Posted in Երկրաչափություն 8

Տարածական պատկերներ

Տանը

Կողեր՝6*3=18

Գագաթներ՝12

Նիստեր՝8

2. Կարո՞ղ է պրիզմայի կողերի թիվը լինել՝
ա) 13

Պատ․ոչ

բ) 14,

Պատ․ոչ
գ) 18

Պատ․այո
Պատասխանը հիմնավորեք:
13, 14 թվերը չեն բաժանվում երեքի

3.Կարո՞ղ է պրիզմայի նիստերի թիվը լինել՝
ա) 13

Պատ․այո

բ) 14,

Պատ․այո
գ) 18

Պատ․այո
Պատասխանը հիմնավորեք:

Բոլոր թվերը կարող են։

4.Ի՞նչ բազմանկյուն է պրիզմայի հիմքը, եթե պրիզման ունի՝
ա) 18 կող,

18/3=6
բ) 24 կող,

24/3=8
գ) 9 նիստ:

9/3=3
5. Գտեք ութանկյուն բուրգի կողերի, նիստերի և գագաթների թվերը:

8*2=16

8+1=9

8+1=9
6. Ինչպե՞ս է կոչվում բուրգը, եթե այն ունի՝
ա) 13 նիստ`տասերկուանկյուն բուրգ

բ) 10 գագաթ՝իննանկյուն բուրգ
գ) 12 կող՝վեցանկյուն բուրգ

7. Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի՝
ա) 9 նիստ,

այո

բ) 9 կող:

չի կարող

Posted in Հայոց լեզու 8

Սեբաստացիական պատումներ:

Սերո Կարագուլյանն եմ։ Միխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսեցի սովորել երկրորդ դասարանից, երբ շատ փոքր էի։ Իսկական սեբաստացին հավատարիմ, նվիրվող կրթահամալիրին սովորողն է։ Մեր դասատուները մտերիմ են, հանգիստ խոսում ենք նրաց հետ, ազատ արտահայտվում։ Ես արդեն 8 րդ դասարանում եմ, շատ եմ սիրում իմ կրթահամալիրը, որտեղ նորավոճ մեթոտով ստանում ենք գիտելիքներ, այցելելով տարբեր վայրեր և կարեվորություն տալով մարզական ոճին։ Մաղթում եմ ամենալավն ու բարին սիրելի սեբաստացիներին։ Լինելով հավատարիիմ, հարգելով և կատարելով կրթահամալիրի օրենքները դարձա հպարտ Սեբաստացի։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերակություն․ Վերաբերական բառեր

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  1. Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
  2. Գնահատողական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
  3. Ժխտական վերաբերականներ։ Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
  4. Սաստկական վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց, իսկ, մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
  5. Երկբայական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
  6. Սահմանափակման վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։

Վերաբերականների կազմությունը և ուղղագրությունը։

Реклама

about:blank

Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։

Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։

Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։

Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։

Բարդ վերաբերականները գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։

1. Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։

2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականներ՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։

Վերաբերականների կետադրությունը

1. Ամբողջ նախադասությունը կամ եղելությունը եղանակավորող վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից։ Գրավոր խոսքում այդ անջատումը կատարվում է ստորակետով։

2. Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա կարող է դրվել հարցական նշան։

Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում։

3. Այո, ոչ պատասխանական բառերն ու չէ–ն որպես վերաբերական գործածվելիս շեշտվում են։

Առաջադրանքներ

1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։

2․ Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։

Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: Ոչ դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք լուծում ունի այս հարցը:

5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։

1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

Posted in Հայոց լեզու 8

Դաստիարակության հատկություները։

Դաստիարակություն ասելով հասկանում եմ դաստիարակված, ազնիվ մարդ։ Դաստիարակված եմ համարում այն մարդուն, ով նրան շատ լավ է պահում։ Փորձում եմ լինել դաստիարակված, որովհետև իմ շրջապատը այդպես է։ Դաստիարակված մարդը չպետք է վատ բաներ անի։ Երբեմն ես անում եմ այն, ինչ դաստիարակված մարդը չպետք է անի, բայց հետո զղջում եմ” Դաստիարակված լինելը կարևոր է, որովհետև ուրիշները քեզանից օրինակ կվերցնեն։ Դաստիարակության գործում մեծ դեր ունեն՝ դասավանդողները, մայրիկները։ Ուզում եմ ստանալ այնպիսի դաստիարակություն, որ ապագայում լինեմ բարձր մակարդակում։ Դաստիարակված լինելու չափանիշներն են՝ ազնվություն, չստել․․․ Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել ընտանիքով, որովհետև ամբողջ ժամանակում նրանց հետ չեմ։ Սիրում եմ դաստիարակված մարդկանց, որովհետև նրանց շատ լավ են պահում։ Դաստիարակված լինել չի նշանակում թագավոր լինել։

Posted in Հայոց լեզու 8

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյան «Հացը»: Մաս 1-ին

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ցույց տվեք, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դուրս հանեք այդ հատտվածները:Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
  2. Ցույց տվեք, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դուրս հանեք այդ հատվածները:Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։

Հրանտ Մաթևոսյան «Հացը»: Մաս 2-րդ

  1. Բացատրեք հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:
    Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։
  2. Բնութագրեք տղային:
  • Մեղադրեք նրան:
  • Արդարացրեք:
Posted in Աշխարհագրություն 8

Գործնական աշխատանք․ 8-րդ դասարան

Եվրոպայի մասին այս փաստերը քչերը գիտեն | Пресс-секретарь - Независимая  блог-платформа
  • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:

Մուգ կարմիր-Գերմանիա Բեռլին

Բաց կանաչ-Պորտուգալիա Լիսբոն

Մուգ կապույտ-Իսպանիա Մադրիդ

Բաց կապույտ-Ֆրանսիա Փարիզ

Կարմիր-Իտալիա Հռոմ

Վարդագույն-Շվեցարիա Բեռն

Սև-Թուրքիա Անկարա

Մանուշակագույն- Հոլանդիա Ամստերդամ

Փիրուզագույն-Բելգիա Բրյուսել

Մոխրագույն կապույտ-Դանիա Կոպենհագեն

Կապույտ-Հունաստան Աթենք

Կարմիր-Վատիկան

Շականակագույն-Ավստրիա Վիեննա

Մոխրագույն-Սլովենիա Լյուբլյանա

Կանաչ-Խորվաթիա Զագրեբ

Մոխրագույն-Բոսնիա Սարաևո

Բաց Վարդագույն-Մոնտենեգրո Պոտգորիցա

Բաց կարմիր-Ալբանիա Տիրանա

  • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:

Կարմիր-Իսպանիա

Կանաչ-Իտալիա

Դեղին-Ֆրանսիա

Բաց կապույտ-Ռուսաստան

Սև-Թուրքիա

Վարդագույն-Հունաստան

Բաց կանաչ-Ուկրանիա

Մոխրագույն-Մեծ Բրիտանիա

Մուգ կապույտ-Գերմանիա

Շականակագույն-Լեհաստան

  • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Շատ մեծ է,քանի որ 21-րդ դարի ամենահզոր Համալսարանները գտնվում են հենց Եվրոպայում։ԵՎ նաև հնում Հունաստանում եղել են ամենհզոր համալսարանները,որը մարդկանց կրթության մեջ շատ մեծ դեր է ունեցել։Արվեստը,Ճարտարապետությունը,մշակույթը ստեղծվել է հենց Հունաստանում։Օրինակ հենց Իտալիայում էր ապրում Իսահակ Նյուտոնը,ով տարբեր բաներ է բացահայտել մարդկանց համար և դրանից հետո կյանքը ավելի է հեշտացել բոլորի համար։

  •  Առաջադրանք 4․ Թվարկել Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները։

Զարգացման նախադրյալներն են օրինակ,որ նա գտնվում է կղզում և նրա բոլոր կողմերում հոսում է ջուր և գյուղացիները չունեն խնդիր ջրի հետ կապված և հենց այդպես կարող է զարգանալ երկրի տնտեսությունը։Նախադրյալներից է բարենպաստ կլիման,որը օգնում է բույսերին ավելի արագ աճել։Երկրի ընդերքը հարուստ է երկաթի պաշարով։

  • Առաջադրանք 5. Գնահատեք Արևմտյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

Բնական նախադրյալները շատ բարձր են,քանի որ ամբողջ վայրերով հոսում են ջուր,որը օգնում է ամեն ինչին։Ջուրը ամենակարևոր բանն է մարդու,բույսի,կենդանիների կյանքում,քանի որ առանց դրանց անհնար է ուղղակի ապրելը։

  • Առաջադրանք 6․ Առանձնացնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայիս բնակչության ձևավորման գործընթացները։ Մեկնաբանել սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։

Երկուսի սեռատարիքային կազմը շատ վատ վիճակում է,քանի որ ամբողջ Եվրոպան գնում է դեպի ծերացման փուլ։

  • Առաջադրանք 7. Համեմատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները։

Տրանսպորտի առումով Գերմանիան աշխարհում առաջատարն է,քանի որ այնտեղ է գտնվում հանրահայտ տրանսպորներ որոնցից են օրինակ Mercedes-Benz,BMW,Audi,Man և այլ հանրահայտ տրանսպորտներ։

  •  Առաջադրանք 8. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի խոշոր քաղաքները։
Հարավային Եվրոպա ~ Բարի գալուստ

Posted in Աշխարհագրություն 8

Գործնական աշխատանք․ 8-րդ դասարան

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

1.Հունգարիա ա. Պրահա

2.Ռումինիա բ. Բուդապեշտ

3.Բելառուս գ. Բուխարեստ

4.Չեխիա դ.Մինսկ

1֊բ, 2֊գ, 3֊դ, 4֊ա

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական ճարտարապետական մշակույթը պահպանած քաղաքներից է: Մայրաքաղաքը հայտնի է իր տեսարժան վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան` Չեխիա ——————————————————։

4. Որ շարքում են տրված Արևելյան Եվրոպա տարածաշրջանի պետությունները տրված տարածքի նվազման կարգով

1.Ուկրաինա, Բելառուս, Չեխիա, Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6․Բնութագրումով որոշել երկիրը.
Այս երկիրը նախագահական հանրապետություն է: Այն ցամաքային կապող օղակ է Պիրենեյան թերակղզու և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների միջև: Հարուստ է ուրանի պաշարներով, որի շնորհիվ էլեկտրաէներգիայի զգալի մասը արտադրվում է աէկներում: Ո՞րն է այդ երկիրը.


1) ՌԴ–ն 2) Ֆրանսիան 3) Գերմանիան 4) Իսպանիա

7․Բնութագրումով որոշել պետությունը.

Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է:Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության ֆինանսական կենտրոն:Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը:Որն է այդ պետությունը.

1.Ֆրանսիան 2.Գերմանիան 3.Մեծ Բրիտանիան 4.Շվեդիան

8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9․Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.

1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

10․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվժրոպայի ամբողջական քարտեզը)։

Posted in Աշխարհագրություն 8

Գործնական աշխատանք․ 8-րդ դասարան

Եվրոպայի մասին այս փաստերը քչերը գիտեն | Пресс-секретарь - Независимая  блог-платформа
  • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արև․Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:
  • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:
  • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության (եվրակենտրոն) մոդելի բնօրրանը։ Եվրոպան մարդկության բոլոր ժամանակներում եղել է մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, այրդունաբերական հեղաշրջումների հայրենիք է։ Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 հատ պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։

  •  Առաջադրանք 4․ Թվարկել Արևելյան Եվրոպայի զարգացման նախադրյալները։

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական պետություններն էին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան: Արդյունաբերական հեղափոխությունը, որը սկսվեց Բրիտանիայում, կտրուկ տարածվեց Եվրոպայում, մինչդեռ վաղուց ողջ մայրցամաքը արդյունաբերական բարձր մակարդակի վրա էր: Առաջին համաշխարհային պատերազմը կարճ ժամանակում հանգեցրեց որոշ եվրոպական պետությունների արդյունաբերության դադարեցմանը, սակայն առաջիկա Երկրորդ համաշխարհային պատերազմի փուլում Եվրոպան լավ վերականգնվել էր և մրցակցում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների անընդհատ աճող տնտեսության ուժի հետ: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայի մեծ մասի արդյունաբերական կենտրոնի ոչնչացման պատճառ դարձավ, և մայրցամաքի ենթակառուցվածքի մեծ մասը իզուր վատնվեց:

  • Առաջադրանք 5. Գնահատեք Արևելյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

Եվրոպայի տնտեսությունը կազմում է ավելի քան 744 միլիոն մարդ 50 տարբեր երկրներում: Եվրոպական Միության հիմնումն ու 1999թ․-ին միասնական արժույթի՝ եվրոյի արտադրությունը մասնակից եվրոպական երկրներին ավելի մոտեցրեց ընդհանուր արժույթի հարմարության միջոցով և հանգեցրեց եվրոպական դրամական ավելի ուժեղ հոսքի: Հարստության տարբերությունը Եվրոպայում կարելի է տեսնել նախկին Սառը պատերազմի բաժանման մեջ, որոշ երկրներով, որոնք խախտում էին բաժանումը: Մինչ շատ Եվրոպական պետություններ ունեն մեկ շնչի հաշվով ավելի բարձր ՀՆԱ, քան աշխարհի միջինն էր և բարձր զարգացած էին Եվրոպական որոշ տնտեսություններ, չնայած իրենց դիրքին Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի համաշխարհային միջինի համեմատ, ավելի աղքատ են:

  • Առաջադրանք 6․ Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։ Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում։

Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում։
Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում ունեն մեծ դեր: Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական ռեսուրսներ:Ռուսաստանը ունի շատ բերի հողեր, անտառածածկ է: Ռուսաստանում մեծ է սև ու գունավոր մետաղների, ածխի, ոսկու, նավթի, բնական գազի և ալմաստի պաշարները:

  • Առաջադրանք 7․ Աղյուսակով գրել ՄԱԿ-ին առընթեր և նրանից դուրս դուրս գտնվող մի շարք միջազգային կազմակերպություններ

Աղյուսակով գրել ՄԱԿ-ին առընթեր և նրանից դուրս դուրս գտնվող մի շարք միջազգային կազմակերպություններ Թվարկել Հարավային Եվրոպայի երկրները, իրենց մայրաքաղաքով։ Առանձնացնել կետերով Հվ․ Եվրոպայի զարգացման գլխավոր նախադրյալները։

  •  Թվարկել Հարավային Եվրոպայի երկրները, իրենց մայրաքաղաքով։ Առանձնացնել կետերով Հվ․ Եվրոպայի զարգացման գլխավոր նախադրյալները։

ԻսպանիաՊորտուգալիաԱնդորրա Հունաստան

Հարավային Եվրոպա ~ Բարի գալուստ
Posted in Աշխարհագրություն 8

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Kit styl si ne evrop - Home | Facebook

Դասի հղում։

1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք
տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն.
քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ:Նրա առանձնահատկություններից է բավականին շատ անտառածածկ վայրեր ունեն Արևելյան Եվրոպայի պետությունները մոտ տարածքի 1/5-ից մինչև 1/4-ը։Արևելյան Եվրոպայում բնակչությունը բաժանված է հավասարաչափ,որը նույնպես նրա առանձնահատկություններից է։Առանձնահատկություններից նաև Արևելյան Եվրոպայում ապրող տարատեսակ ազգերը,սակայն Եվրոպան հենց այդ ամենով տարբերվում,որ այնտեղ չեն լինում մեծ բախումներ և պետությունը այնպես է անում,որ ստեղծված հարցը չհասնի զենքին։

2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։

Արևելյան Եվրոպայում ապրում են տարատեսակ ազգեր։Օրինակ Լեհաստանում ապրում են ուկրաինացիներ,բելոռուսներ,սլովակներ, Չեխիայում սլովակներ,հունգարներ,գերմանացիներ,լեհեր Սլովակիայում չեխեր,հունգարներ, Հունգարիայում ռումիններ,գերմանացիներ,խորվաթներ,սերբեր, Ռումինիայում հունգարներ,գերմանացիներ,գնչուներ,հրեաներ,ուկրաինացիներ,հայեր,Բուլղարիայում թուրքեր,գնչուներ,հայեր,ռուսներ։Ես թվարկեցի բազմաթիվ ազգեր և այդ բոլորը ազգերը իրականում զարմանալի է,բայց ապրում են հանգիստ առանց կոնֆլիկտների։ԵՎ այդ ամենով Եվրոպան տարբերվում է օրինակ Ասիայից։

3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

Ալիխանյան եղբայրները օգնել են Ռուսաստանին հայտնագործել լազերային զենքը։

Անաստատ Միկոյանը օգնել է Ռուսաստանին պատրաստել ՄԻԿ-տեսակի ռազմական ինքնաթիռներ։

Գեորգի Գարանյան․ Ռուսական Ջազի Պիոներ Նրա օգնությամբ է հիմնադրվել ու կայացել ռուսական ջազի բեմը

Տիգրան Պետրոսյան․Գրոսմայստեր․Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ալբերտ Ազարյան հանդես է եկել Ռուսաստանի դրոշի տակ և հենց Ռուսաստանի մարմնամարզությունն էլ զարգացրել է։

Հրանտ Շահինյան հանդես է եկել Ռուսաստանի դրոշի տակ և հենց Ռուսաստանի մարմնամարզությունն էլ զարգացրել է

Իսրայել Հակոբկոխյան  հայ խորհրդային նախկին բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ։ Սպորտի վաստակավոր վարպետ,ով զարգացրեց այս սպորտը Ռուսաստանում։

Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյան հայ նշանավոր բռնցքամարտիկ,ով զարգացրեց այս սպորտը Ռուսաստանում։

4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուստը.

  • քարածխով և գորշածխով,

2-րդ տեղ կարմիր-Ռուսաստան

7-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

9-րդ տեղ դեղին-Լեհաստան

  • նավթով և բնական գազով,

1 տեղ կարմիր-Ռուսաստան

25-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

54-րդ տեղ դեղին-Լեհաստան

  • գունավոր մետաղների հանքաքարով,

2-րդ տեղ կարմիր-Ռուսաստան

9-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

դեղին-Լեհաստան

  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:

կարմիր-Ռուսաստան

կանաչ-Ուկրաինա

դեղին-Լեհաստան

  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

27 տեղ կարմիր-Ռուսաստան

86-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

93-րդ տեղ դեղին-Ալբանիա

5․ Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

Այդ ամենը սկսվեց ոչ թե 90-ականներից այլ 80-ականների վերջերից այսինքն 1989-աշնանից։Կարճ ժամկետում փոխվեց օրինակ ԽՍՀՄ-ում ամեն ինչ։Փլուզվեց ԽՍՀՄ-ը շատ երկրներ անկախացան հանձինս Հայաստանի։Իհարկե այս նույնը տեղի ունեցավ Չեխոսլովակիայի տարածաշրջանում,բայց այդպիսի մեծ չէր ինչպես ԽՍՀՄ-ինը։Շատ մարդիկ վերադարձան հայրենիք, և այդ ամենը իմ կարծիքով բռնապետության պատճառով էր։Մի խոսքով 90-ական թվականներին մեր լեզվով ասած (շիլաշփոթ) էր։Ստեղծվեցին կուսակցություններ,տարբեր երկրներ հրաժարվեցին սոցիալիստական արտադրաեղանակից,կոմունիստական կուսակցությունները հեռացվեցին հասարակության ղեկավարումից և այլ շատ փոփոխություններ։

6․ Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

Լեհաստան-312 679կմ2

Չեխիա-78,871կմ2

Սլովակիա-48845 կմ²

Հունգարիա-93,030 կմ2

Ռումինիա-237.500 կմ²

Ուկրաինա-603,628 կմ2

Բելառուսիա-207, 600 կմ²

Նախկինում այս բոլոր պետություններ եղել են ԽՍՀՄ-ի Չեխոսլովակիայի,Հարավսլավիա-ի ներքո։Եղել են պետություններ,ովքեր աճ են գրանցել տարածքի առումով և ինչու չէ նաև զարգացման առումով,եղել են նաև դեպի անկումը գնացող երկրներ ինչպես Հայաստանը։

Օրինակ ՝ Չեխիայում(աշխարհահռչակ Կարլովի Վարին, Մարիանսկե Լազնեն), ինչպես նաև գետերն ու լճերը(մասնավորապես Բալատոնը), անտառածածկ լեռներն ու ազգային պարկերը կանխորոշել են ծովամերձ, լճամերձ և լեռնային հանգստի ու զբոսաշրջության շրջանների ձևավորումը: Դրան նպաստել է նաև բարենպաստ ՏԱԴ-ը։

7. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Միատարր դարձավ,քանի որ կորավ բռնապետությունը և մարդիկ սկսեցին ներգաղթել իրենց հայրենիք և շենացնել հայրենիքը և իրենց կյանքը,իսկ երբ մարդկանց բռնապետության կորելը ձեռնտու չէ,նրանք արտագաղթում են տարբեր երկրներ։Այնպես,որ ամեն ինչ գալիս է իմ կարծիքով բռնապետության պատճառով։

8. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: 

Դժվարությունները ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց համար,ովքեր անկախացել էին դա գազն էր,լույսն էր,ջուրն էր,սնունդ էր, բայց տարեցտարի այդ ամեն ինչի հարցերը լուծվեց։Լուծման ուղիներից ամենարագը,ամենահեշտը,ամենձեռնտու դա լավ հարաբերություններ ստեղծելն է հարևան երկրների հետ,ովքեր կարող են օգնել քո երկրին գազով,լույսով կամ էլ ջրով,կամ փորձել երկրում եղած գետերով կառուցել ՋՐԷԿ-ներ,որի կառուցման համար երկար ժամանակ կպահանջվի։Մի խոսքով սկզբնական դժվարություններից են գազը,ջուրը,սնունդը,լույսը, և այլ դժվարությունները,որոնք իհարկե հաղթահարելի են։

Posted in English 8

Read and match

1.What are the complications of bad sleeping patterns?

F. If you think that during sleep, the brain rests, you’re mistaken. It’s a common myth about sleep. Sleep is definitely needed — but it’s not your brain that needs to rest, it’s your body that needs to relax. Your brain is still working when you’re asleep, controlling physical functions like breathing and your heart beat. However, because the brain does not have to go through the constant stress of thinking, you get up refreshed and recharged.

2. What steps can prepare our bodies for going to sleep?

D. Some easy steps can prepare your body for going to sleep. You probably have some regular bedtime habits, even if you don’t realise it. Brushing your teeth, taking a shower, reading a book and setting your alarm clock may all be part of your evening routine. Remember that you should perform these activities in the same manner and in the same order every night.

3. What is the impact of sleepless nights at exam time?

E. Sleepless nights at exam time are very bad for students. If you prepare for your exam late at night, it will not improve your performance during the exam. On the contrary, it will affect your ability to concentrate, to react quickly and to analyse information. Recent research shows that the results of the tests written after sleepless nights are lower than usual grades.

4. Why is sleep so important for people?

B. If you don’t sleep enough or have a disturbed sleep you can get heart disease, high blood pressure and even diabetes. People who don’t sleep enough get colds and flu more often than those who do. Moreover, recent research proves that poor sleepers gain weight more easily than people who sleep well. Extra kilos are the reaction of the body to the stressful sleepless situation.

5. What can be dangerous about watching a movie late at night?

C. Think twice before watching a movie late at night. Don’t spend sleeping time on endless computer games. The thing is that by getting up and going to bed at the same time every day, even on weekends, you teach your body to follow a healthy regime. You’ll quickly fall asleep, will have a good night’s sleep and will wake up at the expected time feeling fresh and active.

6. Which lesson should help children sleep well?

7. In what kind of environment do people usually sleep best?

A. It’s common knowledge that people sleep best in a dark room that is slightly cool. It’s important to close your blinds or curtains and make sure they’re heavy enough to block out the light. You can add extra blankets or wear pyjamas if you’re cold. Note that an uncomfortable bed, heat and noise can ruin a good night’s sleep. A TV is also a distraction.