Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։
Լրացուցիչ աշխատանք:
Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։Պատրաստել նյութ տեսողության հիվանդությունների և տեսողական պատրանքների վերաբերյալ։
Աչքի հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքի հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը օֆտալմոլոգիան է։ Աչքի որոշ հիվանդություններ՝
- կատարակտ
- գլաուկոմա
- միոպիա (կարճատեսություն)
- ռետինոպատիա
- ռետինոբլաստոմա
- դալթոնիզմ
- դեմոդեկոզ
- աչքերի այրվածք
- բլենորեա
- կերատիտ
- իրիդոցիկլին
- կերատոկոնուս
- ապակենման մարմնի դեստրուկցիա
- կերատոմալյացիա
- աստիգմատիզմ
- կոնյուկտիվիտ
Տեսողական պատրանք (օպտիկական պատրանք), բնութագրվում է ընկալվող տեսողական պատկերներով, որոնք տարբերվում են օբյեկտիվ իրականությունից։ Տեսողական պատրանքները իրականության աղճատված ընկալումների հայտնի ձևերից են։
Օպտիկական խաբկանքը հատուկ է ողջ տեսողական ապարատին և չի վերանում բազմակի դիտումների դեպքում։
Տեսողական պատրանքներն առաջ են գալիս ոչ թե աչքերում, այլ տեսողական անալիզատորի ուղեղային կենտրոններում։

Տեսողական (օպտիկական) պատրանքների պատճառները ուսումնասիրվում են ինչպես տեսողության ֆիզիոլոգիայում, այնպես էլ տեսողական ընկալման հոգեբանության ուսումնասիրությունների շրջանակում։
Արվեստի պատկերներում կանխամտածված հեռանկարային խեղաթյուրումն առաջացնում է հատուկ էֆեկտներ, իր աշխատանքներով հայտնի է Մորիս Էշերը (տես, օրինակ, նրա վիմագրություն «Վեր ու վար» (1947 թ․), «Ուռուցիկ և գոգավոր» (1955 թ․), «Ամառանոց» (1958 թ.) և այլն)[1]։
Տեսողական պատրանքների ստեղծումը հաճախ եղել է Սալվադոր Դալիի աշխատանքների թեման (տես, օրինակ, նրա նկարները «Ստրուկների շուկա՝ Վոլտերի անտեսանելի կիսանդրիի ֆենոմենով » (1938 թ.), «Կարապներ՝ արտացոլված փղերի մեջ» (1937 թ․) և այլն)։
Որոշ օպտիկական պատրանքներ ուսումնասիրվել են գեշտալտ հոգեբանության շրջանակներում։



