Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։
Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։
Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։
― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։
Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։
Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։
Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։
Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։
― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։
― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։
― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։
― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։
― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։
Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։
Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։
― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում սպաներ ինձ։
― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ կարող եմ անել։
Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։
― Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։
― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։
Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։
Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։
Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։
Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։
Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․
― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։
― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։
― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։
― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։
― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։
Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։
Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․ Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ, Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում, Լսում տերևների երգը անդադար․ Մեր բարեկամն է կրակը կյանքում։
1․ Դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։
Թավամազ — խիտ մազ ունեցող
Մոլեգին — շատ մոլի, կատաղի
Ընկրկել — դեպի ետ դիմել, նահանջել
2․ Բնութագրել թզենուն ըստ առասպելի։
Թզենին այս առասպելում ուրախ, առույգ մարդու կերպարն էր։ Ինչքան էլ նա գտնվում էր սառը և մութ միջավայրում, նա շարունակում էր մնալ նույն կրակ մարդը։
Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։
Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։
Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։
Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։
Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․ — Սիրեմ քըզի․․․
Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր. — Ակոբը գնաց սիրելիին քով։
Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։
Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։ — Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։
Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։
Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։
Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։
Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։
Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։
Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։
— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։
Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։
— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։
Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։
Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։
Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։
— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։
Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։
Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։
Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։
Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։
Մայրս ասում էր հորս․
— Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն։
Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։
Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։
Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։
Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։
Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։
Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։
Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր: Հուսկ-հետո Ախոռ-շենք կամ շենքի մաս, որտեղ պահվում են անասունները- Բաղնիս-բաղնիք
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն: — Սիրեմ քըզի․․․-Սիրում եմ քեզ — Ակոբը գնաց սիրելիին քով։-Հակոբը գնաց Սիրելիի մոտ — Գիտես քի ամպի վրայեն կթռի,Կարծես ամպի վրայով թռնի — Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, ։Մարան այսօր լավ կերել ես՞ — Շուտով տուն տ՚երթանք,Տուն պիտի գնանք գնանք — Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։-Ուզում ես շատ մնանք ։ — Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, Նորից քեզ համար երգեմ Հա ՞ Մարան:
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը: Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:
Ես սիրում եմ թութակ և շնիկ։ Տանը պահում եմ թութակ՝ մաքուր եմ պահում թութակի վանդակը և ամեն օր կերակրում եմ։
5. Ընդգծիր համեմատությունները: Սև էր, ինչպես սև սաթը, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք, կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ, Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը։
1) Ներկայացնել երգեցաղներին արտաքին կառուցվացքը և տարածվածությունը
արտաքին կառուցվացքը լավ է, բացառություններ կան, բայց այն շատ շատ լավ է, որ տարածվածությունը տեսականին շատ մեծ է: Այդպես, երգեցաղներն իրենց համար դատապարտելու համար նախատեսված համաձայնագիրը կա, որը պետք է կատարել երգեցաղներին համաձայնագիրը կատարելու համար:
2) ներքին օրգանների կարուծվածգը
Ներքին օրգանների կարուծվածգը շատ կարևոր է առաջարկում մեզ համար: Երբ մենք սովորում ենք ներքին օրգանների կարուծվածգը, մենք կարող ենք սովորել ինչպես պատկերացնել մեր մտքերով մի քանի բաները: Երբ մենք միանում ենք մեր մտքերով և անհատական բաներ պահում ենք, մենք կարող ենք միանգամից ավելի
3)երկենցաղներին բազմացումը
Երկենցաղներին բազմացումը կարևոր է այնպես, որ այն անհրաժեշտ է միայն այն դեպքերում, երբ մենք չենք կարող հետևել մեր սիրելի բարձրագույն բացատրություններին: Երկենցաղներին բազմացումը կարող է լինել հանդիսացող բաների շնորհիվ, ինչպես օրինակ առանց երեխաների բազմանումը, կամ միայն հատուկ
4) թռչունների արտաքին գարուձվաձգը և տարածվածությունը
Թռչունների արտաքին գարուձվաձգը և տարածվածությունը հանդիսացող բաների շնորհիվ մենք կարող ենք բարձրացնել մեր մոտիկի մասնաճյուղերի տրամադրությունը: Տարածվածությունը կարևոր է դեպի արտաքին գարուձվաձգի պարագայում, քանի որ այն ինչպես այնպես է, որ թռչունները կարող են գտնվել տարածցու
5) թռչունների ներքին օրգաններ
Թռչունների ներքին օրգանները կազմված են բուսական համակարգերից, որոնք բաղկացած են մոտեցումներից, որոնք ներառում են սպիտակ և սպիտակ-կանաչ խնդիրներ:
6) թռչունների բազմանում
Տեսնելով թռչունների բազմանումը, այն կամայական բազմանում կախված է բազմաթիվ պարզապես անվտանգ ֆակտորներից, ինչպես նաև բազմաթիվ անվտանգ դեպքերից:
7) ձվի կարուծվածքը
Ձվի կարուծվածքը կարող է լինել շատ տարբեր, որոնք կարող են կախված լուծմներից, ինչպես նաև կարող են պարտադիր մեթոդներից: Դուք կարող եք փորձել մեկը կամ մի քանի մեթոդներ, որոնք կարող են լուծել այս խնդիրը:
8) կատնասուների արտաքին գարուձվաձգը և տարածվածությունը
Կատնասուների արտաքին գարուձվաձգը և տարածվածությունը կարող են լինել շատ տարբեր, որոնք կարող են լինել կախված տեղակայումից, տեսակից և մակարդակից: Հայտնի է, որ կատնասուների արտաքին գարուձվաձգը կախված է բազմաթիվ ֆակտորներից, ինչպես նաև այն կարող է տարածվել շատ տարբեր տարածքներում:
9) կատնասուների ներքին օրգաններ և բազմացումը
Կատնասուների ներքին օրգանները բազմանումի մեջ միանգամյա կապված են: Բազմանումը կարող է լինել տարբեր տեսակի, որոնք կախված են կատնասուների արշավից, տեսակից և մակարդակից:
10) որ գենդանիներին են անվանում կանթնասուններ
Կանթնասունները անվանվում են նաև սեղանի կանոնավորումներ: Այս բանի համար կան տարբեր կերպարկեր:
11) հղումներով ներկայացրել մայիս ամսվա բլոգահին աշխատանքներ
Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:
Սպասարկման ոլորտը կապված է նյութական արտադրության ոլորտի հետ: Սպասարկումը առաջարկվում է նյութական արտադրության ընթացքում, որը նախապես պետք է լինի ստեղծված արտադրանքի հետ:
Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:
Սպասարկման ոլորտը մեծ դեր ունի տնտեսությամբ, քանի որ այն ապահովում է արտադրության անհատկացման ընթացքում:
362.300 կգ զանգվածով խառատային հաստոցը հիմքի վրա հենվում է չորս ոտքերով: Որոշեցե՛ք հաստոցի ճնշումը հիմքի վրա, եթե յուրաքանչյուր ոտքի մակերեսը 50 սմ² է:
m=300կգ
S=50սմ2=0,005մ2*4=0,02մ2
F=mg=300*10=3000Ն
P=3000/0,02=150000Պ=150կՊ
363. Սառույցը դիմանում է 90 կՊ ճնշման: Արդյոք կանցնի՞ այդ սառույցի վրայով 5,4 տ զանգվածով տրակտորը, եթե այն հենվում է 1,5 մ² ընդհանուր մակերեսով թրթուրների վրա:
հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։
Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․
― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։
― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։
― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։
― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։
― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։
Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։
Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․ Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ, Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում, Լսում տերևների երգը անդադար․ Մեր բարեկամն է կրակը կյանքում։