Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։
Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։
Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ
Day: 17.11.2023
Նապոլեոն Բոնապարտ
Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
1800թ. հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը
1802թ. Նապոլեոն Բոնապարտը նշանակվել է կոնսուլ
1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով
1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմից
1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը
Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
1799թ. հեղաշրջումից հետո հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804թ.:
Գալով իշխանության՝ Նապոլեոնը հայտարարեց. <<Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր: Հեղափոխությունն ավարտված է>>: Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարենորոգումների ճանապարհով: 1804թ. անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց <<բոլոր ֆրանսիացիների կայսր>> :
Նապոլեոնը արել է մի շարք բարեփոխումներ, որոնցից են օրինակ՝ այն, որ տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն՝ հանքահարստացման, մետաղաձուլության, զինագործության և այլն: Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց նաև Ֆրանսիական բանկը։
Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
1805 թվականին նրա զորքը պատրաստվում է ներխուժել Անգլիա։ Բայց նրանք չհասցրեցին ներխուժել, որովհեև անգլիական ծովակալը ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը։ 1805 թվականին պարտության մատնեցին ավստրիական և ռուսական զորքերին։ Հաջորդ տարի պարտության մատնելով Պրուսիային, նրանք մտան Բեռլին, Լեհաստան և պարտության մատնեցին ռուսական զորքերին։ 1807 թվականին կնքվեց Տիլզիտի հաշտության պայմանագիրը։ 1808թվականի ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա, որտեղ նրանց սպասվում էր ուժեղ պաշտպանություն։ Հետո նրանք պարտության մատնեցին ավստիացիներին և գրավեցին Վիեննան։
Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:
Կարծում եմ, որ Նապոլեոնի ձախողման պատճառը նրա համառությունն էր, քանի որ նա ուզում էր անկուշտի նման ամեն բան իրենը դարձնել: Նա մտածում էր, որ եթե հասել է փառքի գագաթնակետին ուրեմն կկարողանա հաղթել նաև Ռուսատանին, բայց այդպես մտածելը սխալ է, որովհետև միշտ չէ, որ դիմացինդ քեզնից թույլ է։ Նա միայն ուզում էր մեծացնել Ֆրանսիան։
Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:
Իմ կարծիքով նա ընկած էր փառքի հետևից։ Նա չէր մտածում ոչ մի բանի մասին։ Հնարավոր է, որ նա լավ մարդ է եղել, բայց ես իր մտքերը կարդալով հասկացա, որ նա ուզում է հասնել փառքին։ Նրա բոլոր մտքերը փառքի, հաղթանակի, զորքերի մասին են։