Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1..Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծվեց։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ օրորեցին, երեխաները, ճոճանակների վրա նստած, զբոսնեցին, իսկ մեղմ քամին բերեց մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահեց ստեղների վրայով, և դահլիճը . ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծվեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես անցավ, որն անհետացավ ճանապարհի մյուս կողմն ու հայտնվեց թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ծույլ,

ամպոտ, ջինջ

ուսյալ, տգետ

երկչոտ, համարձակ,

գագաթ,ստորոտ
օրինական, ապօրինի,

անջրդի, ջրարբի

նոսր, թանձր

ողորկ, խորդուբորդ
արատավոր, անբասիր

3.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:


Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:


Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:

Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:


Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:

Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:


Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա:


Այլևս առավոտներն էլ չէին երգում:

Առավոտներն էլ չէին երգում:


Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Գառնուկները հոտոտում էին հողը:

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). Կաթի սերը համեղ է։

սեր (զգացմունք) Մայրական սերը անվերջ է։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). Նախադասության վերջում անպայման վերջակետ ենք դնում։

կետ (ջրային կաթնասուն կենդանի) Կետը ապրում է ջրում։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

4. դող (մարմնի սարսուռ). Հիվանդը դողում էր։

դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ) Ինքնաշարժի անվադողերը մաշվել էր։

5. տոն (ձայնաստիճան). Իմ ձայնի տոնը ալդո է։

տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր) Յուրաքանչյուր տոն նշում ենք։

6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես —
Բ. նսեմ —
Գ. ցնծություն —
Դ. երես —
Ե. ցնծալ –


8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք, աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք, ։

Posted in Հայոց լեզու 8

Տեքստային աշխատանք

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով…
Կրթություն ասելով հասկանում եմ գիտելիքներ ստանալ

Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…
Կիրթ եմ համարում այն մարդուն, որը կրթված է փոքրուց

Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…
Փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև կրթված մարդը միշտ հարգված է։

Կիրթ մարդը չպետք է…
Կիրթ մարդը չպետք է սուտ խոսի

Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…
Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի․ օրինակ ՝ դասից փախնել

Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև…
Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև իսկապես միջնորդ կլինի ձեվավորելու կրթված հսարակություն

Որակյալ կրթությունը…
Որակյալ կրթությունը անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի լավ մարդ

Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…
Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ ինձ հասցնի բարձր մակարդակի

Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…
ինքնակրթություն ասելով հասկանում եմ, որ մարդ բավարարվի իր գիտելիք ներով

Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև
ինքնակրթություն կարևոր է, որովհետև ինքնավստահ քո ուժերով տեղ հասնել

Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…
Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև կրթությունը վերջ չունի

Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…
Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև գիտելիքը կարող ենք ստանալ զանազան աղբյուրներից

Սովորում եմ սովորել…
Սովորում եմ սովորել ընդմիշտ

Մեդիան օգնում է ինձ սովորել…
Մեդիան օգնում է ինձ սովորել ամեն ինչ

Ես սովորում եմ, որ…
Ես սովորում եմ, որ զարգացած մարդ լինեմ

Վստա՛հ եղեք, ես շատ բան կփոխեմ…
Վստա՛հ եղեք, ես շատ բան կփոխեմ, եթե ինձ ՔԱՂԱՔԱՊԵՏ ընտրեք

2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր:

Գիտելիքի Կարևորությունը

Կրթություն ասելով հասկանում եմ գիտելիքներ ստանալ։ Կիրթ եմ համարում այն մարդուն, որը կրթված է փոքրուց։ Փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև կրթված մարդը միշտ հարգված է։ Կիրթ մարդը չպետք է սուտ խոսի։ Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի․ օրինակ ՝ դասից փախնել։

Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև իսկապես միջնորդ կլինի ձեվավորելու կրթված հսարակության։ Որակյալ կրթությունը անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի լավ մարդ։ Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ ինձ հասցնի բարձր մակարդակի։

Ինքնակրթություն ասելով հասկանում եմ, որ մարդ բավարարվի իր գիտելիքներով։ Ինքնակրթություն կարևոր է, որովհետև ինքնավստահ քո ուժերով տեղ կհասնես։ Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև կրթությունը վերջ չունի։ Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև գիտելիքը կարող ենք ստանալ զանազան աղբյուրներից։ Սովորում եմ սովորել ընդմիշտ։ Մեդիան օգնում է ինձ սովորել ամեն ինչ ու զարգանալ։ Ես սովորում եմ, որ զարգացած մարդ լինեմ։

Վստա՛հ եղեք, ես շատ բան կփոխեմ, եթե ինձ ՔԱՂԱՔԱՊԵՏ ընտրեք։

Posted in Պատմություն 8

Պատմություն իսրայել Օրի

1. Ինչո՞ւ XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնացան։

Ըստ արտաքին և ներքին նախադրյալների նրանց ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում Օսմանյան և Սեֆյան կայսրությունների համեմատական թուլացումը և հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումը։

2. Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում։

Հայաստանի ազատագրման գործին մասնակցում էին բարձր խավերի ներկայացուցիչները։

3․ Նշեք Հայաստանի ազատագրական պայքարի ժամանակի հայտնի գործիչներին։

Իսրայել Օրի, Խաչատուր Գաղատացի, Հովհաննես Թութունջ, Գրիգոր Լուսիկենց, մահտեսի Շահմուրատ, Հովհան Վիլհելմ և Մելիք Սաֆրազ։

4․ Ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ի՞նչ որոշում կայացրեց ժողովը:

1677 թվականին Ս. Էջմիածնում Հակոբ Դ-ն հրավիրում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին ինչպես Արցախի և Սյունիքի մելիքների ներկայացուցիչները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուններ, թվով 12 մարդ։ Քննարկման ներկայացված հիմնական հարցերը Հայաստանի ազատագրության, հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններն էին։ Ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել Հռոմի պապին և հնազանդություն հայտնելով՝ նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։

5. Ո՞վ էր Իսրայել Օրին: Ինչու՞ էր նա Հայաստանի ազատագրման համար բանակցում Հովհան Վիլհելմի հետ:

Իսրայել Օրին, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ էր։ Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։

1698 թվականին Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գեորգի XII-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին:

6. Ե՞րբ կայացավ Անգեղակոթի ժողովը: Ի՞նչ որոշում ընդհունեց այն:

Անգեղակոթի ժողովը, հայ մելիքների գաղտնի հավաք էր, որը կայացավ Սյունիքի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին։ Անգեղակոթի ժողովին մասնակցել են Սյունիքի 11 իշխան-մելիքները։ Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Ժողովի մասնակիցների ստորագրությամբ դիմումներ են հղվել Հռոմի պապին ու Հովհան Վիլհելմին։

7. Ինչու՞ Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին: Ինչպե՞ս արձագանքեց Պետրոս 1-ը Ի. Օրու խնդրանքին:

Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։

Posted in Երկրաչափություն 8

Երկրաչափություն 8

1․- Հնգանկյունում 3 եռանկյուն, իսկ վեցանկյունում 4։

2․-

ա) ուռուցիկ հնգանկյան
(5-2)180º = 540º
բ) ուռուցիկ վեցանկյան
(6-2)180º = 720º
գ) ուռուցիկ տասնակյան
(10-2)180º = 1440º

3․-360։4=90

4.-360:5=72

5.-540:180=5

Տանը
6.

360=x+x+x+x-40

360=4x-40

360+40=4x

400=4x

400:4=x

x=100

100+100+100+60=360

7.
x + x + 10 + x + 20 + x + 30 = 360
4x = 300
x = 75
x+10=75 + 10 = 85
x+20=75 + 20 = 95
x+30=75 + 30 = 105

8.

x + 2x + 4x + 5x = 360
12x = 360
x = 30
2x = 60
4x = 120
5x = 150

9.
2x + 3x + 4x + 5x + 6x =360
20x =360
2x =36
3x =54
4x =72
5x =90
6x =108
Posted in Հայոց լեզու 8

Հինգ հասուն տանձերը: Վիլյամ Սարոյան

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստիեւ, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել եւ գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, եւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաեւ`արվեստ, նաեւ`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտեւեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տեւի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տեւեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերեւս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստ: Արեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերեւների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրեւ ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, եւ երկրից ու արեւից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերեւաթափից հետո: Տեսել էի տերեւների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցին, տկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:

Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:

Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:

Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:

Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:

Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:

Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի: Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, եւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:

Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք եւս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:

Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, եւ հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին եւ արդարացում, ու շլմորել էի, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:

Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր եւ համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:

Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:

Այլեւս բան չկար, եւ ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար եւ այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:

Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:

Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:

Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խստամբեր նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:

Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:

Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերեւներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:

— Կերա նրանց,- ասացի:

Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:

— Կերա՞ր տանձերը,- ասաց նա, եւ ինձ թվաց, որ բարկացած էր:

Այդուհանդերձ ասացի.

— Այո, պարոն:

— Քանի հատ,- ասաց նա:

— Չորս,- ասացի:

— Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:

— Ոչ, պարոն,- ասացի,- հինգ հատ: Մեկը ծառի մոտ կերա:

Ամեն բան խճճվեց, եւ ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսք, եւ կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, եւ նա ինձ պատժեց:

Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:

Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, եւ հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, եւ չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

Թարգմանությունը՝ Վարդան Ֆելեշեթյանի

Առաջադրանքներ

1․Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Ստեղծագործության գլխավոր հերոսին․

  • մեղադրի՛ր
  • արդարացրո՛ւ
  • բնութագրի՛ր

3․ Արդյո՞ք տղայի արարքը գողություն էր։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։

4․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղծագործության համար։

5․ Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

6․ Գրավո՛ր վերլուծիր պատմվածքը։