Ի՞նչ բնական գիտություններ գիտես: Բնական գիտություններից գիտեմ՝ կենսաբանությունը, ֆիզիկան, քիմինա և աշխարհագրությունը։
Ի՞նչ է ուսումնասիում քիմիան: Քիմիան գիտություն է, որը ուսումնասիրության առարկան նյութն է և նրա հետ կատարվող փոփոխությունները։
Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները: Մեզ շրջապատող ամեն բան մենք անվանում ենք ֆիզիկական մարիմին, որոնք ունեն ծավալ և զանգված։ Մարմինները լինում են 2 տեսակի՝ անշունչ և շնչավոր։
Ի՞նչ է նյութ : Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը։
Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր: Մաքուր են այն նյութերը որոնք կազմված են միատեսակ մասնիկներից (ատոմ, մոլեկուլ․․․)։
Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ: Խառնուրդներ են կոչվում այն նյութերը որոնք իրենց մեջ պարունակում են 1 — ից ավելի նյութեր։
Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես: Խառնուրդները բաժանվում են 2 մասի՝ համասեռ և անհամասեռ։ Համասեռ խառնուրդնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը։ Անհամասեռ խառնուրդներում բաղադրրիչները անզեն աչքով տեսանելի են։
Ի՞նչ է երևույթը: Ցանկացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ:
Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական: Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները: Քիմիական ռեակցիայի հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոխվելը, նստվածի առաջանալը, գազի անջատվելը։
Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները: Յուրաքանչյուր քիմիական ռեակցիայի ընթացքում այս կամ այն տեսակի նյութերից առաջանում է այլ տեսակի նյութեր՝ արդեն իրենց բնորոշ հատկությոններով։
Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները: Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ նյութի ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ և գազային)։
Ի՞նչ է ատոմը: Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
Ի՞նչ է քիմիական տարրԸ: Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օշտված ատոմների որոշակի տեսակ է։
Ո՞ր նութերն են կոչվում պարզ: Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական նյութի ատոմներից։
Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես: Ծծումբ, ջրածին, ացխածինը․․․
Ո՞ր նութերն են կոչվում բարդ: Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից