Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.
— Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալա՛ս։
— Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։
— Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։
— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։
1․4-6 նախադասությամբ գրավոր փոխադրի՛ր տեքստը։Տերյանի հայրը երբ,որ սայլով միրգ էր հավաքում,ասում էր թե ավելի լավ է 1-անգամ կուշտ լինել քան թե 10-անգամ համտեսել։Օրերից մի օր Տերյանն ու իր հայրը,որ սայլով ձմերուկ էր գնում,Տերյանը ուրախությունից սկսում էր ծիծաղել,հայրնել ապտակ եց նրան ու Տերյանը սկսեց լացել։Հայրը նրան հանգստացնելու համար Վանիկին դրեց սայլի մեջ և նա հարց տվեց հորը,ասաց թե ինչու ինձ ապտակեցիր։Հայրնել ասաց եթե շատ ծիծաղես սիրտդ կանգ կառնի,և մի օր գյուղով հավագված շբվում էին Վանիկնել նստած էր հոր ոտքերին և գյուղացիներից մեկը հումոր արեց և Վանիկը ապտակեց հորը ասելով թե դու էիր ասել,որ եթե շատ ծիծաղաս սիրտդ կանգ կառնի։
2․ Ո՞րն է հատվածի ասելիքը, գրավոր ներկայացրո՛ւ։
— Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։
Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։
3․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։Համ,ուրախ,լաց,
4․ Տեքստից դո՛ւրս գրիր ածականները։
5․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 գոյական՝ նշելով, թիվը, հոլովը
Day: 15.02.2024
Արյան մակարդումը:
Արյան մակարդումը:
Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:
Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա` նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:
Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում
Եռանկյան Մակերեսը

329․
ա) S-ը, եթե a=7սմ, h=11սմ,
S = 7 x 11/2 = 38.5
բ) h-ը, եթե a=14սմ, S=37,8սմ^2,
h = 37,8 : 14 x 2 = 5.4
գ) a-ն, եթե S=h^2, h=2սմ:
a=2^2 : 2 x 2 = 4
330․
8
331․
7.5 x 2.4/2 / 3.2 = 7,5/0,8 = 9, 375

332․
ա) 4սմ և 11սմ.S = 4 x 11 44, բ) 12սմ և 3դմ.S = 12 x 3 = 36:
333․
<B=45, <A=90 => <C = 45 = AC=AB=14
14 x 7 = 98
Հիշում եմ ինչպես այն ուշ («Երկիր Նաիրի» ժողովածու)
* * *
| Հիշում եմ ինչպես այն ուշ Աշունն էր ոսկևորվում,— Մայրմուտն էր ժլատ վառվում, Բըլուրը պատել էր մուժ… Մեր գյուղն է —սարերը մերկ, Մեր գետը — բարակ միգում. Զանգակը — մեղմ ու բեկուն. Թախծում են արոտ ու հերկ… Եվ մայրըս ահա հիվանդ, Մրսում է, արև ուզում, Նստած է հետըս դրսում Անխոս ու մեղմ հնազանդ։ Եվ ծեր է մայրըս այնքան, Փոքրիկ է —բարի մի մայր… Ցոլում է սարը սուրսայր, Երգում է զանգը լալկան… |
Հոգևոր Հայաստան նախագծով
Ուսումնական ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում.Միջին դպրոց
Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
Հիշատակի աղոթք` Գագիկ Գինոսյանին
Օր` փետրվար 16
Ժամ` 09։00-09։15
Պատասխանատու` Միջին դպրոց
Մասնակիցներ` Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Խմբավարներ` Լուիզա Քեշիշյան, Աչեր Բաստաջյան, Մարինե Մկրտչյան, Արմենուհի Սոկրատունի, Հասմիկ Մաթևոսյան
Նվագակցությունը` Լիլիթ Առաքելյան
Ծրագիր`
Տերունական Աղոթք
Հայ՛ր մեր,
որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մենք թողումք
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս. ամէն:
- Միջին դպրոցի դասավանդողների համույթ-«Քրիստոս ի մեջ»
Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան :
- Ն.Շնորհալի
«Առաւօտ լուսոյ»
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա։
Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:
- «Սուրբ Աստված»
Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,
Որ խաչեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ։
- Ընտրությամբ գործունեության վոկալ խումբ —Մխիթար Սեբաստացի «Աղաչեմ զքեզ»։
- Աչեր Բաստաջյան «Ի վերին Երուսաղեմ»—նվագակցող`Լիլիթ Առաքելյան
- Ն.Շնորհալի—«Զարթիք փառք իմ»
Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:
Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:
Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:
Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:
Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա։
- Հյուսիսային դպրոցի երգեցիկ խումբ Մ.Եկմալյան Հայր Մեր
Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո.
Եկեսցե արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո
Որպես յերկինս և յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
Տու՛ր մեզ այսօր։
Թող մեզ ըզպարտիս մեր,
Որպես և մեք թողումք մերոց
Պարտապանաց,
Եվ մի տանիր ըզմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ ի չարե։
- Կոմիտաս-«Հայրապետական մաղթերգ»
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Հասարակագիտական ստուգատես
Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը
Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։
Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։
Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։
Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ է ապրել, գործել է հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:
Այդ ժամանակաշրջանը Արցախյան շարժման ժամանակահատվածն էր։
- Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:
Ազգային արժեքներ եւ քաղաքականություն
«Անապատի հազար տարի»
Հոդվածում ասվում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ խավի մարդ է։ Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ, որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը և իշխանությունը կարող է ընդհունել այն:Իմ կարծիքով ժողովրդի կարծքիը շատ կարևոր է, որովհետև ի վերջո երկրում ապրում է ժողովուրդը և նրանք կարող են ներակայցնել իրենց կարծիքը:
- ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը: Նա հաճախ կրկնում էր այս խոսքերը. «Մինչև հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի»:
Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը
Ներկայացնել Օսմանյան կայսրությունում 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:
Օսմանյան կայսրություն
Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի հետ մղած պատերազմներում անհաջողություններ կրեց, և Մեծ տերությունները սկսեցին օգտվել առիթից՝ ձևակերպելով Արևելյան հարցը, որը ձևակերպվել էր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար Մեծ տերությունների միջև ծավալված պայքարի արդյունքում:
18-րդ դարի վերջին սկիզբ դրվեց բարենորոգումներին, որոնց նպատակներ թուլացնել հպատակ ժողովուրդների պայքարը, ինչից օգտվում էին մեծ տերությունները:
1826 թվականին Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:
1828-1829 ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց և ճանաչեց Հունաստանի անկախությունը:
1839 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց բարենորոգումների նոր փուլ, որը կոչվում էր թանզիմաթ:
1853 թվականին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ: Սկսվեց Ղրիմի պատերազմը:
1856 թվականին Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:
1876 թվականին գահ բարձրացավ Աբդուլ Համիդ II-ը:
1876 թվականին ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:
1878 թվականին Համիդը ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը:
1899 թվականին ստեղծվեց գաղտնի կազմակերպություն՝ <<Միություն և առաջադիմություն>>
1908 թվականին երիտթուրքերը կատարեցին հեղաշրջում և վերականգնվեց սահմանադրությունը: Երիտթուրքերը հաղթեցին խորհրդարանական ընտրություններում և եկան իշխանության:
1911 թվականին երիտթուրքերը պաշտոնական գաղափարախոսություն ընդունեցին պանթյուրքիզմը:
Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի սկզբում փորձում էր բարենորոգումների շնորհիվ գրավել բնակիչների, հպատակ ժողովուրդների սիրտը, օրինակ, բոլորին իրավահավասար դարձնելով, որպեսզի հանկարծ Մեծ Տերությունները չգրավեին ժողովուրդների սիրտը ու հեշտությամբ տիրանային կայսրությանը: Իսկ 20-րդ դարի սկզբում և 19-րդ դարի վերջում նրանք վարում էին պանիսլամիզմական և պանթյուրքիմական քաղաքականություն, որն իմ կարծիքով ավելի վատացրեց նրանց և ամենակարևորը, նրանց հպատակ ազգերի դրությունը: Փոփոխությունները պարզապես նրանց դրությունն էր և այդ դրության փոփոխությունների պատճառով փոխվում էր նաև նրանց վարած քաղաքականությունը, բարենորոգումների ձևը և այլն:
Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:
Իրան
1722 թվականին անկում ապրեց Սեֆյան արքայատոհմը:
1796 թնականին Իրանում հաստատվեց Ղաջարների թյուրքական ցեղի հարստությունը, որի հիմնադիրն էր Աղա Մոհամմադ խանը:
Կովկասի համար Իրանի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով, երբ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով Այսրկովկասը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանի հիմնական հատվածը միացվեցին Ռուսաստանյան կայսրությանը:
Իրանի նվաճողական քաղաքականության պատճառով սրվեցին Իրանի և Անգլիայի հարաբերությունները, որի արդյունքը դարձավ 1841 թվականին ստորագրված առևտրակայան պայմանագիրը, ըստ որի հաստատվեց անգլիացիների հսկողությունը Իրանի տնտեսության վրա:
1905 թվականին Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ:
1907 թվականին երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր:
Որոշ ժամանակ անց ստանալով ժողովրդի աջակցությունը հեղափոխական ուժերին հաջողվեց վերականգնել սահմանադրական կարգերը:
1911 թվականին Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը և հեռացրեց առաժադեմ ուժերին, իշխանությունը հանձնելով շահի կողմնակիցներին:
Մի բան հաստատ է, եթե Իրանը չթուլանար 18-րդ դարի կեսերին, ապա նրա դրությունը դժվար վատանար, քանի որ Անգլիան և Ռուսաստանը օգտվեցին նրա թուլությունից, և ինչպես ժողովուրդն է ասում, <<կյանքը քանդեցին>>: Սկզբում վարում էր պատերազմական քաղաքականություն, փորձելով այդ կերպ ինչ-որ բանի հասնել, սակայն ավելի վատ արդյունքներ ունենալով, նա սկսեց պարզապես ենթարկվել օտար ուժերին, ինչին 20-րդ դարի սկզբին դեմ գնացին հեղափոխական ուժերը և նույնիսկ հաջողության հասան, բայց քանի որ ռուսներին շահավետ էր համագործակցելը շահի իշխանության հետ, քանի որ շահը հնազանդ էր ավելի, իսկ հեղափոխական ուժերը պատրաստվում էին սահմանադրություն ընդունել, խորհրդարան գումարել, որոնք խոչընդոտելու էին ռուսական ուժերի գործունեությանը, ռուսական ուժերը վերցրեցին ու գրավեցին Իրանի հյուսիսը այդ կերպ <<ռադ անելով>> սահմանադրությանը կողմ ուժերին և հետ բերելով շահի կողմնակիցներին:
Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:
Ավանդականից ժամանակակից հասարակության անցման գործընթացը կոչվում է արդիականացում:
Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։
Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:
Երկու երկրներում էլ արդիականացումը չհաջողվեց։ Երկու երկներում էլ մարդկանց կրթված, արևմտամետ զանգվածը ուզում էր փոփոխություններ, նրանք հասկանում էին, որ իրենց երկրները թուլանում են հետամնացության պատճառով։ Նրանք ուզում էին սուլթանին հանել իշխանությունից, ունենալ սահմանադրություն և խորհրդարան։ Երկու երկներում էլ դա տեղի ունեցավ հեղափոխության արդյունքում։
Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները
Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։
Երկու երկրներում էր վերամիավորումը շատ բարդ է եղել: Գերմանիային օգնեց վերամիավորվել Օ. Բիսմարկը և պատերազմի հաղթանակները, իսկ Իտալիան գրեթե ինքնուրույն պարզապես օգտվելով ֆրանս-պրուսական պատերազմից վերամիավորվեց: Երկու երկրներն էլ վերամիավորվեցին դարձան սահմադրական միապետություններ և բռնեցին զարգացման ուղին:
Գերմանիայի վերամիավորման նախադրյալներն առկա էին: Նախ 1850-1860-ական թթ. Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը: Աշխուժացել էին տնտեսական կապերը առանձին շրջանների միջև, ձևավորվել էր հազմազգային շուկա: Գերմանիան տնտեսապես միավորված էր: Բուռն ծաղկում էին ապրում համագերմանական մշակույթն ու գիտությունը: Դրանցով էր պայմանավորված գերմանացիների համզգային ինքնագիտակցության ձևավորումը: Գերմանացիները համոզված էին, որ ունեն նույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և ազգային շահերը: Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր: Պրուսական թագավորությունը դարձել էր գերմանական հողերի սիրտը: Այստեղ շարունակվեցին բարենորոգումները: Հակառակ Ավստրիայի՝ Պրուսիան ձգտում էր բարենորոգել նաև Գերմանական միությունը: Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ. Բիսմարկն էր: Բիսմարկը կարծոմ էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին: 1866 թ. պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային: Ստանալով գործելու ազատություն՝ Բիսմարկը ստեղծես հյուսիսգերմանական միություն՝ բաղկացած 22 պետությունից: Դա Գերմանիայի փաստացի վերամիավորումն էր: Դեռ անհրաժեշտ էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությանը: 1870-1871 թթ. ընթացավ ֆրանս-պրուսական պատերազմը: Այս անգամ ևս պրուսական բանակի հաղթանակը կատարյալ էր: Կնքված հաշտությամբ Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց մեծ ռազմատուգանք: 1871 թ. հունվարի 18-ին Վերսալի դղյակում հանդիսավորությամբ հռչակվեց Գերմանական կայսրության ստեղծումը: Հետագայում ընդունվեց սահմանադրություն, որով ամրագրվում էր նրա դաշնային կառուցվածքը՝ 22 պետություն և երեք ազատ քաղաք:
Իտալիան նույնպես մնացել էր մասնատված: Նրա հյուսիսային շրջանները Ավստրիայի տիրապետության տակ էին: Ուստի Իտալիայի վերամիավորման պայքարն ուներ նաև ազգային-ազատագրական բովանդակություն: Երկրում ստեղծվել էին գաղտնի ընկերություններ, որոնք ղեկավարում էին պայքարը: Դրանցից էր երիտասարդ Իտալին: 1850-1860-ական թթ. երկրի վերամիավորման նախադրյալներն ակյներև էին: Իտալիայում ծավալվում էր արդյունաբերական հեղաշրջումը: Կազմավորվում էր հազմազգային շուկան: Ամարապնդվում էր ազգային ինքնագիտակցությունը: Իտալացիներն այդ ամենն անվանում էին Վերածնություն: Այս բոլորը անխուսափելի դարձրին միասնական պետության ստեղծումը: Ազգային վերամիավորման դրոշակակիրը դարձավ Սարդինական թագավորությունը, որը, դաշինք կնքելով Նապելոեն III-ի հետ, պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ: Դա առաջ բերեց համազգային խանդավառություն: Իտալական մյուս պետությունները միացան պայքարին: Սկսվեց կամավորական մեծ շարժում: Ազգայի հերոս Ջ. Գարիբալդին 1860 թ. իր զորաջոկատով ափ իջավ Սիցիլիայում և կարճ ժաանակում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը: 1861 թ. հրավիրվեց համաիտալական խորհրդարանը, որը հռչակեց Իտալական թագավորության ստեղծումը: Հռոմը և Վենետիկը դեռ կազմում չէին: Ավստրիայի՝ Պրուսիայից կրած պարտությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց Վենետիկի ազատագրման համար, իսկ Հռոմն Իտալիային միացավ և մայրաքաղաք հռչակվեց ֆրանս-պրուսական պատերազմից հետո: Դա Իտալիայի վերամիավորման հարյուրամյա պայքարի ավարտն էր: Իտալիան նույնպես սահմանադրական միապետություն էր:
Համեմատել Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։
Օտտո Ֆոն Բիսմարկը Պրուսիայի կանցլերն էր: Նա կիրառում էր ամեն միջոց, որպեսզի միավորեր Գերմանիան: Նա կարծում էր, որ Գերմանիայի միավորումը հնարավոր է միայն զենքի միջոցով: Բիսմարկն ասել է` <<Դարաշրջանի հիմանահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ>>:Ջուզեպպե Գարիբալդին 1860 թվականին իր զորաջոկատով ափ իջավ Սիցիլիայում և կարճ ժամանակում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը: 1861 թվականին հրավիրվեց համաիտալական խորհրդարանը , որը հռչակեց Իտալական պետության ստեղծումը: Սակայն Հռոմն ու Վենետիկը դեռևս դրա կազմում չէին: Հռոմն Իտալիային միացավ և մայրաքաղաք հռչակվեց ֆրանս-պրուսական պատերազմից հետո` 1871 թվականին: