1.Երկու թվերի գումարը 24 է,իսկ տարբերությունը` 12։Գտնել այդ թվերը։
x+y=24
x-y=12
x=24-y
24-y-y=12
-2y=12-24
-2y=-12
y=6
x=24-6
x=18
2. 25 աշակերտից բաղկացած դասարանի համար գնեցին թատրոնի տոմսեր` 1500 և 2000 դրամ արժեքով։ Առանձին-առանձին տարբեր արժեքի քանի՞ տոմս են գնել, եթե դրանց ընդհանուր արժեքը կազմել է 45500 դրամ։
3.Ուղղանկյան պարագիծը 44սմ է։Գտնել այդ ուղղանկյան կողմերը,եթե մեկը մյուսից մեծ է երկու անգամ։
4.Դպրոց բերեցին երկու և երեք ակնանի ընդհանուր քանակով 17 հեծանիվ։Պարզել քանի՞ երկու և քանի՞ երեք ակնանի հեծանիվ բերեցին,եթե դրանց ակների ընդհանուր քանակը 44 է։
5.Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից։ Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը։
Համագործակցությունը որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունն է:
Մարդու կյանք հնարավոր է միայն այլ մարդկանց հետ համատեղ: Այդ առումով մարդկանց համատեղ կյանքը՝ համակեցությունը, այլընտրանք չունի: Յուրաքանչյուր մարդ, նման լինելով մյուսներին, նաև տարբերվում է իր բնավորությամբ, խառնվածքով, տեսակետներով: Քանի որ ժամանակակից հասարակությունում մարդիկ ավելի ազատ են, ապա այդ տարբերություններն ավելի ակնհայտ են դառնում:
Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ, որը կարող են լինել տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը:
Համագործակցության կարևոր արդյունքը անձի զարգացումն ու անհատականության ձևվավորումն է: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխահարաբերվելու կարողություններ, որոնց ունեն բոլորը ունեն: Դրանք նպաստում են ուրիշնրի կարծիքը լսելուն և ահրգելուն, տարաձայությունները խաղաղ կարգավորել կարողանալուն, փոխօգնությանն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը նպաստում է նաև անձի հակումների բացահայտմանը և մասնագիտական կողմնորոշմանը, ցանկալի աշխատանք գտնելուն, աշխատանքային խնդիրներ լուծելուն և ընդհանրապես մասնագիտական հաջողություններին:
Հակասությունը պայքար է, կռիվ, անհամաձայնություն, վեճ: Հակասությունը կարող է շատ թեթև դրսևորում ունենալ և շատ ընդարձակ. «Հակասություն կա այնտեղ, որ կան անհամատեղելի գործողություններ»:
Մեզնից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Մենք ունենք տարբեր կարիքների, ցանկություններ, նպատակներ, որոնք էլ առաջ են բերում շահերի բախումներ: Հետևաբար, կոնֆլիկտները հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ մարդկանց կարիքները, ցանկությունները, նպատակները, իսկ հակասությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ՝ հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք ,ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն և այլն:
Ցույց տվեք, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դուրս հանեք այդ հատտվածները:Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Ցույց տվեք, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դուրս հանեք այդ հատվածները:Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:Հնդկաստան
16-րդ դարից սկսած ՝ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում ՝ Պորտուգալիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք հետաքրքրված էին Հնդկաստանի հետ առևտրով, գրավեցին իշխանությունը թերակղզու մասնատված թագավորություններում և սկսեցին պայքար Հնդկաստանում գաղութներ հիմնելու համար:1600թ․ — Արևելահնդկական ընկերության ստեղծումը Անգլիայում1856թ․ — Բրիտանացիները ավելի հաջողակ էին, քան մնացած գաղութարարները, Հնդկաստանի մեծ մասը գտնվում էր բրիտանական Օստ-Հնդկական ընկերության վերահսկողության տակ:1857թ․ — տեղի ունեցավ Հնդկաստանի ռազմական ստորաբաժանումների և թագավորությունների ապստամբությունը, որոնք տարածվեցին Հնդկաստանի տարածքի վրա, որը կոչվեց Անկախության առաջին պատերազմ կամ Սեպոյի ապստամբություն: Այն վիճարկեց բրիտանական ընկերության վերահսկողությունը, բայց ի վերջո ճնշվեց: Արդյունքում, Բրիտանական Արևելյան Հնդկաստանի ընկերությունը լուծարվեց, և Հնդկաստանը հայտնվեց բրիտանական թագի անմիջական հսկողության տակ ՝ որպես Բրիտանական կայսրության գաղութ: ՉինաստանՄանչուների արքայատոհմ (Ցին) (1644-1912)Մանչիների կողմից կազմավորված տոհմը, պետական կառուցվածքի տեսակետից, ավելի շատ չինական էր, քան բոլոր մյուս տոհմերը, որոնք նախկինում ստեղծվել էին զավթիչների կողմից: Օկկուպանտները որդեգրել էին կառավարման բացարձակապես բոլոր չինական ավանդույթները: Կայսրության անկումՄեծ պատերի եռակի շարքը հուսալիորեն պաշտպանում էր երկիրը մոնղոլ ցեղերի արշավանքներից, մինչև, ինչպես Չինգիզ խանի օրոք, ցեղերը միավորվեցին հորդայի մեջ: Տասնհինգերորդ դարի կեսերին մոնղոլները միավորվեցին առաջնորդ Էսենի գլխավորությամբ և սարսափելի պարտություն կրեցին չինացիներին Թումու ամրոցի ճակատամարտում:Ապստամբություն և միջամտություն18-րդ դարի վերջին: Ի հայտ եկան դինաստիկ իշխանության անկման ախտանիշները: Կառավարության կոռուպցիան անհավանական չափերի էր հասել. հասարակության անհանգիստ իրավիճակը ելք գտավ ընդվզումների մեջ, մասնավորապես, 1796-1804 թվականներին բարձրացված բուդդայական Բայլյանջիաո աղանդի («Սպիտակ լոտոս») կողմից:Թաիպինական ապստամբությունՉինաստանի արձագանքը Արևմուտքի ճնշմանը, իհարկե, մեծապես պայմանավորված էր երկրի ներսում տիրող իրավիճակով, որը ծայրաստիճան անկայուն էր 19-րդ դարի կեսերին: 1840-1860 թվականներին ընկած ժամանակահատվածում բոլոր 18 գավառներում հեղափոխական ապստամբություններ սկսվեցին:Բարեփոխումներից դեպի հեղափոխությունԴեռ 1880-ականներին Չինաստանի առանձին գրողները, ինչպիսիք են Չենգ Գուանինը և Վան Տաոն, սկսեցին առաջ տանել տնտեսական զարգացման և կառավարության բարեփոխումների նոր սկզբունքները: 1890-ականների սկզբին առաջադեմ գաղափարների ներթափանցումը Չինաստան՝ զարմանալիորեն տարածված էր:
Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:Նոր ժամանակներում՝ Հնդկաստանում դեռևս պահպանվել էր ավանդական հասարակությունը՝ ինչի պատճառով էլ նա ավելի հետ մնաց եվրոպական երկրներից։ Նաև աշխարհագրական հայտնագործությունների մեծ մասը՝ կատարվեց դեպի Հնդկաստան տանող ճանապարհը որոնելիս։ Եվրոպայի գաղութաթեր երկրներից ամեն մեկը փորձում և պայքարում էր Հնդկաստանին ամբողջովին տիրել, ինչը Հնդկաստանի ահռելի չափի հարստության պատճառով էր։ Իսկ իր հարստության հիմքերը՝ համեմունքների առկայությունն էր, հատկապես սև պղպեղը, որի գինը Եվրոպայում հավասար էր ոսկու գնին։ Եվրոպայի գաղութատերերից, հաղթեց Մեծ Բրիտանիան, որն էլ գրավեց Հնդկաստանը։ Անգլիացիները երկարատև պատերազմներ մղեցին այդտեղի պետությունների դեմ։ Նրանք հրահրում էին երկպառակություններ, արհեստական սով, ինչից որ միլիոնավոր հնդիկներ մահացան այդ շրջանում։ Հնդկաստանի նվաճման գործընթացն իր ավարտին հասավ միայն XIX դար կեսին։ 1857 թ․, անգլիացիների դեմ սկսվեց հզոր ապստամբություն, որը գլխավոր էլ մողոլական վերջին կայսրը։ 1 տարի հետո՝ ապստամբությունը ճնշվեց, Մեծ մողոլի հարստոթւյունը դադարեց ունենալ գոյություն։ Վերջապես, ամբողջ Հնդակստանը դարձավ Բրիտանական գաղութ և դրվեց բրիտանական թագի անմիջական կառավարման ներքո։ Բացի դաժան շահագործումից՝ անգլիացիները Հնդկաստան ներմուծեցին արդյունաբերական հասարակության տարրեր։ Լուսավորական գաղափարների ազդեցությամբ՝ սկսվեց ձևավորվել հնդիկ մտավորականությունը, որը հակված էր դեպի եվրոպական արժեքները, ինչից որ ժամանակ հետո՝ Հնդկաստանը սկսեց արդիականացվել։
Դասակարգային կառուվցածքը՝Քահանաներ, գիտնականներՌազմիկներ(Կշատրրիներ)Առևտրականներ և հողատերերԳյուղացիներ և ծառաներԿրոնական հավատալիքներ՝– Ինդուիզմ– Բուդդիզմ Հնդկաստանում հողը տրամադրվում էր միայն ազնվական ընտանիքի ներկայացուցչին հարկեր վճարելու և ռազմական ջոկատներ պահելու դիմաց: Հողը տրվում էր միայն ժամանակավոր օգտագործման ՝ 10 տարի, հետո սեփականատերը փոխվում էր:Դա արվում էր կենտրոնացված կառավարության հեղինակությունը պահպանելու համար:
Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել: Չինաստանում տեղի էր ունենում հողի բաժանում պետականի և ազգայինի, այնուամենայնիվ, նույնիսկ ազգային հողերը չէին ժառանգվում, միայն եթե դա տեղական իշխանի երկիրը չլիներ, որը մեկնում էր պայքարելու հանուն պետության բարօրության: Ճապոնիայում հողային ֆոնդը պատկանում էր իշխաններին, բայց առկա էր բռնագրավման և վերաբաշխման քաղաքականություն: Բոլոր երկրներում տնտեսական կյանքը կարգավորվում էր պետության կողմից: Բացի այդ, պետությունը բնակչության բոլոր սոցիալական խավերի համար սահմանում էր կյանքի կանոններ, միայն կայսրը ուներ բացարձակ իշխանություն: Կար հստակ դասակարգային հիերարխիա, որի վերին մասում ռազմիկներ էին: Այդ ժամանակ՝ Ասիայի երկրների ընդհանուր քաղաքականությունն ուղղված էր միայն կայսերական կառավարության հեղինակությունը մենաշնորհելուն և ուժեղացնելուն ՝ ազատությունների և գույքային օգուտների խիստ կանոնների և սահմանափակումների միջոցով: Կրոնը նույնպես կարևոր էր Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի նման երկրներում՝ որը բուդդիզմ էր: Այդ կրոնը որոշում էր կյանքի այն սկզբունքները, որոնք բնորոշ էին արևելյան մարդուն:
Ժամանակակից չինական պետությունն ու հասարակությունը դարերի մշակութային և քաղաքական փոխներթափանցման և փոխազդեցության արդյունք են շրջակա բազմաթիվ ասիական ժողովուրդների հետ, ուղեկցվում են միլիոնավոր մարդկանց տեղահանությամբ և դարավոր հանի ձուլմամբ: Պետք է հիշել, որ Չինաստանի ավանդական պատմագրությունը Չինաստանի քրոնիկ-դինաստիկ պատմության մեջ ներառում է այլ ժողովուրդների ինքնիշխան պետությունները՝ անտեսելով այդ ժողովուրդների իրենց պատմական ավանդույթները և նրանց պետությունները համարելով Չինաստանի պատմական մասեր:
Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում: 16-րդ դարից սկսած՝ Հնդկաստանում սկսեցին առաջանալ հայկական համայնքներ։ Հայերը գտնվում էին ծովափնյա քաղաքներում։ Անգլիացիները սիրաշահում էին հայերին, բայց ժամանակ անց նրանք սկսեցին իրար դեմ մրցակցել, քանի որ՝ միաժամանակ հնդկա-հայ ազգային քաղաքական ուժեր մոտ՝ ամրդապնդվեց սեփական պետութոյւն ունենալու գաղափարը։Հայերը այնտեղ աշխատում էին պահպանել իրենց մշակույթը։ Մշակութային կենտրոնը Հնդկաստանում եղել է Մադրասը, սակայն ժամանակի ընթացքում բնակչության թվի անկման հետևանքով՝ մշակութային կյանքը աստիճանաբար տեղափոխվում է Կալկաթա: 1947 թ.՝ Հնդկաստանի անկախության հռչակումից հետո հնդկահայ համայնքն ամբողջովին փլուզվում է։ Ժամանակակից Հնդկաստանում բնակվում են շուրջ 500 հայ, որոնց մեծ մասը ապրում է Կալկաթայում:
Հայերը Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
Չինաստանում հայերը հիշատակվում էին դեռևս 2 դարից. հայերը մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին։ 13-րդ դարի սկզբին՝ Հայկական փոքր գաղութները հիմնվել էին մոնղոլական առաջին արշավանքներից հետո, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել էր Չինաստանի հյուսիսային շրջաններում։ Այնուհետև՝ հայերը թափանցել էին երկրի խորքը՝ դեպի ծովափնյա քաղաքներ, հատկապես՝ Կանտոնում, որը հիմա վերանվել է Գուանջոու անունով, 18-րդ դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ էին եղել Շանհայում։ Ամենահայաշատը՝ Խարբինն էր, որի համայնքն ուներ եկեղեցի։Ներկայումս՝ Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ։
Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար
«Խաղաղությունը կարող է բխել միայն արդարությունից, ինչպես կռիվն է առաջանում անարդարությունից: Եվ մենք գիտենք, որ այնտեղ, որտեղ անարդություն չկա, այնտեղ էլ ոչ մի վեճ չկա »:
Դիանա Աբգարը նշանակվել է Ճապոնիայում առաջին հայկական հանրապետության պատվավոր հյուպատոս:Նա առաջին կին դիվանագետն էր նորագույն պատմության մեջ:
Բիրմայում ծնված, Նախիջևանը ժամանակին լքած հայերի ընտանիքում `Դիանա Աբգարը դպրոցն ավարտեց Հնդկաստանում: Շուտով նա հայտնաբերեց իր գրական շնորհը և սկսեց գրել: 1890 թվականին նա ամուսնու հետ տեղափոխվեց Ճապոնիա և երկար տարիներ անցկացրեց երկրում ՝ հոգ տանելով միայն իր ընտանիքի մասին: Բայց 1909 թվականին Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածը ստիպեց նրան գործել: Աբգարը իր կյանքի մնացած մասը նվիրեց հայերի ծանր վիճակի վրա ուշադրություն հրավիրելուն և նույնիսկ Ճապոնիայում ապաստան կազմակերպեց ցեղասպանությունը վերապրածների համար: Նրա ջանքերն աննկատ չմնացին, և առաջին հայկական հանրապետության հիմնադրումից հետո նա նշանակվեց Ճապոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս:
Նա շատ էր գրում, և իր հավաքած գործերը բաղկացած էին վեպերից, բանաստեղծություններից և նամակներից: Աբգարն իր նվիրատվությունը օգտագործեց ՝ ընթերցողներին տեղեկացնելու իր հայրենակիցների տառապանքների մասին մի երկրում, որտեղ նա երբեք չի եղել: Նա պատմության մեջ է մտել ոչ միայն որպես գրող, այլ նաև որպես պետական գործիչ, և դա այն ժամանակ, երբ զարգացած երկրներում կանայք նույնիսկ ձայնի իրավունք չունեին:
1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա: Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։
2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝
ա. կինետիկ էներգիան; աճում է բ. պոտենցիալ էներգիան; նվազում է գ. լրիվ էներգիան: պահպանվում է՝ մնում է հաստատուն։
3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը: Դիմադրության և շփման ուժերի բացակայությմբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։
4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան: Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքուն։
5. Ինչպես է փոխվում համակարգի լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը: Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի։