Posted in Հայոց լեզու 8

Վիլյամ Սարոյանի մասին


Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերյան և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ Սակայն Սարոյանը հրաժարվեց առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ

«Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Զինակոչիկը

1942 թվականին Սարոյանը զորակոչվեց բանակ, հետո իր տեսած ու ապրած պատերազմը պիտի դառնային ստեղծագործություններ՝ «Մարդկային կատակերգություն», «Վեսլի Ջեկսոնի արկածները»։ Նույն թվականին՝ մինչև զորակոչվելը, հիմնեց սեփական թատրոնը, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:

«Երբ իմ «Մարդկային կատակերգությունը» թարգմանվեց հայերեն, մայրս կարդաց այն։ Մի անգամ ես նստել և ուտում էի նրա պատրաստած թանապուրը։ Հանկարծ նա մտավ սենյակ և ասաց. «Երեկ գիշեր կարդացի քո գրածը։ Լավ էր»։ Եթե մայրիկն ասաց՝ «լավ էր», նշանակում է՝ այդպես էլ կա։ Նշանակում է՝ թարգմանությունն էլ լավն է»։

Դեպի աշխարհ

Միշտ ու մշտապես, ուր էլ լիներ ու ինչ էլ աշխատելիս լիներ, Վիլյամի միտքը միշտ թռչում էր նոր երկրներ, ուրիշ երկրներ` նոր բացահայտումների ու նոր զգացողությունների ետևից: Եվ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1950-60-ական թթ․-ին, Սարոյանն անդադար շրջագայում էր: Եվրոպա ու ոչ միայն Եվրոպա, մինչև հասավ հայրենիք` Հայաստան:

Սարոյանի Հայաստանը

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»:

Առաջին անգամ 1935թ․-ն էր, երբ նա ընդամենը 27 տարեկան էր: Հաջորդ անգամ Հայաստան այցելեց 1960-ին, ապա՝ 1976թ․-ին և 1978թ․-ին, որ նշեր իր 70-ամյակը:

«Ես հայ եմ արյունով, ամերիկացի` միջավայրով: Հայաստանը ես սիրեցի միանգամից: Այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում»:

Եվ պատահական չէ, որ Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը, հայկականը՝ օտար միջավայրում:

«Համարձակեցեք բնաջնջել Հայաստանը: Տեսեք, թե կրնա՞ք: Աքսորեցեք դեպի անապատները առանց հացի ու ջրի: Այրեցեք անոնց տունն ու եկեղեցիները: Հետո տեսեք, թե անոնք արդյոք կրկին չեն խնդա, երգե կամ աղօթե… Որովհետև, երբ անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպեն, տեսեք, թե անոնք արդյոք մի Նոր Հայաստան չեն ստեղծե…»:

Սարոյանի երազանքը Բիթլիսում լինելն էր և այդ միտքը գրողին հանգիստ չէր տալիս, մինչև…

«Ես 56 տարեկան էի, երբ ուղևորվեցի Բիթլիս։ Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրեցին՝ ինչ եմ ուզում տեսնել, ուր եմ ցանկանում գնալ։ Ասացի՝ Բիթլիս։ Ասացին՝ դժվար է, բայց տեսնենք, գուցեև հաջողվի։ Հաջողվեց։ Ավտոմեքենայով ուղևորվեցինք Ադաբազար, այնտեղից՝ Սամսուն, Տրապիզոն և, ի վերջո, հասանք Վանա լճի մոտ։ Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա։ Գեղեցիկ թռչուն է… Երբ մոտեցանք Բիթլիսին, ես ամբողջովին քրտնեցի։ Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում։ Ասացին՝ ոչ։ «Ինչո՞ւ»,- զարմացա,- «ես հո լրիվ քրտնել եմ»։ «Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք,- «մենք այլ վայրերից ենք»։

Սարոյանական ձեռագիրը

«Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը հասցրեց գրել մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասը տեղ գտավ տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանին կարելի է գտնել իր բոլոր գործերում, բոլոր կերպարների մեջ: Մի առիթով նա նույնիսկ ասել է

«Այստեղ՝ Երևանում, ինձ հարցրեցին, թե «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսներն ունե՞ն նախատիպեր։ Նախատիպն այստեղ մեկն է՝ ես ինքս։ Ես և՛ Ջոնին եմ, և՛ ՄըքԳրեգորը։ Ես տատիկն եմ, ես նպարավաճառի դուստրն եմ։ Ես շատ եմ սիրում «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ես հպարտ եմ, որ այն բեմադրվել է Երևանում… Որքա՜ն լավ է բեմադրել պիեսը Վարդան Աճեմյանը։ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մինչև հիմա հնչում է ականջներումս…»։

Վիլյամ Սարոյան տեսակը

«Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ»:

Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Սարոյանը Սևանի ափից մի ծանր քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

– Ամերիկա՝ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…-հարցնում է ուղեկցորդը:

– Ինքնաթիռով պիտի տանիմ…

– Ինչո՞ւ…

– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Սարոյանական հումորը միայն առօրյա խոսակցություններով չէր սահմանափակվում: 1948 թվականին Վիլյամ Սարոյանը թերթում այսպիսի մի հայտարարություն տպագրեց.

«Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան: Գինը՝ 32 հազար դոլար: Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համար, իսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարով: Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:

Նույնանման ձևակերպում ուներ նաև այգու վաճառքի հայտարարությունը:

«Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, առաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»:

Եվ որքան էլ զարմանալի է, այգին վաճառվեց ու վաճառվեց հենց հաջորդ օրը: Ավելին, գնորդների հերթ էր գոյացել, բայց սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը…

Չառլին և Վիլյամը

«Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»։

Սարոյանը Ամերիկայում սիրում էր հանդիպել հայերի հետ: Բայց Սարոյանի հուշերում ճակատագրական էր հատկապես ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ ընկերությունը: 1936 թվականի հոկտեմբերին Մամուլյանի հետ հերթական հանդիպումը պատճառ դարձավ մեկ այլ ճակատագրական հանդիպման: Հանդիպում, որ սկիզբ էր դնելու Չապլին և Սարոյան բարեկամությանը:

Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում տեսնելով Չարլի Չապլինին՝ Սարոյանը նախ՝ շփոթվեց: Հետո՝ պիտի իմանար, որ Նյու Յորքի այն համեստ կացարանը, որտեղ բնակվում էր Չապլինը, իր կացարանի հարևանությամբ է: Հետո արդեն ամեն երեկո Սարոյանն ու Չապլինը պիտի միասին զբոսնեին, թափառեին փողոցից փողոց: Չապլինը պիտի ազդեր նաև Սարոյանի ձեռագրի վրա՝ նրան արձակից տանելով դեպի դրամատուրգիա:

Իսկ երբ 1952 թվականին Չապլինին վտարեցին ԱՄՆ-­ից իր նկարահանած «Մսյո Վերդու», «Բեմի լույսերը» ֆիլմերի համար, Սարոյանի համար դա հավասար էր սեփական անձի վտարմանը: Այդպես նրանց բարեկամությունն ընդհատվեց 23 տարով: Վերջին հանդիպումը 1975 թ. մայիսին էր, Փարիզում:

Այդ հանդիպումից 2 տարի անց Սարոյանը կարդաց Չապլինի մահվան մասին… Իրենց չդադարող բարեկամության մասին երբ էլ հարցնեին, միշտ նույն պատասխանն էր տալիս․

«Մեզ կապում է բարությունը և կրկին բարությունը, բարի կամեցողությունը»:

Սերը

Սարոյանն իր կյանքի ընթացքում ամուսնացել է երկու անգամ, երկու անգամ էլ` նույն կնոջ հետ։ Երբ նրան հարցրել են, թե ինչու է նորից ամուսնացել նույն կնոջ հետ, նա իրեն բնորոշ անկրկնելի հումորով պատասխանել է.

«Ինչո՞ւ պետք է նոր կին առնեի, նորի հետ ստիպված ես ծանոթանալ, ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, ում արդեն գիտեի»։

Իսկ երբ հարցրել են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, պատասխանել է.

«Որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալը գործեցի»։

Սիրո այս խճճված պատմությունը սկիզբ առավ, երբ Սարոյանը 34 տարեկան էր: 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում նա ծանոթացավ իր ապագա կնոջ` Քերոլ Մարքուսի հետ: Քերոլը նրանից փոքր էր 16 տարով. 17-ամյա շիկահեր գեղեցկուհին տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Այդպիսի կանանց մասին, որպես կանոն, Սարոյանի մայրն ու քույրերը բացասական կարծիք ունեին: Բայց մի բան կար, որ գրավում էր Վիլյամին: Եվ չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան: Ամուսնության օրը Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը:

Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Թվում է, թե երջանիկ լինելու համար ամեն ինչ կար, եթե միայն չլինեին հաճախակի վեճերը: Ի դեպ, Սարոյան-Չապլին ընկերությունն ամրապնդվեց նաև նրանց կանանց ընկերությամբ՝ Օոնա Օ’նեիլին և Քերոլը մանկության ընկերուհիներ էին:

Զույգը երջանիկ էր, իսկ նրանց ամուսնալուծության լուրը՝ անհավատալի: Տարիներ հետո որդին՝ Արամը, գրում է .

«Եվ մի գիշեր, անկողնում, երբ Քերոլը Բիլի սիրառատ վերաբերմունքից հետո իրեն ապահով էր զգում, կատարում է իր երկար ձգած խոստովանությունը` հայտնելով, որ ինքն իրականում հրեուհի է: Սարոյանի արձագանքը կայծակնային էր: Նա վեր կացավ, վերցրեց իր անկողինը և գնաց, պառկեց հյուրասենյակի բազմոցին»:

Հրեաների հանդեպ Սարոյանի վերաբերմունքը մանկությունից էր գալիս:

«12 տարեկան էի, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսա մեծ տառերով գրված «Զեղչ»: Ուրախացած ավելի մոտեցա և նկատեցի, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`«Հայերի մուտքն արգելվում է»:

6 տարվա ամուսնությունից հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Ամուսնուն հետ վերադարձնելու Քերոլի բոլոր փորձերն ապարդյուն էին: Մինչև նոր ամուսնության առաջարկություն ստացավ և, երկար չմտածելով, համաձայնեց: Թեկնածուն էլի հայտնի մարդ էր, տարիքով մեծ, սակայն, հարուստ և ռոմանտիկ: Հենց այդ ժամանակ է, որ Սարոյանի մեջ հայի գենը խոսեց, ու չուշացավ Սարոյան-Քերոլ երկրորդ ամուսնությունը: Դա 1951թ․-ն էր, պսակադրությունը՝ Լոս Անջելեսի հայկական եկեղեցում էր:

«Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչը մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է»:

Սակայն երկրորդ ամուսնությունն էլ երկար չտևեց: Ամուսինների ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին, և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն:

1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ:

Սարոյան հայրը

Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը ֆինանսապես ապահովում էր նրանց: Չնայած այդ ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերություններ ուներ հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիները նրանց ավելի հեռացրին… Հանդիպման վերջին առիթը Սարոյանի կյանքի մայրամուտին էր:

Ի դեպ, Արամը բանաստեղծ է. Սարոյանը հաճախ էր կարդում որդու բանաստեղծությունները: Դուստրն ընտրեց դերասանի մասնագիտությունը, թեպետ նա էլ պատանեկության տարիներին գրում էր. հոր բնորոշմամբ՝ բավականին լավ գործեր:

Վերջի սկիզբը

«Եվ այնուամենայնիվ, ինչ–որ մի տեղ ինչ– որ մի բան սխալ է»:

Սարոյանը 2 տարի տառապում էր քաղցկեղով, հիվանդությունը ծանր էր, թեպետ Սարոյանը փորձում էր այն թեթև տանել:

1981թ․-ին, սակայն, նրան տեղափոխեցին հիվանդանոց: Լուրը լսելուն պես Լյուսին՝ յոթ տարվա դադարից հետո, խելագարի պես հասավ հիվանդանոց: Հիվանդանոց հասավ նաև որդին, ում հետ հանդիպել Սարոյանը համաձայնեց միայն 2 շաբաթ անց: Նախքան այդ, երեք տարի չէին հանդիպել: Արամը հանդիպմանը մենակ չէր՝ Սարոյանի թոռնուհին էլ էր եկել պապին տեսության:

«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա խոսքերը. «Շնորհակալ եմ, Արա՛մ»: «Ես եմ շնորհակալ, հայրի՛կ»: «Սա կյանքիս և արդեն մահվան սամեն աերջանիկ օրն է»,– թույլ ձայնով շշնջաց հայրս»:

1981 թվականի մայիսի 18-ը Սարոյանի վերջին առավոտն էր: Այդ օրը Ֆրեզնոյում ևս մեկ հայ պակասեց: Նա նախապես իր կտակում գրել էր, որ իր աճյունափոշուց մի բուռ հանձնեն հայկական հողին:

«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկընալ, հետո պիտի հասկընաք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկընան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղչկա, քան հայրենիքը: Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամ այն ինչ հրաշալի բան է այդ»

Նրա վերջին կամքը կատարվեց: Աճյունափոշու մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Իսկ 2008-ին Երևանի կենտրոնում բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը:

«Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում»:

Posted in Հայոց լեզու 8

Վիլյամ Սարոյան Իմ գերդաստանը

Ես աշխարհ եկա 1908 թվականի օգոստոսի վերջին օրը, Ֆրեզնո քաղաքում, մահու չափ հոգնած — ձանձրացած և միաժամանակ զարմանքով, բարությամբ ու խինդով լեցուն: Հայրս՝ Արմենակ Սարոյանը, երեսունչորս տարեկան էր, մայրս՝ Թագուհի Սարոյանը՝ քսանվեց:

Երեք տարի չանցած՝ հայրս մահացավ: Մայրս երեսունինը տարի նրանից ավել ապրեց:

Հայրս կրթություն էր ստացել Բիթլիսի ամերիկյան երիցական դպրոցում: Մասնագիտությամբ քարոզիչ էր: Անգլերեն ու հայերեն օրագիր էր պահում, փիլիսոփայական խոհեր, բանաստեղծություններ, ճամփորդական նոթեր գրում: Նա լավ հռետոր էր:

Մայրս կանոնավոր ուսում չէր ստացել, բայց սովորել է հայերեն կարդալ ու գրել: Նա սովորեց եւ անգլերեն կարդալ ու իր անունը կարողանում էր ստորագրել: Թեպետ վատ էր կարդում անգլերեն, դրա համար էլ մեկ-մեկ ուղղակի թերթերն էր աչքի անցկացնում:

Նրա մայրը՝ Լուսին, ոչ մի լեզվով գրել-կարդալ չգիտեր, բայց վարժ ու ճարտար խոսում էր հայերեն, քրդերեն ու թուրքերեն:

Իմ հորական պապի անունը եղել է Պետրոս, որ որդին էր Սարգսի, որ Սարոյանների որդեգիր էր, ուստի մեր գերդաստանի երկու կողմերը թեեւ միեւնույն ազգանունն ունեին, սակայն բարեկամներ չէին: Մորական պապիս անունը եղել է Մինաս, բայց նրա հոր անունն արդեն մոռացել եմ: Գերդաստանի հիշողությունը գամված է Բիթլիս քաղաքին: Ես չեմ լսել, որ մեր գերդաստանի հուշերում մի ուրիշ քաղաք այդպես դրոշմված լիներ: Բիթլիս քաղաքը (եւ նրա անունը) ինձ համար միշտ էլ շատ բան է նշանակել:

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
Հայրս մեն-մենակ, 1905 թվականին հասել է Նյու Յորք: Երկու տարի անց այնտեղ նրան միացել են կինը, դուստրերը՝ Կոզետն ու Զաբելը, որի անունը, ըստ երեւույթին, Իզաբել անվան մի տարբերակն է: Էրզրումում ծնված իր որդուն՝ Հենրիկին, նա առաջին անգամ տեսել է Ամերիկայում:

… Հայրս միաժամանակ քարոզչություն է արել Նյու Ջերսիի Փաթըրսոն քաղաքի հայկական համայնքում: Դրա հետ մեկտեղ, նա «Քրիսթիըն հերըլդի» էջերում հոդվածներ է գրել, համենայն դեպս, ինչ-որ ձեւով առնչվել այդ հրատարակության հետ: Նրա լավագույն ընկերն Ամերիկայում դոկտոր Վիլյամ Սթոունհիլ անուն ազգանունով մի երիցական քահանա է եղել, որը մահացել է իմ ծնվելուց մի երկու ամիս առաջ: Ինձ Վիլյամ են կոչել հենց այս մարդու պատվին: Եթե նա չմեռներ, ես լսել եմ, որ հայրս միտք է ունեցել իր հոր հիշատակին անունս Պետրոս դնել:

… 1928 թվականին, երբ առաջին անգամ Կալիֆոռնիայից մեկնեցի Նյու Յորք, գնացի Բրուքլին ու սեղմեցի Վիլյամ Սթոունհիլի դռան զանգը: Նա հենց ինքն էլ դուռը բացեց, մի պահ նայեց ինձ եւ հետո հանգիստ ասաց. «Դուք Արմենակ Սարոյանի որդին եք: Խնդրեմ, ներս անցեք»:

… Իմ ծնվելու երեկոյան հայրս տանը չի եղել: Հորեղբայր Մուշեղ Սարոյանի մայրը տատմերություն է արել: Ծնունդս արագ է ընթացել, համեմատաբար անցավ ու անմիջապես չի արձանագրվել: Ծնվելուցս մի քանի րոպե առաջ մայրս ոտքի վրա է եղել՝ հենարանի տեղ դռանը կառչած: Դա, ըստ երեւույթին, պիտի որ ընտանեկան սովորություն լիներ:

… Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է՝ ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միեւնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի, անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան, կամ իրականում կան, որովհետեւ եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երեւակայությունն ու ամենից էականը՝ սերը: Եթե մարդ որեւէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երեւակայությամբ եւ, իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերեւա, օրինակ՝ գոյատեւելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լոկ գոյատեւելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հույսն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարեւոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետեւ եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի, կարող է կորցնել:

Ես շատ վաղ վճռեցի սիրել գերդաստանս ու նրա անդամներից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բացառիկ ու լավ բան տեսնել՝ խղճուկ ու ցավալի բաների կողքին, որոնք ակնհայտ էին: Չեմ կարծում, թե յուրայիններիս մասին գրելիս երբեւէ ստել եմ, ուղղակի նախընտրել եմ նրանց մեջ ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որ սիրել եմ ու բարձր դասել, իսկ այն բաներին, որ սրտովս չեն եղել, վերաբերվել եմ հումորով ու ներողամտորեն: Գրողն, ի վերջո, կերտում, վերաստեղծում է իր գերդաստանը, իր ազգը, մշակույթն ու արժեքները, եւ իմ կարծիքով՝ ես առավել հաջողությամբ, քան Սարոյան գերդաստանի որեւէ ուրիշ անդամ, վերաստեղծեցի այդ գերդաստանը, մի բան, որ դրսեւորվել է բոլոր գրվածքներիս մեջ, մանավանդ «Իմ անունը Արամ է» փոքրածավալ գրքում:

Վիլյամ անվան վերջին երկու տառը համընկնում են Արամ անվան վերջին երկու տառին: Եթե անունս ես ընտրելու լինեի, կարծում եմ, որ կընտրեի Արամ անունը: Արամ մորեղբոր մանկությունն ու պատանեկությունը ինձ համար անչափ հրապուրիչ են եղել. ես հիացած էի նրա եռանդով ու սրամտությամբ, եւ այդ անունն ինքնին՝ Սարոյան ազգանվան կողքին, շատ էի հավանում: Երկուսն էլ սազում էին իրար: Արամ անունը վաղուց ի վեր հայերի սիրած անուններից մեկն էր:

Հայկական տարբեր թերթերում, հանդեսներում ու գրքերում ես տեսել եմ Արամ անունով մի շարք հռչակավոր հայերի հերոսական կերպարանքները, եւ ինձ դուր են եկել այն բոլոր խաբուսիկ պատկերացումները, որ զուգորդվել են գիտակցությանս մեջ այդ անվան հետ: «Իմ անունը Արամ է» գրքի Արամին ես Ղարօղլանյան ազգանունը տվեցի, որովհետեւ դա Լուսի տատիս ազգանունն էր, նախքան Մինաս Սարոյանի հետ նրա պսակվելը, երբ նա տասնմեկ տարեկան էր, իսկ ամուսինը՝ քսաներկու: Որդուս անունը դրեցի Արամ, որովհետեւ այդ անունը համարում էի իմ իսկական անունը, եւ քանի որ արդեն շատ ուշ էր, որպեսզի դա իմ անունը լիներ, ուզում էի գոնե տղայիս անունը լինի:

Սակայն կյանքումս այնպիսի ժամանակներ են եղել, երբ իմ գերդաստանն ու Սարոյան ազգանունը համարել եմ անտանելի:

Ես մտածում էի տնից փախչելու մասին: Մտածում էի ազգանունս փոխելու մասին: Մտածում էի հնարավորին չափ շուտափույթ կին առնել ու նրա ազգանունը վերցնելով՝ սեփական ընտանիք կազմել: Այս հոգեխռով իղձերս ծնվեցին, երբ ես հազիվ ութ-ինը տարեկան էի, եւ շարունակում էին ուժի մեջ մնալ մինչեւ տասնինը-քսան տարեկան դառնալս, բայց տարեցտարի հետզհետե ուժը կորցնում էին, այնպես որ տասներեք-տասնչորս տարեկանում արդեն հասկանում էի դրանց անհեթեթությունը:

Ինձ համար պարզ էր, որ միջավայրի կամ ազգանվան փոփոխությունը չեն փոխի ինձ: Միջավայրը կփոխվեր, ազգանունս ուրիշ կլիներ, բայց ես առաջվա պես կմնայի այն, ինչ որ կամ, եւ իմ ձգտումը, թե բոլոր ջանքերի գնով պիտի դառնամ այն, ինչ ուզում եմ, նույնը կմնար: Կյանքում մտքովս երբեք չի անցել ուրանալ ազգանունս: Եթե պատահել է, որ սրտնեղեմ մեր գերդաստանից, երբեմն զգացել եմ, որ կուզենայի մեկընդմիշտ ազատվել նրանից, բայց այս զգացումը երբեք երկար չի տեւել:

… Մեկ-մեկ Սարոյան ազգանունն ինձ անմիտ էր թվում, ինչպես ամեն բառ էլ կարող է անմիտ թվալ, եթե դրա մասին երկար մտածես: Բայց, իհարկե, ազգանունս չէր անմիտ, այլ ես, իմ հոգեմաշ ապրումները, թե կիրագործվի՞, արդյոք, կյանքում հաջողության հասնելու բաղձանքս…

Posted in ռուսերեն 8

моя семья

Я очень люблю свою семью, они очень добрые и очень заботливые. У меня есть брат и сестра. Мы с братом 13-летние близнецы, а моей милой сестренке уже год.

Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը, նրանք շատ բարի և շատ հոգատար են։ Ունեմ եղբայր ու քույրիկ։ Եղբայրս և ես երկվորյակ ենք 13 տարեկան, իսկ սիրունիկ քույրիկս արդեն մեկ տարեկան է։

Posted in Աշխարհագրություն 8

Անհատական նախագիծ

Էստոնիայի մասին

Էստոնիան,[a] պաշտոնապես Էստոնիայի Հանրապետությունը Բալթիկ ծովի ափին գտնվող երկիր է Հյուսիսային Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Ֆինլանդիայի ծոցին Ֆինլանդիայի դիմաց, արևմուտքից ծովով Շվեդիայից, հարավից Լատվիային և արևելքից Պեյպուս լճին և Ռուսաստանին: Էստոնիայի տարածքը բաղկացած է մայրցամաքից, ավելի մեծ՝ Սաարեմաա և Հիումաա կղզիներից և ավելի քան 2200 այլ կղզիներից ու կղզիներից Բալթիկ ծովի արևելյան ափին [7], որոնք զբաղեցնում են 45339 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք (17505 քառակուսի մղոն)։ Մայրաքաղաք Տալլինը և Տարտուն երկրի երկու խոշոր քաղաքային տարածքներն են։ Էստոնական լեզուն Էստոնիայի բնիկ և պաշտոնական լեզուն է. այն իր բնակչության մեծամասնության առաջին լեզուն է, ինչպես նաև աշխարհի երկրորդ ամենաշատ խոսվող ֆիննական լեզուն:

Էստոնիայի ֆուտբոլի մասին

ստոնացի ֆուտբոլիստները միայն մեկ անգամ են մասնակցել Օլիմպիական խաղերին, երբ նրանք մեկ հանդիպում են անցկացրել 1924 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ մրցաշարում, որը տեղի է ունեցել Փարիզում, Ֆրանսիա, առաջին շրջանում 1-0 հաշվով պարտվելով ԱՄՆ-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940 թ., Էստոնիան ներխուժեց և օկուպացվեց Խորհրդային Միության կողմից, և ֆուտբոլի ազգային հավաքական կրկին խաղալու հնարավորություն չկար, մինչև երկիրը վերականգնեց լիարժեք անկախությունը 1991 թվականի օգոստոսին: 1944–1991 թվականների խորհրդային օկուպացիայի ավարտից հետո։ , ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված Էստոնիայի առաջին միջազգային հանդիպումը տեղի ունեցավ 1992 թվականի հունիսի 3-ին Սլովենիայի հետ, ոչ-ոքի՝ 1–1 տանը Տալլինում։

Էստոնիան երբեք չի որակավորվել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի կամ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության համար: Թիմը դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Եվրո 2012-ի որակավորման փլեյ-օֆֆ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը իր որակավորման խմբում, նախքան փլեյ-օֆֆի խաղում Իռլանդիայի դեմ խաղալը, 2011-ը դարձնելով «Էստոնական ֆուտբոլի

Posted in Հասարակագիտություն 8

Հասարակագիտություն 8

Մշակույթ

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար[1]։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի։ Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ, տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, արվեստ և այլն), հոգևոր մշակույթը՝ գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր), առասպելաբանություն, փիլիսոփայություն, գրականություն (բանավոր և գրավոր)։ Գիտությունը կազմում է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։

Posted in Պատմություն 8

Իմ ամառը

Ամառը իմ ամենասիրելի եղանակն է։ Ամառը ես հանգստացել եմ տանը և գնացել եմ Basketball։

Ապրում եմ արշակունյաց պողոտայում

Արշակունյաց պողոտա, քաղաքային նշանակություն ունեցող պողոտա Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Սկսվում է Կենտրոն համայնքի Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից և ավարտվում Էրեբունի օդանավակայանի տարածքում։ Խորհրդային տարիներին այն կոչվել է Սերգո Օրջոնիկիձեի պողոտա։ Ամենաերկար փողոցը Երևանում։

Անվանվել է ի պատիվ՝ Արշակունիների Երկարություն՝ 5800 մետրէ

Posted in Հասարակագիտություն 8

Հասարակագիտություն 8

Մշակույթ

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար[1]։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի։ Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ, տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, արվեստ և այլն), հոգևոր մշակույթը՝ գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր), առասպելաբանություն, փիլիսոփայություն, գրականություն (բանավոր և գրավոր)։ Գիտությունը կազմում է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

ա) բառասկզբում, Էրեբունի, էշ, էլեկտրական

բ) բառամիջում, ելևէջ, հնէաբան

գ) բառավերջում, մանրէ, անէ

2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

ա) բառասկզբում, ելևէջ, երբ

բ) բառամիջում, Սերո, ներկ

գ) բառավերջում, Նարե, քշե

3․ Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն:

Օրինակ՝ ողորկ — 5տառ, 6հնչյուն

որոգայթ-6 տառ, 9 հնչյուն

ելևէջ-5 տառ, 6 հնչյուն

որսորդ-6 տառ, 8 հնչյուն

առավոտ-6 տառ, 7 հնչյուն

որովհետև-8 տառ, 10 հնչյուն

երբևե-5 տառ, 7 հնչյուն

ոտք-3 տառ, 4 հնչյուն

որդի-4 տառ, 5 հնչյուն

սեր-3 տառ, 4 հնչյուն

4․ Գրի՛ր տասը այնպիսի բառեր,որոնց գրությունն ու արտասանությունը տարբերվեն:

Реклама

about:blank

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Օրինակ՝ ռադիո, եղբայր, կրիա, Մարիա, արջ, սենյակ, մարդ, մորեղբայր, սպաննել, սպա։

5․ Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան սրբազան, ճամփորդ, համփերություն համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ նյարդ, թարթել, փարթամ:

6․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

7.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն տվեց, Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ազդեցության մասին: Դա տեղի Է ունեցել այն նույն տարին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը: