1․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
Ընչազուրկ – աղքատ , ընչաքաղց ընթացիկ -սրընթաց անընկճելի-դյուրաբեկ դյուրաթեք- դյուրաբեկ հերոսական- դյուցազնական
2. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին … (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի … (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի … (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին … (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի … (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք … (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի … (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր:… (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ… (տխրությունը, թախիծը, վիշտը)… (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս … (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին … (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ… (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք … (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք … (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային … (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
3․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Ծերուկը հիշողությունների հետ մտքի ծովն էր ընկնում:
Նա ընկերոջը խոստացավ լեզուն փակ պահել:
Ընդամենը երեք ամսվա դասընկերոջը հինգ մատի պես գիտեր:
Փոխանակ մի բան մտածեր գործը առաջ տանելու համար, թևերը ծալած նստել էր:
Նա իր այդ արարքից հետո էժան պրծավ հոր ձեռքից:
Վիրավորանքը շատ խորն էր, սակայն նա արցունքները կուլ էր տալիս:
4. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
է. Մարդ, կին:
5.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
Ձանձրացած Կենսաբանների փորձերից, դելֆինները հացադուլ են հայտարարում։
Դելֆինները կենսաբանների փորձերից ձանձրացած հացադուլ են հայտարարում։
Հացադուլ են հայտարարում դելֆինները կենսաբանների փորձերից ձանձրացած։
Հայտարարում են հացադուլ կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները։
Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
Բաց ակվարիումից դանդաղ լողում էին դելֆինները դեպի ազատություն։
Դանդաղ լողում էին դեպի ազատություն դելֆինները բաց ակվարիումից։
Դեպի ազատություն դանդաղ լողում էին դելֆինները բաց ակվարիումից։
Լողում էին դանդաղ դեպի ազատություն դելֆինները բաց ակվարիումից։
Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
Մի Գերմանացի կոնստուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստակս շուն է պատրաստել։
Մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել գերմանացի մի կոնստուկտոր։
Արհեստական շուն է պատրաստել գերմանացի մի կոնստուկտոր, մթության մեջ տեսնող և հաչող։
Շուն է պատրաստել արհեստական, մթության մեջ տեսնող և հաչող գերմանացի մի կոնստրուկտոր։
Շոտլանդիայի և Նորվեգիայի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:
Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները <<ծովատառեխի անձրևի>> բազմիցս ականատես են եղել։
<<ծովատառեխի անձրևի>> նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները բազմիցս ականատես են եղել։
Բազմիցս ականատես են եղել <<ծովատառեխի անձրևի>> Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները։
Ականատես են եղել բազմիցս <<ծովատառեխի անձրևի>> Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները։
Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
Ութ հարյուր լեզվով ու բառբառով են խոսում Հնդկաստանի բնակիչները։
Խոսում են ուր հարյուր լեզվով ու բառբառով Հնդկաստանի բնակիչները։
Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
Բժշկության մեջ օձիթույնը շատ արժեքավոր է։
Շատ արժեքավոր է օձի թույնը բժշկության մեջ
6.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա, ուղղի՛ր:
Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ։
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում հուսահատ կանչերը։
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ ձայները ՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն։
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումներին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Արահետը գնում էր ոչ ե ուղիղ գծով դեպի գյուղը, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Սա այն հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին և հետ բերեց աղջկան։
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք