանալու, վախենալու, լողալու
ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ
հեռացի, վախեցի, լողա
ա, ի

2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել)կստեղծեն և, հավանաբար, (կարողանալ)կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել)կստեղծեյին և, հավանաբար, (կարողանալ) կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

3.Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

4․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).

վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինզ հարյուր տասնվեց


բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).

Հարյուր քսան, երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

տասը-տասը, քառասուն-քառասուն

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք․ Աշխատանք ուրվագծային քարտեզով

Նշովի տարբերակով պատասխաններ․

1․ Էլեկտրակայանների տեսակները դասակարգված են ըստ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում ունեցած բաժնի՝ նվազման կարգով: Ընտրել հերթականության ճիշտ շարքը.



ջրային 2. ջերմային 3. ատոմային 4. երկրաջերմային
1) 1, 2, 3, 4
2) 2, 1, 3, 4
3) 4, 3, 2, 1
4) 3, 2, 1, 4

2․ «Արտադրություն — արդյունաբերության ճյուղ» զույգերից ո՞րն է ճիշտ.
1) պլաստմասսայի արտադրություն — մետաղաձուլություն
2) կաուչուկի արտադրություն — էներգետիկա
3) պղնձի արտադրություն — քիմիական արդյունաբերություն
4) սարքաշինություն — մեքենաշինություն

3․ Տրանսպորտային ցանցի ընդհանուր երկարության և տարածքի մակերեսի
հարաբերակցությունը կոչվում է.
1) ցանցի հանգույց 3) ցանցի գծագրություն
2) ցանցի խտություն 4) ցանցի տեղաբաշխում

4․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազմանկարգով.
ա. ծովային տրանսպորտ
բ. ավտոմոբիլային տրանսպորտ
գ. խողովակաշարային տրանսպորտ
դ. երկաթուղային տրանսպորտ
1) բ, ա, գ, դ
2) ա, դ, գ, բ
3) դ, գ, ա, բ
4) գ, բ, ա, դ

5․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:
2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում:

6. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Զարգացած երկրներում մեծ է տրանսպորտային ցանցի միջին խտությունը:
2) Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ամենամեծ
բաժինն ունեն ջրային էլեկտրակայանները:
3) Բնապահպանական նկատառումներով աէկների սարքավորումների մեծ
մասն արտադրվում է զարգացող երկրներում:
4) Բրնձի համաշխարհային բերքի գերակշիռ մասն արտադրում են Լատինական
Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրները:

7․ Տարվա ընթացքում փոխադրված բեռների քանակի ու փոխադրման միջին
հեռավորության արտադրյալը կոչվում է.
1) բեռնատարողություն
2) բեռնափոխադրություն
3) բեռնաշրջանառություն
4) բեռնալարվածություն

8․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Ջրային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ զարգացող
տեսակն է:
2) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
3) Երկաթուղային տրանսպորտով փոխադրում են մեծ ծավալի ու քանակի
բեռներ:
4) Խողովակաշարային տրանսպորտի դերը բացառիկ է նավթի, նավթամթերքի
ու գազի փոխադրման գործում:

Ուրվագծային քարտեզի վրա նշել․



Հացահատիկային