Posted in Աշխարհագրություն 8

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Գերմանիայի գործընթացն ու արդյունքը

Կարող եմ ասել, որ Գերմանիան Պրուսական թագավորության շնորհիվ մեծ զարգացում ապրեց, նրանք հաղթեցին թ՛ե Ավստրային, թ՛ե Ֆրասիային։ Իսկ 1871թ․ Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի դղյաղուկ հանդիսությամբ հռչակվեց Գերմանիայի պետության ստեղծումը։ Նրանք զարգացած էին տնտեսությամբ, գիտությամբ։ Իսկ 1913թ․ Այն աշխարհում դարձավ երկրորդ ամենազարգացած պետությունը, իհարկե ԱՄՆ-ից հետո։

Իտալիայի գործընթացն ու արդյունքը

Վերամիավորումից հետո Իտալիան կրկին բռնեց զարգացման ուղին։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։

Համեմատություն

Ես կարող եմ ասել, որ նրանք շատ նման էին, քանի որ երկուսն էլ ունեին իրենց սահմանադրությունը, երկուսներ զարգացան վերամիավորումից հետո։

Համեմատել Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ, ես իսկապես համաձայն եմ նրա հետ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ» սա նրա հավատամքն է։

Ջ Գարիբալդին կարծում եմ նման էր Օ․ Բիսմակին, բայց Օ․ Բիսմակը ուղղակի ոգեշնչում էր, իսկ Ջ․ Գարիբալդին անում էր այդ ամենը, նա ազգային հերոս էր, և 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարավը

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Տաք և սառը մարմինները միմյանց հպվելիս՝ տաք մարմինը հովանում է իսկ սառը տաքանում։

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Տաքացվածույան ջերմաստիճանը բնորոշվում է՝ցելսիուսով և Ֆարենհեյթով։

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Մարմինը տքացնելիս դրա մասնիկների քաոսային շարժումը արագանում է։

4. Ինչ է ջերմային շարժումը:

Մարմնի մասնիկների՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:

Գազի մոլեկուլների շարժումը շատ արագ է սակայն, շարժում կատարելու ընթացքում մոլեկուլը բազմաթիվ անգամներ դիպչում է այլ մասնիկների, այդ պատճառով էլ դրա տեղափոխումը երկար է տևում։

6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:

Մեր մարմինի զգայարանները մոտավորապես են զգում մարմինների ջերմաստիճանը։

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Ջերմաչափ։

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:

Ջերմաչափերը լինում են տարբեր՝ հեղուկային, սնդիկային,սպիտային։

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

Ջերմաստիճանը չափելու համար օգտագործում են տարբեր սանդղակներ լայնորեն տարածված է ցելսիուսի սանդղակը, որտեղ որպես 0 աստիճան ընդունված է հալվող սառույցի ջերմաստիճանը իսկ, որպես 100 աստիճան եռացող ջրի ջերմաստիճանը։

Մեկ այլ չափման սանդղակ է ֆարենհայտը, այտեղ սառույցի հալման աստիճանը հաապատասխանում է 32-ի, իսկ ջրի եռմանը 212-ի։

11. Ինչ կապ կա Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

1oC=9/5oF